hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Երեքշաբթի, Փետրվար 27

Համաձայնագիր ՀԱԱՀ-ի, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի միջև

Անտառային ոլորտում որակյալ կադրերի պատրաստումը անտառպահպանման, անտառվերականգնման ու անտառհիմնման տեսանկյունից առաջնահերթություն է: ՀԱԱՀ-ի, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ու ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի միջև փետրվարի 27-ին ստորագրվեց համաձայնագիր:

ՀԱԱՀ ռեկտոր Արշալույս Թարվերդյանի գնահատմամբ հիշյալ համաձայնագիրը միաժամանակ լուծում է մի քանի խնդիր: «Համաձայնագրով հնարավոր է դառնում ՀԱԱՀ-ում առաջատար մասնագետների ուժերով իրականացնել չափազանց կարևոր գործ, այն է արտադրությունում աշխատող կադրերի վերապատրաստման կազմակերպումը:
Մյուս խնդիրը խորհրդատվության իրականացումն է, որի արդյունքում կունենանք շահավետ դիրք այսօրվա ուսանողներին, վաղվա շրջանավարտներին վստահաբար աշխատատեղերով ապահովելու առումով: Համալսարանը շահում է կարևոր մի բան՝ ուսանողների ուսումնական և արտադրական պրակտիկաներն անտառային տնտեսություններում կազմակերպելու առումով: Սա հնարավորություն կտա նախևառաջ գործնական հմտություններով մասնագետներ պատրաստել և երկրորդ, անտառային ոլորտի աշխատակիցների համար հեշտանում է ապագա մասնագետների ճիշտ ընտրությունը: Արտադրական պրակտիկան այդ հնարավորությունն ընձեռում է»:
Չկա այլ ճանապարհ ապագա մասնագետի հետ շփվելու և նրան գնահատելու, քան հենց արտադրական պրակտիկան է, իր խոսքում շեշտեց ՀԱԱՀ ռեկտորը: Ի դեպ, տարբեր ոլորտներում նմանատիպ համագործակցության հուշագրեր արդեն ստորագրվել են: «Բոլորդ տեղյակ եք՝ Հայանտառում լուրջ փոփոխություններ են տեղի ունենում: Շատ կարևորվում է անտառի դերը: Սա առաջին քայլերից մեկն է , պետք է սկսենք կրթելով, մասնագետներին վերապատրաստելով: Փաստաթղթի ստորագրումը գործնական քայլ է», - հատուկ ընդգծեց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանը՝ հավելելով, որ Հայանտառ-ում լուրջ փոփոխություններ են տեղի ունենում, ուստի շատ կարևորվում է անտառի դերը, իսկ համաձայնագրի ստորագրումը դրա առաջին քայլերից մեկն է: ՀԱԱՀ-ի ռեկտոր Արշալույս Թարվերդյանը, ամփոփելով իր խոսքը, նշեց, որ շատ կարևոր է հեռակա ուսուցանվողներին հենց երկրորդ կուրսից աշխատանքի տեղավորվելու, հետևաբար լավ մասնագետ դառնալու հարցը: Այդ իսկ պատճառով փաստաթղթի ստորագրումը գործնական լուրջ քայլ է:

 

Հայտարարություն

Շվեյցարիայի կառավարության «Գերազանցության կրթաթոշակներ» ծրագիրը` հայ դիմորդների համար

Շվեյցարիայի կառավարությունը ներկայացնում է 2019–2020 թթ. «Գերազանցության կրթաթոշակներ» ծրագիր` հայ դիմորդների համար, որին մասնակցելու պայմաններն ամբողջությամբ ներկայացնում ենք․
Ամբողջական կրթաթոշակներ Շվեյցարիայում ասպիրանտական, հետդոկտորական ծրագրով սովորելու կամ հետազոտություններ իրականացնելու համար։
All disciplines taught in the mentioned Universities are accepted, except artistic disciplines
Դիմումներն ընդունվում են նշված համալսարաններում դասավանդվող բոլոր մասնագիտություններով, բացառությամբ արվեստի բնագավառի մասնագիտությունների։

...

Միջազգային դասընթացներ գյուղատնտեսության ոլորտում

Օքսֆորդի համալսարանում սովորելու հնարավորություն

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Սեպտեմբեր 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
26 27 28 29 30 31 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 1 2 3 4 5 6

Գրանցվեք նորությունների համար

10