Սպառողների իրավունքներին նվիրված սեմինար-քննարկումներ ՀԱԱՀ-ում ANAU
hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Երեքշաբթի, Մարտ 13

Սպառողների իրավունքներին նվիրված սեմինար-քննարկումներ ՀԱԱՀ-ում 

Մարտի 15-ը սպառողների իրավունքների միջազգային օրն է: Այդ կապակությամբ ՀՀ Սննդի անվտանգության պետական ծառայությունը (ՍԱՊԾ) իրականացնում է սպառողների իրավունքների պաշտպանության մասին իրազեկման շաբաթ, որի շրջանակներում մարտի 12-ին և 13-ին տեսչության ներկայացուցիչները հյուրընկալվել էին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում:

Առաջին օրը հանդիպմանը ներկա էին ՀԱԱՀ ուսանողներ, դասախոսներ, Ծառայության մարզային կենտրոնների տեսուչներ, իսկ երկրորդ օրը՝ տնտեսվարողներ ու գործատուներ: Ողջունելով ներկաներին՝ Սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը, ընդգծելով որ ինքը ևս Ագրարայինի շրջանավարտ է, նշեց, որ ինքնանպատակ չէ մարզային ՍԱՊԾ տեսուչների համար նախատեսված դասընթաց-քննարկումը ՀԱԱՀ-ում իրականացնելը, քանի որ Ագրարայինի այսօրվա ուսանողները ոչ միայն սպառողներ են, այլև լինելու են վաղվա տնտեսվարողները կամ ոլորտի պատասխանատուներն ու վերահսկողները: «Անվտանգ սնունդ. Թվային լուծումներ» խորագիրը կրող միջոցառման օրակարգում ընդգրկված էին ՍԱՊԾ կողմից իրականացվող միջոցառումներն ու ծրագրերը, նաև այն քայլերը, որոնք անհրաժեշտ են ամբողջ հանրապետությունում սննդամթերքի անվտանգության վերահսկողության բարելավման, տնտեսվարողների և սպառողների իրազեկվածության մակարդակի բարձրացման ուղղությամբ:

Բանախոսներ Վահե Դանիելյանը, ՍԱՊԾ տվյալների վերլուծության և խորհրդատվության բաժնի պետ Դիանա Միրզոյանը, ՍԱՊԾ ներքին անվտանգության և աուդիտի բաժնի պետ Արայիկ Քուրդյանը ներկայացրեցին ԵԱՏՄ օրենսդրությանը համապատասխան սննդամթերքի որակի գնահատման և մակնշման, սպանդանոցային պարտադիր մորթի անցնելու, գյուղատնտեսական կենդանիների համարակալման և կենդանիների հիվանդությունների շճահետազոտության, սնունդ տեղափոխող տրանսպորտային միջոցներին սանիտարական անձնագրեր տրամադրելու և տեսչության կողմից իրականացվող այլ մոնիթորինգային ծրագրերի ընթացակարգերն ու ժամանակացույցները, ինչպես նաև տնտեսվարողներին (հատկապես մարզերում) դրանց մասին իրազեկելու անհրաժեշտությունը: Պետական վերահսկողությունը բարելավելու նպատակով ՍԱՊԾ-ի կողմից իրականացվող մի շարք ծառայություններ կթվայնացվեն նաև մարզերում՝ տեսչական ստուգումների արդյունքներն օպերատիվ և պատշաճ ձևով միասնական էլեկտրոնային համակարգ մուտքագրելու միջոցով: 

Երկրորդ օրվա թեմաները հիմնականում նպատակաուղղված էին տնտեսվարողների գործունեության. բանախոսները վերլուծեցին սննդարդյունաբերության առանձին ոլորտների համար հնարավոր վտանգները, կաևորեցին եվրոպական չափանիշներին համապատասխան սննդի անվտանգության կառավարման համակարգերի ներդրումը և դրա սերտիֆիկացումը: Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ, «Հայ կոնսալտ» խորհրդատվական ֆոնդի նախագահ Գագիկ Մակարյանը կոչ արեց տնտեսվարողներին՝ սննդամթերքի շղթայում ապահովել ՀՀ օրենսդրությամբ և Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերի ու կանոնների պահպանումը՝ այն համարելով նրանց գործունեության հաջողության երաշխիքը, սպառողի և հասարակության վստահության գրավականը:
Սեմինար քննարկումների ընթացքում ներկաներին բաժանվեցին նաև տնտեսվարողների, տեսուչների և սպառողների համար պատրաստված առանձին ուղեցույցներ: Բանախոսները, պատասխանելով ներկաներին հուզող հարցերին, նորից ու նորից կոչ արեցին բոլորին լինել պահանջատեր և աջակցել սպառողների շահերի պաշտպանությանը, քանի որ միայնակ հնարավոր չէ ապահովել լիարժեք վերահսկողություն սննդի շղթայում: Հայտնաբերված խախտումների մասին պատկան մարմիններին տեղեկացնելը յուրաքանչյուրիս պարտականությունն է և զգալիորեն նվազեցնում է վտանգավոր սննդամթերքից տուժելու ռիսկերը:
Վերջում սեմինարի կազմակերպիչները շնորհակալություն հայտնեցին Ագրարային համալսարանի ռեկտոր, ՀՀ ԳԱԱ իսկական անդամ Արշալույս Թարվերդյանի՝ «Անվտանգ սնունդ. Թվային լուծումներ» միջոցառմանն աջակցելու և երկու օր շարունակ անվտանգ սննդի շղթայի շահագրգիռ կողմերին համալսարանում հյուրընկալելու համար:


Նազելի Ավագյան

 

Սննդի գիտության և տեխնոլոգիաների սևծովյան ասոցիացիան հրավիրում է մասնակցելու 2-րդ B-FoST համաժողովին

Վերապատրաստվելու հնարավորություն Նիտրայի գյուղատնտեսական համալսարանում

Հովնանյան կրթաթոշակ ուսանողներին. մրցույթը կկայանա նոյեմբերին

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Օգոստոս 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
29 30 31 1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31 1

Գրանցվեք նորությունների համար

10