hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Ուրբաթ, Փետրվար 23

Փետրվարի 23-ը շարունակում է տոն մնալ 

Թեև Խորհրդային Միությունը վաղուց փլուզվել է, սակայն նախկին խորհրդային երկրներից շատերում, այդ թվում՝ Հայաստանում, փետրվարի 23-ը՝ Կարմիր բանակի օրը, սովորության համաձայն շարունակում է մնալ տոն ու ևս մեկ առիթ՝ գնահատելու և արժևորելու տղամարդկանց, ովքեր պաշտպանն են իրենց երկրի ու ընտանիքի:

1918թ. փետրվարի 23-ին Կարմիր գվարդիայի ջոկատներն առաջին անգամ հաղթանակ տարան կայսերական Գերմանիայի դեմ: Հենց այդ առաջին հաղթանակներն էլ դարձան Կարմիր բանակի ստեղծման հիմքերը: 1922 թվականին փետրվարի 23-ը պաշտոնապես հայտարարվեց Կարմիր բանակի օր: Խորհրդային Միության փլուզումից հետո այդ օրը վերանվանվեց Հայրենիքի պաշտպանի օր:
Հայաստանի ազգային ագրարային համալսարանում ևս քիչ չեն այն տղամարդիկ, ովքեր ծառայել են Խորհրդային բանակում, իսկ այսօր շարունակում են իրենց անձնվեր աշխատանքով ծառայել գիտությանն ու հայրենիքին՝ կրթելով սերունդներ:
Որոշ մարդկանց համար փետրվարի 23-ը, այնուամենայնիվ, օրն է բոլոր այն տղամարդկանց, ովքեր ծառայում կամ ծառայել են բանակում, ուժային տարբեր կառույցներում, գիտությանը, արվեստին, հասարակությանը, այլ կերպ՝ որևէ ձևով ծառայել ու ծառայում են հայրենիքին:
ՀԱԱՀ ռեկտորատը, ինչպես նաև Ագրարային համալսարանի աշխատակից կանայք ու աղջիկները լավագույն բարեմաղթանքներով շնորհավորում են հայրենիքին ծառայած ու ծառայող գործընկեր տղամարդկանց, ցանկանում նրանց առողջ, անհոգ և նորանոր ձեռքբերումներով լեցուն կյանք, ուժ ու եռանդ՝ իրենց գիտելիքներով ու մասնագիտական կարողություններով հայրենիքին յուրովի ծառայելու գործում:

 

Դասավանդման հնարավորություն Ավեիրուի համալսարանում (Պորտուգալիա)

Դասավանդման հնարավորություն Ավեիրուի համալսարանում (Պորտուգալիա)

 Դասավանդման հնարավորություն Ավեիրուի համալսարանում (Պորտուգալիա) 

Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ը հայտարարում է դասախոսական 1 տեղի մրցույթ Ավեիրուի համալսարանում (Պորտուգալիա) 5 օրով դասավանդելու նպատակով։ ՀԱԱՀ-ից մրցույթին կարող են մասնակցել համապատասխան ֆակուլտետների դասախոսներ՝ http://www.ua.pt/page/14578: Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև ներկայացված փաստաթղթերը PDF ձևաչափով ուղարկել tovmasyan_lusine@yahoo.com էլեկտրոնային հասցեին` նամակի դաշտում նշելով Staff outgoing from ANAU to Aveiro, իսկ բնօրինակները հանձնել ՀԱԱՀ-ի Արտաքին կապերի դեպարտամենտ:

...

Պորտուգալիայի Ավեիրուի համալսարանում սովորելու հնարավորություն

Պորտուգալիայի Ավեիրուի համալսարանում սովորելու հնարավորություն

Ուզո՞ւմ եք սովորել Ավեիրուի համալսարանում (Պորտուգալիա)
Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ը հայտարարում է 3 տեղի մրցույթ Ավեիրուի համալսարանում (Պորտուգալիա) ուսումը 1 կիսամյակով շարունակելու նպատակով:
Մրցույթին կարող են մասնակցել ՀԱԱՀ-ի բակալավրիատի ուսանողները (բացի առաջին և ավարտական կուրսերից)՝ հետևյալ մասնագիտությունների գծով.

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Սեպտեմբեր 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
26 27 28 29 30 31 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 1 2 3 4 5 6

Գրանցվեք նորությունների համար

10