hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Ուրբաթ, Փետրվար 02

Այց Շվեյցարիա

Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ-ի և Կիրառական գիտությունների Բեռնի համալսարանի գյուղատնտեսության, անտառային և պարենային գիտությունների բարձրագույն դպրոցի (HAFL) կողմից 2017 թ. իրականացվել է «Միջին մասնագիտական կրթության և ուսուցման զարգացում Սյունիքի մարզում» ծրագիրը, որի նպատակն է մարզում հասանելի դարձնել և զարգացնել աշխատանքային շուկային միտված միջին մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտը:

Այն միտված է կաթի և մսի արտադրության արժեշղթաներում ներգրավված ֆերմերների կենսամակարդակի բարելավմանը:
Ծրագրի շրջանակներում անցած տարի ներգրավված աշխատանքային խմբերն ուսուցողական այցով մեկնեցին Շվեյցարիա: Այցի ընթացքում մասնակիցները ծանոթացան Շվեյցարիայի ՄԿՈՒ և դուալ կրթության համակարգին, այցելեցին պանրի արտադրությամբ զբաղվող ընկերություններ, ֆերմաներ, խորհրդատվական դպրոցներ, ոլորտի մասնագետների հետ մասնակցեցին տարբեր քննարկումների: Այցի արդյունքներն իրենց արտացոլումն են գտել մոդուլային ծրագրերում և ուսումնական պլաններում: Համաձայն հաստատված պետական կրթական չափորոշիչների՝ խմբի կողմից կազմվել է ուսումնական պլան. մասնավորապես կատարվել է ուսումնական գործընթացի ժամանակացույցի ձևավորում, պրակտիկաների կազմակերպման ու անցկացման ձևերի, պետական ամփոփիչ ատեստավորման և ժամկետների սահմանում, մոդուլների բաշխում՝ ըստ կիսամյակների: Խմբի կողմից իրականացվել է նաև մոդուլային ուսումնական ծրագրերի մշակում: Յուրաքանչյուր մոդուլի և ուսումնառության արդյունքի համար սահմանվել են տեսական և գործնական ուսուցման ժամերը, մոդուլների յուրաքանչյուր ուսումնառության արդյունքի համար գնահատման միջոցը և ծրագրային մանրամասները, ուսուցման մեթոդաբանությունը և պահանջվող ռեսուրսները: ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղում կազմակերպվեց նաև կարճաժամկետ դասընթաց՝ «Պանրագործություն» թեմայով:

 

Հայտարարություն

Մրցույթ Erasmus+ «Միջազգային կրեդիտային շարժունություն» կրթաթոշակային ծրագրի շրջանակներում Գայզենհայմի համալսարանում (Գերմանիա) սովորելու համար:

Ուսման տևողությունը 10 ամիս է: ՀԱԱՀ-ից Գայզենհայմի համալսարանում ուսումը 2018-2019 ուսումնական տարվա ընթացքում շարունակելու հնարավորություն կստանա 4 ուսանող։
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Խմորման արտադրությունների տեխնոլոգիա և գինեգործություն բաժնի 2-րդ կուրսը հաջողութամբ ավարտած, բարձր առաջադիմություն ունեցող և անգլերենին լավ տիրապետող բակալավրիատի ուսանողները:

...

Հայտարարություն

Մրցույթ Erasmus+ «Միջազգային կրեդիտային շարժունություն» կրթաթոշակային ծրագրի շրջանակներում Սալերնոյի համալսարանում սովորելու համար

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ՝ ուսումը Սալերնոյի համալսարանում (Իտալիա) շարունակելու համար: Ուսման տևողությունը 6 ամիս է: ՀԱԱՀ-ից Սալերնոյի համալսարանում ուսումը 2018-2019 ուսումնական տարվա 1-ին կիսամյակում շարունակելու հնարավորություն կստանա 1 ուսանող։ Եվրոպական հանձնաժողովը հոգալու է ուսանողների ճանապարհածախսը` 360 եվրո և ամսական տրամադրելու է 850 եվրո կրթաթոշակ։

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Մայիս 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
29 30 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 1 2

Գրանցվեք նորությունների համար

10