hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Երեքշաբթի, Մարտ 06

Այլընտրանքային զինծառայության հնարավորություն բարձրագույն կրթությամբ զինակոչիկների համար

ՀԱԱՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Յուրի Մարմարյանը և ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչության  ՀՀ և արտասահմանյան երկրների ուսումնական հաստատություններում կադրերի պատրաստման բաժնի պետ, փոխգնդապետ Սերոբ Սուջյանը մարտի

5-ին հանդիպում ունեցան Ագրարային համալսարանն այս տարի ավարտող շրջանավարտների հետ: Յու. Մարմարյանը, ողջունելով ուսանողներին, կարևորեց բանակի դերը` որպես պետության անվտանգության հիմնական երաշխիք: «Պետք չէ խուսափել զինվորական ծառայությունից, քանի որ բանակը տղամարդու կայանալու կարևոր շրջան է, և յուրաքանչյուր հայ տղա պարտավոր է իր սուրբ պարտքը տալ հայրենիքին»,-ասաց պրոռեկտորը՝ խոսքը փոխանցելով Պաշտպանության նախարարության ներկայացուցչին, ով ներկայացրեց պարտադիր ժամկետային զինծառայության այլընտրանքային տարբերակները:
IMG_8376ՀՀ պաշտպանության նախարարությունն այս տարի պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիական բարձրագույն կրթությամբ զորակոչիկների համար առաջարկում է մեկամյա սպայական դասընթացներ ՀՀ ՊՆ ռազմական ուսումնական հաստատություններում, մասնավորապես՝ ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում և մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում: Դասընթացների ընթացում ուսանողներն ապահովվում են անհրաժեշտ ուսումնանյութական միջոցներով (զինվորական հանդերձանք, գրականություն և այլն): Դասընթացների ավարտից հետո շրջանավարտները ստանում են առաջին սպայական «լեյտենանտ» զինվորական կոչում և անցնում պայմանագրային զինծառայության դասակի հրամանատարի պաշտոնում 2 տարի ժամկետով՝ օգտվելով ՀՀ զինված ուժերի զինծառայողներին վերապահված բոլոր տեսակի արտոնություններից և սոցիալական երաշխիքներից, նաև ստանալով աշխատավարձ: Պայմանագրի ժամկետի ավարտից հետո զինծառայողը կարող է կնքել նոր պայմանագիր և հնարավորություն ստանալ որպես սպա վերապատրաստվելու ՀՀ և արտասահմանյան ռազմաուսումնական հաստատություններում՝ սահմանված կարգով ապահովելով պաշտոնի առաջխաղացում:IMG_8369
Հանդիպման վերջում Յու. Մարմարյանը և Ս. Սուջյանը հաջողություն մաղթեցին այսօրվա ուսանողներին առաջիկա պետական քննություններում, ապա վաղվա զինվորներին, անկախ ծառայության այս կամ այն տարբերակն ընտրելուց, ցանկացան խաղաղ և անփորձանք զինծառայություն:


Նազելի Ավագյան

 

Ուսման հնարավորություն Ռուսեի Անգել Կանչևի անվան համալսարանում

Ուսման հնարավորություն Ռուսեի Անգել Կանչևի անվան համալսարանում 

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Ռուսեի Անգել Կանչևի անվան համալսարանում (Բուլղարիա) ուսումը 4 ամսով շարունակելու համար: Վերոնշյալ համալսարանում ուսումը 2018-2019 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում շարունակելու հնարավորություն կստանան ՀԱԱՀ-ի 2 ուսանող։ Նրանց կտրամադրվի ամսական 800 եվրո կրթաթոշակ և 275 եվրո գումար`

...

Ուշադրությու´ն

Կյանքի և բիզնես հմտությունների դասընթացներ

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հոկտեմբեր 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
30 1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31 1 2 3

Գրանցվեք նորությունների համար

10