Շնորհավո՛ր տոնդ, անկախ երկրի ազատատե՛նչ բանակ ANAU
hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Շաբաթ, Հունվար 27

Շնորհավո՛ր տոնդ, անկախ երկրի ազատատե՛նչ բանակ


Հայոց Ազգային բանակը 26 տարեկան է` անկախ Հայաստանի Հանրապետության հասակակիցը` 26-ամյա ուժեղ ու կայացած երիտասարդ, որն իր քառորդդարյա ճանապարհի ընթացքում բազմիցս ապացուցել է իր կենսունակությունը՝ դառնալով մեր  անվտանգության  

հիմնական երաշխավորը: Ազգային բանակի շնորհիվ է, որ նորանկախ Հայաստանը կարողացավ կայանալ ու վաստակել իր լինելիության իրավունքը` աշխարհի տարբեր երկրներում ծածանելով հայոց եռագույնը: Ուստի Հայաստանը նախևառաջ հայոց բանակն է, հայ զինվորը, որ գիշերուզօր հայրենիքի սահմանն է հսկում, պահպանում մեր խաղաղ քունը: Հայոց բանակի շարքերում այսօր հայրենիքը պաշտպանելու սուրբ պարտքն են կատարում նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանի 1047 ուսանող, ովքեր ոչ միայն պատրաստ են իրենց մասնագիտական գիտելիքները ներդնել հայրենիքի ագրոպարենային ոլորտի զարգացման գործում, այլև հարկ եղած դեպքում ցանկացած պահի կռվի ելնել մեր անկախությանը սպառնացող թշնամու դեմ` զենքի ուժով պահպանելու մեր լինելիության իրավունքը, զի ինչպես Նժդեհն է ասել դեռ 100 տարի առաջ. «Ուժն է ծնում իրավունք»: Մեր ուժի եւ իրավունքի հավաքական ու գլխավոր խորհրդանիշը եղել և մնում է մեր Ազգային բանակը՝ իր մարտունակ զինվորներով:

ՀԱԱՀ ռեկտորատը, աշխատակիցներն ու ուսանողները շնորհավորում են Հայկական բանակի բոլոր զինծառայողներին, սպայական ու հրամանատարական անձնակազմին՝ Հայոց բանակի օրվա առթիվ, մաղթում խաղաղ ու անփորձանք ծառայություն: Շնորհավո՛ր տոնդ, անկախ երկրի ազատատե՛նչ բանակ, մեր ազգի ժամանակների մշտարթո՛ւն զինվորներ: Թո՛ղ մեր բանակի գլխին հայոց երկինքը միշտ խաղաղ ու անամպ լինի: Թո՛ղ հայ զինվորը միշտ քաջ լինի, առողջ, հպարտ ու անվախ:

 

Սննդի գիտության և տեխնոլոգիաների սևծովյան ասոցիացիան հրավիրում է մասնակցելու 2-րդ B-FoST համաժողովին

Վերապատրաստվելու հնարավորություն Նիտրայի գյուղատնտեսական համալսարանում

Հովնանյան կրթաթոշակ ուսանողներին. մրցույթը կկայանա նոյեմբերին

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Օգոստոս 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
29 30 31 1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31 1

Գրանցվեք նորությունների համար

10