hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Ուրբաթ, Մարտ 02

Գործնական դաս «Արմենիա Վայն» գինու գործարանում 

ՀԱԱՀ հեռակա դեպարտամենտի «Խմորման արտադրությունների տեխնոլոգիա և գինեգործություն» մասնագիտության 5-րդ կուրսի ուսանողները երկրորդ կիսամյակի

ուսումնական պլանով նախատեսված երեքշաբաթյա դասընթացների ավարտին «Ճյուղի ձեռնարկությունների նախագծում և սանտեխնիկա» առարկայի վերջին դասն անցկացրեցին «Արմենիա Վայն» գինու գործարանում: Ուսանողերին ուղեկցում էր Բուսաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ Նունե Սիմոնյանը, ով նաև նախաձեռնության հեղինակ էր:
Այցի շրջանակներում ուսանողները ծանոթացան գինու և կոնյակի արտադրության գործընթացին, մասնավորապես՝ խաղողի վերամշակման, խմորման, կոնյակի  գինենյութի թորման նորագույն տեխնոլոգիաներին, սարքավորումների տեղակայման նորմերին և այլն: Անցկացվեց նաև համտեսի դաս:
Ինչպես նշում է Ն. Սիմոնյանը նման այցելությունները կարևոր են ուսանողների համար տեսական գիտելիքներն ամրապնդելու և դրանք գործնականում կիրառելու տեսանկյունից: Ասվածը փաստեցին նաև ուսանողները՝ նշելով, որ այցելությունը «Արմենիա Վայն» գինու գործարան ոչ միայն հետաքրքիր ու տպավորիչ էր, այլև արդյունավետ, քանի որ հնարավորություն տվեց ավելի լավ պատկերացնել գինու և կոնյակի արտադրության տեխնոլոգիական գործընթացները: Նրանք հավելեցին, որ այցի շրջանակներում ստացած պրակտիկ գիտելիքներն ու հմտություններն անշուշտ կիրառելի կլինեն նաև իրենց տեսական-գիտահետազոտական աշխատանքներն իրականացնելիս, մասնավորապես՝ հնարավորություն կտան կուրսային և դիպլոմային նախագծերն ավելի փաստարկված և հետաքրքիր ներկայացնել:


Նազելի Ավագյան

 

Հայտարարություն

Մրցույթ Erasmus+ «Միջազգային կրեդիտային շարժունություն» կրթաթոշակային ծրագրի շրջանակներում Գայզենհայմի համալսարանում (Գերմանիա) սովորելու համար:

Ուսման տևողությունը 10 ամիս է: ՀԱԱՀ-ից Գայզենհայմի համալսարանում ուսումը 2018-2019 ուսումնական տարվա ընթացքում շարունակելու հնարավորություն կստանա 4 ուսանող։
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Խմորման արտադրությունների տեխնոլոգիա և գինեգործություն բաժնի 2-րդ կուրսը հաջողութամբ ավարտած, բարձր առաջադիմություն ունեցող և անգլերենին լավ տիրապետող բակալավրիատի ուսանողները:

...

Հայտարարություն

Մրցույթ Erasmus+ «Միջազգային կրեդիտային շարժունություն» կրթաթոշակային ծրագրի շրջանակներում Սալերնոյի համալսարանում սովորելու համար

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ՝ ուսումը Սալերնոյի համալսարանում (Իտալիա) շարունակելու համար: Ուսման տևողությունը 6 ամիս է: ՀԱԱՀ-ից Սալերնոյի համալսարանում ուսումը 2018-2019 ուսումնական տարվա 1-ին կիսամյակում շարունակելու հնարավորություն կստանա 1 ուսանող։ Եվրոպական հանձնաժողովը հոգալու է ուսանողների ճանապարհածախսը` 360 եվրո և ամսական տրամադրելու է 850 եվրո կրթաթոշակ։

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Մայիս 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
29 30 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 1 2

Գրանցվեք նորությունների համար

10