hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Երկուշաբթի, Փետրվար 26

Նոր գիրք գինեգործության մասին

Սննդի անվտանգության պետական ծառայության դահլիճում փետրվարի 23-ին տեղի ունեցավ Սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության տվյալների վերլուծության և խորհրդատվության բաժնի գլխավոր մասնագետ, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Բուսաբուծական մթերքների վերամշակման

տեխնոլոգիայի ամբիոնի դասախոս, տեխնիկական գիտությունների թիկնածու Լիլյա Սամվելյանի վերջերս հրատարակված «Գինեգործական ձեռնարկությունների սարքավորումներ» գրքի շնորհանդեսը: 
Ներկա էին Լ. Սամվելյանի գործընկերները, ՀԱԱՀ-ի Տեղեկատվական տեխնոլոգիաների և ինովացիոն ծրագրերի կենտրոնի տնօրեն-պրոռեկտոր, տնտեսագիտության թեկնածու Վաչագան Մելքոնյանը: Մասնակիցներից արտահայտվեցին Սննդի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը, սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը, տվյալների վերլուծության և խորհրդատվության բաժնի վարիչ Դիանա Միրզոյանը, ովքեր ի սրտե շնորհավորեցին Լիլյա Սամվելյանին՝ նախ ծննդյան օրվա, ապա գրքի հրատարակման կապակցությամբ: Ինչպես նշեցին թե՛ Ի. Կարապետյանը, և թե՛ Վ. Դանիելյանն ու մյուսները, գիրքն իրոք խիստ ահրաժեշտություն էր գինեգործության ոլորտի՝ միջազգային չափանիշներին համապատասխանող սարքավորումներով գինու և այլ ալկոհոլային խմիչքների արտադրության համար: Ելույթ ունեցողները միանշանակ շեշտեցին գրքի կարևորությունն ինչպես գինու արտադրությամբ զբաղվողների, այնպես էլ գինեգործության կրթական ծրագրով ուսումնառողների համար:
Հավելենք, որ Լ. Սամվելյանի «Գինեգործական ձեռնարկությունների սարքավորումներ» գիրքը տպագրվել է «Գինեգործական կրթության գիտաարտադրական բաղադրիչի զարգացում» ծրագրի շրջանակներում՝ ծրագրի ղեկավար, ՀԱԱՀ ՏՏ և ԻԾ կենտրոնի տնօրեն-պրոռեկտոր Վ. Մելքոնյանի գործուն աջակցությամբ:

 

Դասավանդման հնարավորություն Ավեիրուի համալսարանում (Պորտուգալիա)

Դասավանդման հնարավորություն Ավեիրուի համալսարանում (Պորտուգալիա)

 Դասավանդման հնարավորություն Ավեիրուի համալսարանում (Պորտուգալիա) 

Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ը հայտարարում է դասախոսական 1 տեղի մրցույթ Ավեիրուի համալսարանում (Պորտուգալիա) 5 օրով դասավանդելու նպատակով։ ՀԱԱՀ-ից մրցույթին կարող են մասնակցել համապատասխան ֆակուլտետների դասախոսներ՝ http://www.ua.pt/page/14578: Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև ներկայացված փաստաթղթերը PDF ձևաչափով ուղարկել tovmasyan_lusine@yahoo.com էլեկտրոնային հասցեին` նամակի դաշտում նշելով Staff outgoing from ANAU to Aveiro, իսկ բնօրինակները հանձնել ՀԱԱՀ-ի Արտաքին կապերի դեպարտամենտ:

...

Պորտուգալիայի Ավեիրուի համալսարանում սովորելու հնարավորություն

Պորտուգալիայի Ավեիրուի համալսարանում սովորելու հնարավորություն

Ուզո՞ւմ եք սովորել Ավեիրուի համալսարանում (Պորտուգալիա)
Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ը հայտարարում է 3 տեղի մրցույթ Ավեիրուի համալսարանում (Պորտուգալիա) ուսումը 1 կիսամյակով շարունակելու նպատակով:
Մրցույթին կարող են մասնակցել ՀԱԱՀ-ի բակալավրիատի ուսանողները (բացի առաջին և ավարտական կուրսերից)՝ հետևյալ մասնագիտությունների գծով.

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Սեպտեմբեր 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
26 27 28 29 30 31 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 1 2 3 4 5 6

Գրանցվեք նորությունների համար

10