Ապրենք գարնան զարթոնքով ANAU
hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Հինգշաբթի, Մարտ 01

Ապրենք գարնան զարթոնքով

28379508_925427664301268_6307438343008465712_nՀայաստանյան գարունն այս տարի սպասվածից ավելի շուտ եկավ… Եկավ ինչպես միշտ նորի հույսը շալակին՝ թոթափելով ձմեռային մռայլ տրամադրությունն ու հոգսերը և գունավորելով կյանքը գարնանաթույր երանգներով ու գարնանաբույր տրամադրությամբ: Եկավ՝ սնուցելու պապակ հոգիները, ժպտալու, ասելու, որ կյանքն ինքը գարուն է, ու պետք է ապրել այդ գարունը՝ սիրելով ու արարելով:
ՀԱԱՀ ռեկտորատը շնորհավորում է բոլորին

Գարնան առաջին օրվա առթիվ, մաղթում գարնանային ջերմ ու պայծառ տրամադրություն և, անկախ ամեն ինչից, ժպտալու, արարելու ու լիարժեք ապրելու ցանկություն: Գարունն ինքն օրինակ է իր առաքելության, պարզապես պետք է վերցնել այն ու վարակվել գարնան շնչով, ապրել` զարթոնքի ու ծաղկունքի բերկրանքով արբեցած:
Սիրելի՛ ուսանողներ, վերցրե՛ք գարնան ուժը, կենսասիրությունը, արարելու մեծ մղումը, ընդօրինակե՛ք գարնան՝ կյանք ու ծիծաղ, սեր ու ջերմություն պարգևելու բանաձևը, սովորե՛ք ծաղկել ու ծաղկեցնել, ապրել ու ապրեցնել… Շարունակեք նույն ոգով ու կհասկանաք, որ ձեզ ոչինչ չի տխրեցնում՝ ո՛չ աշնան թախիծը, ո՛չ ձմռան բուքը, ո՛չ էլ ամռան տապը, քանի որ դուք ոգեշնչվել եք Գարուն-Թագուհուց, իսկ նա վանել է ձեր բոլոր վախերն ու վարակել կենսունակությամբ ու կենսասիրությամբ, ամեն ինչ հաղթահարելու և նոր բարձունքներ նվաճելու կամքով: Ամո՛ւր գրկեք ձեր գարունը, տարեք ձեր տուն ու տանտիրոջ իրավունքով բազմեցրեք նրան ամենապատվավոր տեղում, ու ինքներդ ձեզ, ինչպես Շիրազը կասեր, «գարնան թագավոր թագադրեք»...

 

Սննդի գիտության և տեխնոլոգիաների սևծովյան ասոցիացիան հրավիրում է մասնակցելու 2-րդ B-FoST համաժողովին

Վերապատրաստվելու հնարավորություն Նիտրայի գյուղատնտեսական համալսարանում

Հովնանյան կրթաթոշակ ուսանողներին. մրցույթը կկայանա նոյեմբերին

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Օգոստոս 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
29 30 31 1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31 1

Գրանցվեք նորությունների համար

10