hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Չորեքշաբթի, Մարտ 07

Համերգ՝ նվիրված Կանանց միջազգային օրվան 

Մայրության և գեղեցկության միամսյակին ընդառաջ՝ մարտի 7-ին, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի դահլիճում տեղի ունեցավ տոնական համերգ, որը կազմակերպել էին ՀԱԱՀ ռեկտորատը և արհկոմը՝ շնորհավորելու  բուհի գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին:

Ռեկտորատի անունից գեղեցիկ սեռին գեղեցիկ տոների առթիվ շնորհավորանքի խոսք ասաց վարչատնտեսական դեպարտամենտի պետ-պրոռեկտոր Պարույր Էֆենդյանը՝ մաղթելով առողջություն, կանացի երջանկություն, սեր ու ջերմություն և ելույթը եզրափակելով տերյանական տողերով.

Ո՞վ կարող է չսիրել Ձեզ,
Չստրկանալ Ձեր կամքին, 
Ո՞վ կարող է հլու և հեզ 
Չաղոթել Ձեզ, օ՜, Տիկի՛ն:

Գեղարվեստական կատարումներով հանդես եկավ համալսարանի երգի-պարի համույթը՝ (գեղարվեստական ղեկավար Ռուդոլֆ Աբաղյան), համույթի երգչուհիներ Ելենա Մանուկյանը, Քրիստինե Մինասյանը, Մերի և Սոֆի Հակոբյանները, երգիչ Վասո Փիլոյանը, ովքեր իրենց կատարումներով գարնանային տոնական տրամարդություն ստեղծեցին դահլիճում: Համերգը վարեց և ասմունքով հանդես եկավ Հիդրոտեխնիկական կառուցվածքների և մելիորացիայի ամբիոնի լաբորանտ Արմինե Համբարձումյանը:


Նազելի Ավագյան

 

Ուսման հնարավորություն Ռուսեի Անգել Կանչևի անվան համալսարանում

Ուսման հնարավորություն Ռուսեի Անգել Կանչևի անվան համալսարանում 

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Ռուսեի Անգել Կանչևի անվան համալսարանում (Բուլղարիա) ուսումը 4 ամսով շարունակելու համար: Վերոնշյալ համալսարանում ուսումը 2018-2019 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում շարունակելու հնարավորություն կստանան ՀԱԱՀ-ի 2 ուսանող։ Նրանց կտրամադրվի ամսական 800 եվրո կրթաթոշակ և 275 եվրո գումար`

...

Ուշադրությու´ն

Կյանքի և բիզնես հմտությունների դասընթացներ

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հոկտեմբեր 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
30 1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31 1 2 3

Գրանցվեք նորությունների համար

10