hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Երկուշաբթի, Հունվար 29

Գործընկերության ամրապնդում «նռան» քաղաքում 

ՀԱԱՀ-ի ՏՏ և ԻԾ կենտրոնի տնօրեն, պրոռեկտոր Վ. Մելքոնյանն ու Արտաքին կապերի դեպարտամենտի պետ Գ. Համբարձումյանը հունվարի 15-ից 19-ը Իսպանիայի «նռան» քաղաքում էին մասնակցելու Գրանադայի համալսարանի կազմակերպած միջազգային շաբաթին:

Այցի նպատակն էր քննարկել համագործակցող բուհերի միջազգայնացման գործընթացի և միջազգային կապերի բաժինների աշխատակիցների վերապատրաստումների կազմակերպման հարցերը:

Վերապատրաստմանը հրավիրված էին բուհերի միջազգայնացման պատասխանատուներ Ալբանիայից, Պաղեստինից, Բոսնիա-Հերցեգովինայից, Սլովակիայից, Թաիլանդից, Կամբոջայից, Ուկրաինայից, Ալժիրից, Հայաստանից և այլ երկրներից:
Մեկշաբաթյա հանդիպումների ընթացքում քննարկվեցին մի շարք կարևոր հարցեր՝ կապված ուսանողների և աշխատակիցների շարժունության կազմակերպման, ուսուցման ու շարժունության համաձայնագրերի, ակադեմիական փոխճանաչելիության հետ: Միաժամանակ ներկայացվեց Գրանադայի համալսարանի միջազգային համագործակցության փորձն ու ուղղությունները:
Հանդիպումներն արդյունավետ էին Ագրարային համալսարանի համար. պայմանավորվածություններ ձեռք բերվեցին մասնակից մյուս համալսարանների հետ հետագա համատեղ ծրագրեր իրականացնելու և համագործակցության նոր եզրեր գտնելու ուղղությամբ: ՀԱԱՀ-ի նոր գործընկեր Գրանադայի համալսարանը պատրաստակամություն հայտնեց շարունակել համագործակցությունը, պայմանավորվածություն ձեռք բերվեց խորացնել այն հատկապես «Հորիզոն-2020» ծրագրի շրջանակներում: Քննարկվեցին նաև ՀԱԱՀ-ում իսպաներենի կենտրոն ունենալու և ուսանողների ու պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար իսպաներենի դասընթացներ կազմակերպելու հնարավորությունները:
Շուրջ 500 տարվա պատմություն ունեցող Գրանադայի համալսարանը  Եվրոպայի ամենահին համալսարաններից է: Այն քաղաքի տարբեր մասերում ունի մի քանի շենքեր: Դրանցից ամենափառահեղները շուրջ 500 տարեկան երկու շենքերն են, որոնցից մեկում տեղավորված է համալսարանի ռեկտորատը, մյուսում` Իրավաբանության ֆակուլտետը:

Գ. Համբարձումյան

Արտաքին կապերի դեպարտամենտի պետ 

 

Ուսման հնարավորություն Ռուսեի Անգել Կանչևի անվան համալսարանում

Ուսման հնարավորություն Ռուսեի Անգել Կանչևի անվան համալսարանում 

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Ռուսեի Անգել Կանչևի անվան համալսարանում (Բուլղարիա) ուսումը 4 ամսով շարունակելու համար: Վերոնշյալ համալսարանում ուսումը 2018-2019 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում շարունակելու հնարավորություն կստանան ՀԱԱՀ-ի 2 ուսանող։ Նրանց կտրամադրվի ամսական 800 եվրո կրթաթոշակ և 275 եվրո գումար`

...

Ուշադրությու´ն

Կյանքի և բիզնես հմտությունների դասընթացներ

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հոկտեմբեր 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
30 1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31 1 2 3

Գրանցվեք նորությունների համար

10