hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Երկուշաբթի, Մարտ 12

Հայաստանում առաջին անգամ խաղողի շուրջ 300 սորտ կունենա սեփական անձնագիրը

arm152083562963Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է մի ծրագիր, որով խաղողի շուրջ 300 վայրի և տեղածին սորտ անձնագիր կունենա։ Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՖԱՕ) հիմնած կոլեկցիոն և ցուցադրական այգում ներառված սորտերի համար։

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը՝ նշելով, որ այգու պահպանության ու մշակման գործառույթները ՖԱՕ-ն փոխանցել է իրենց։ «Մենք հավաքագրել ենք շուրջ 298 վայրի և տեղածին սորտեր, Բջջաբանության ինստիտուտի մասնագետների հետ ֆենոտիպային ու գենոտիպային հետազոտություն ենք իրականացնում, որպեսզի ստեղծենք յուրաքանչյուր սորտի անձնագիրը։ Կստեղծվի նաև էլեկտրոնային տեղեկատվական բազա, որտեղ հավաքագրվելու է ողջ տեղեկատվությունը։ Առաջին անգամ է Հայաստանում նմանատիպ աշխատանք կատարվում»,-ասաց Զարուհի Մուրադյանը։ Նրա խոսքով՝ տեղեկատվությունը հասանելի կլինի նաև գրքի տեսքով։
Ինչպես հիմնադրամի տնօրենը նշեց, կոլեկցիոն այգում ՖԱՕ-ն իրականացնում է նաև ֆիլոկսերա-դիմացկուն արմատակալների ծրագիր՝ հիմնելով տնկարան։ «2019 թվականին հավանաբար նաև դա կհանձնեն հիմնադրամին, և այդ ուղղությամբ ևս մենք բավականին մեծ աշխատանք ունենք իրականացնելու։ Ինչպես գիտեք, որոշ շրջաններ համարվում են ֆիլոկսերայով վարակված, մենք պետք է պատրաստ լինենք, որպեսզի ֆերմերներին մեր սորտերով պատվաստված արմատակալներ տրամադրենք»,-հավելեց Զարուհի Մուրադյանը։
Ցուցադրական և կոլեկցիոն այգին գտնվում է Էջմիածին քաղաքում՝ երկրագործության ինստիտուտի շրջակայքում։ Առաջինը հիմնվել է մոտ 3 տարի, կոլեկցիոն այգին՝ 2 տարի առաջ։
Աղբյուրը՝ lragir.am

 

Հայտարարություն

Շվեյցարիայի կառավարության «Գերազանցության կրթաթոշակներ» ծրագիրը` հայ դիմորդների համար

Շվեյցարիայի կառավարությունը ներկայացնում է 2019–2020 թթ. «Գերազանցության կրթաթոշակներ» ծրագիր` հայ դիմորդների համար, որին մասնակցելու պայմաններն ամբողջությամբ ներկայացնում ենք․
Ամբողջական կրթաթոշակներ Շվեյցարիայում ասպիրանտական, հետդոկտորական ծրագրով սովորելու կամ հետազոտություններ իրականացնելու համար։
All disciplines taught in the mentioned Universities are accepted, except artistic disciplines
Դիմումներն ընդունվում են նշված համալսարաններում դասավանդվող բոլոր մասնագիտություններով, բացառությամբ արվեստի բնագավառի մասնագիտությունների։

...

Միջազգային դասընթացներ գյուղատնտեսության ոլորտում

Օքսֆորդի համալսարանում սովորելու հնարավորություն

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Սեպտեմբեր 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
26 27 28 29 30 31 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 1 2 3 4 5 6

Գրանցվեք նորությունների համար

10