hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Երկուշաբթի, Մարտ 05

Միջազգային մագիստրոսական կրթության հնարավորություն Գերմանիայում

Ավելի լավ կրթություն, ավելի լավ ապագա

Մարտի 5-ին ՀԱԱՀ նիստերի դահլիճում Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի (ՎԿԳՀ) պրոֆեսոր, «Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագրի համակարգող Յոհաննես Հոլցները հանդիպում ունեցավ Ագրարային համալսարանն այս տարի ավարտող ուսանողների հետ:

Լեփ-լեցուն դահլիճում ողջունելով բակալավրիատի այս տարվա շրջանավարտներին՝ նա ներկայացրեց Գերմանիայում միջազգային մագիստրատուրայում սովորելու հնարավորությունը, որի համար հարկավոր է ունենալ ագրարային կրթությամբ բակալավրի աստիճան, գերմաներեն լեզվի իմացություն և ընդունվել ՀԱԱՀ-ում գործող «Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագիր: Այստեղ մեկ ու կես կիսամյակ ուսանելուց հետո, ուսանողները հանձնում են քննություններ, և լավագույնները հնարավորություն են ստանում արտադրական պրակտիկան ու ուսումը շարունակել Գերմանիայիում՝ Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանում:
Պարոն Հոլցները մանրամասն ներկայացրեց ծրագրի ընթացակարգը. ուսանողները նախ 6 ամիս արտադրական պրակտիկա են անցնում Գերմանիայի ագրարային ոլորտի որևէ հեղինակավոր կազմակերպությունում: Ինչպես նշեց Հոլցները, պրակտիկայի փուլը շատ կարևոր է ուսման հետագա ընթացքի համար, քանի որ առաջին կիսամյակի 6 ամիսերի ընթացքում ուսանողները ստանում են կարևոր գործնական հմտություններ ու փորձ, որոնք հետագայում անհրաժեշտ են նրանց մագիստրոսական աշխատանքն ավելի փաստարկված և հետաքրքիր ներկայացնելու համար: Արտադրական պրակտիկան հաջողությամբ ավարտելով՝ ծրագրի շահառու մագիստրանտները ստանում են կրթաթոշակ և հնարավորություն՝ միջազգային մագիստրոսական ծրագրի հետագա կուրսն անցնելու Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանում: Հոլցներն ընդգծեց, որ ուսանողների կրթության և կեցության ծախսերը Գերմանիայում հոգում է Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայությունը (DAAD):
«Անվճար միջազգային մագիստրոսական կրթություն. այսպիսի հնարավորություն միշտ չէ, որ տրվում է: Պարզապես պետք է լինել համարձակ և աշխատասեր, մի քանի ամիս ժամանակ ներդնել՝ գերմաներեն լեզուն սովորելու համար և ստանալ ավելի լավ ապագա կերտելու հնարավորություն»,- ուսանողներին կոչ արեց նա՝ հավելելով, որ նախքան ծրագրին դիմելը դիմորդների համար Հայաստանում կազմակերպվում են գերմաներեն լեզվի հնգամսյա դասընթացներ:
Այնուհետև Հոլցները պատասխանեց հայ ուսանողների հարցերին՝ նշելով, որ ՀԱԱՀ-ի հետ համագործակցությունն ունի արդեն 18 տարվա պատմություն, և ծրագրի մասնակից այլ երկրների բուհերի հետ համեմատ, Հայաստանի ագրարային համալսարանի հետ համագործակցությունը բավական արդյունավետ է:
Նշենք, որ ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ից ավելի քան 120 ուսանող արտադրական պրակտիկան անցել է Գերմանիայում և վերադարձել Հայաստան, իսկ 60 ուսանող պրակտիկայից հետո ուսումը շարունակել է ՎԿԳՀ-ում՝ ստանալով միջազգային մագիստրոսական մրցունակ կրթություն, ապա անցել աշխատանքի Հայաստանի կամ արտերկրի ագրարային ոլորտի հեղինակավոր կազմակերպություններում:

Նազելի Ավագյան

 

Ուսման հնարավորություն Ռուսեի Անգել Կանչևի անվան համալսարանում

Ուսման հնարավորություն Ռուսեի Անգել Կանչևի անվան համալսարանում 

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Ռուսեի Անգել Կանչևի անվան համալսարանում (Բուլղարիա) ուսումը 4 ամսով շարունակելու համար: Վերոնշյալ համալսարանում ուսումը 2018-2019 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում շարունակելու հնարավորություն կստանան ՀԱԱՀ-ի 2 ուսանող։ Նրանց կտրամադրվի ամսական 800 եվրո կրթաթոշակ և 275 եվրո գումար`

...

Ուշադրությու´ն

Կյանքի և բիզնես հմտությունների դասընթացներ

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հոկտեմբեր 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
30 1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31 1 2 3

Գրանցվեք նորությունների համար

10