hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Հինգշաբթի, Փետրվար 08

ՀԱԱՀ ռեկտորի աշխատանքային այցն Արցախ

Օրերս աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում էր գտնվում ՀԱԱՀ ռեկտոր, ՀՀ ԳԱԱ իսկական անդամ Արշալույս Թարվերդյանը: Հիշյալ հանրապետության բարձր ղեկավարության հետ դիտարկվել ու նախանշվել են Տեխնոլոգիական համալսարանի հետ համաձայնագրի դրույթները:

ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ քննարկմանը ներկա են եղել Արցախի պետական նախարար Արայիկ Հարությունյանը, ԿԳ և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը:
Հունվար ամսին, երբ ՀԱԱՀ-ում հոգաբարձուների խորհուրդը ամփոփեց անցած տարվա արդյունքներն ու հաստատեց ընթացիկ բյուջեն, ի թիվս այլ հարցերի որոշում կայացրեց, ըստ որի Շուշիի մասնաճյուղի գույքը եւ սարքավորումները, որոնք տրված էին օգտագործման, նվիրատվության կարգով կփոխանցվեն նորաստեղծ Տեխնոլոգիական համալսարանին: Ընդհանրապես, հարկ է շեշտել, որ Ագրարային համալսարանը դեռեւս 90-ականների վերջերից գործուն մասնակցություն է ունեցել Արցախում բարձրագույն կրթության ամուր հիմքերի կերտման գործում: ՀԱԱՀ-ը արդյունավետ համագործակցում էր սկզբում ԱրՊՀ-ի հետ, իսկ քիչ ավելի ուշ հիմնադրվեց Շուշիի մասնաճյուղը: Այս տարիների ընթացքում ագրարայինցիները օժանդակել են, կադրերի պատրաստման, վերապատրաստման, որակավորման բարձրացման հարցերում: Այսօր նրանք կայացած մասնագետներ են եւ իրենց նպաստն են բերում ԱՀ տնտեսության, հատկապես անկյունաքար հանդիսացող գյուղատնտեսության զարգացմանը: Հիմա արդեն, համագործակցությունը նոր փուլ է մտնում: Շուշիի տեխնոլոգիական համալսարանի կամարների ներքո է ներառվել նաեւ ՀԱԱՀ մասնաճյուղը, որի ուսանողների՝ իր նախկին սաների, առջեւ Ագրարայինը պարտավորություններ ունի եւ կկատարի մինչեւ վերջ՝ մինչեւ նրանց ուսումնառության ավարտը: ՇՏՀ-ի հետ կնքվելիք համագործակցության հուշագիրը կնախատեսի կրկնակի դիպլոմներ շնորհելու հարցը:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ քննարկվել է նաեւ Արաքսավանի ուսանողական հանգստի եւ աշխատանքի ճամբարի նպատակային օգտագործման հարցը:

 

Հայտարարություն

Մրցույթ Erasmus+ «Միջազգային կրեդիտային շարժունություն» կրթաթոշակային ծրագրի շրջանակներում Գայզենհայմի համալսարանում (Գերմանիա) սովորելու համար:

Ուսման տևողությունը 10 ամիս է: ՀԱԱՀ-ից Գայզենհայմի համալսարանում ուսումը 2018-2019 ուսումնական տարվա ընթացքում շարունակելու հնարավորություն կստանա 4 ուսանող։
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Խմորման արտադրությունների տեխնոլոգիա և գինեգործություն բաժնի 2-րդ կուրսը հաջողութամբ ավարտած, բարձր առաջադիմություն ունեցող և անգլերենին լավ տիրապետող բակալավրիատի ուսանողները:

...

Հայտարարություն

Մրցույթ Erasmus+ «Միջազգային կրեդիտային շարժունություն» կրթաթոշակային ծրագրի շրջանակներում Սալերնոյի համալսարանում սովորելու համար

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ՝ ուսումը Սալերնոյի համալսարանում (Իտալիա) շարունակելու համար: Ուսման տևողությունը 6 ամիս է: ՀԱԱՀ-ից Սալերնոյի համալսարանում ուսումը 2018-2019 ուսումնական տարվա 1-ին կիսամյակում շարունակելու հնարավորություն կստանա 1 ուսանող։ Եվրոպական հանձնաժողովը հոգալու է ուսանողների ճանապարհածախսը` 360 եվրո և ամսական տրամադրելու է 850 եվրո կրթաթոշակ։

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Մայիս 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
29 30 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 1 2

Գրանցվեք նորությունների համար

10