hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Երեքշաբթի, Հունվար 23

Սերգեյ Եսենինին նվիրված ցերեկույթ ՀԱԱՀ վարժարանում

Հունվարի 22-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հանրակրթական ծրագրերի ուսումնական վարժարանում տեղի ունեցավ գրական-երաժշտական ցերեկույթ՝ նվիրված ռուս բանաստեղծ Սերգեյ Եսենինին:

Միջոցառումը կազմակերպել էր վարժարանի ռուսաց լեզվի ուսուցչուհի Եվգենիա Թովմասյանը՝ վարժարանի տարբեր հոսքերի 11- րդ դասարանցիների մասնակցությամբ:
Ներկա էին Ռուսատանի գիտության և մշակույթի երևանյան կենտրոնի մշակութային և հասարակական ծրագրերի բաժնի վարիչ Իրինա Կասացկայան, ռուսաց լեզվի բաժնի առաջատար մասնագետ Սոնա Սարաջյանը, համալսարանի ներկայացուցիչներ, վարժարանի ուսուցիչներ ու սաներ: Ողջույնի խոսքով հանդես եկավ վարժարանի տնօրեն Ռոբերտ Սարգսյանը՝ կարևորելով նման միջոցառումների դերը հայ-ռուսական դարավոր բարեկամությունը մատաղ սերնդի շրջանում արմատավորելու հարցում: Այնուհետև միջոցառման մասնակիցները ներկայացրեցին Եսենինի կյանքն ու ստեղծագործական ուղին, կարդացին նրա գործերից: Միջոցառումն ուղեկցվում էր թեմատիկ տեսաշարով և Եսենինի ստեղծագործությունների հիման վրա գրված երգերով, որոնց համադրումը հանդիսատեսին մի պահ տեղափոխեց բանաստեղծի հայրենի եզերք ու քնարական հույզերի աշխարհ:
«Թեև Խորհրդային տարիների համեմատությամբ Հայաստանում ռուսաց լեզվով շփումն ու ռուսերենի ուսուցումը զգալիորեն նահանջել է, այսօրվա միջոցառման մասնակիցները Սերգեյ Եսենինին մատուցեցին մաքուր և գեղեցիկ ռուսերենով: Կեցցե՛ք, ես հիացած եմ»,-միջոցառման եզրափակիչ ելույթում ասաց Իրինա Կասացկայան՝ շնորհակալություն հայտնելով գրական-երաժշտական ցերեկույթի կազմակերպիչներին և մասնակիցներին: Նա նաև վարժարանին նվիրեց ռուսերեն գրքերի փաթեթ և հետագա համագործակցության համար վարժարանի սաներին ու աշխատակիցներին հրավիրեց Ռուսաստանի գիտության և մշակույթի երևանյան կենտրոն:

Նազելի Ավագյան

 

Հայտարարություն

Մրցույթ Erasmus+ «Միջազգային կրեդիտային շարժունություն» կրթաթոշակային ծրագրի շրջանակներում Գայզենհայմի համալսարանում (Գերմանիա) սովորելու համար:

Ուսման տևողությունը 10 ամիս է: ՀԱԱՀ-ից Գայզենհայմի համալսարանում ուսումը 2018-2019 ուսումնական տարվա ընթացքում շարունակելու հնարավորություն կստանա 4 ուսանող։
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Խմորման արտադրությունների տեխնոլոգիա և գինեգործություն բաժնի 2-րդ կուրսը հաջողութամբ ավարտած, բարձր առաջադիմություն ունեցող և անգլերենին լավ տիրապետող բակալավրիատի ուսանողները:

...

Հայտարարություն

Մրցույթ Erasmus+ «Միջազգային կրեդիտային շարժունություն» կրթաթոշակային ծրագրի շրջանակներում Սալերնոյի համալսարանում սովորելու համար

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ՝ ուսումը Սալերնոյի համալսարանում (Իտալիա) շարունակելու համար: Ուսման տևողությունը 6 ամիս է: ՀԱԱՀ-ից Սալերնոյի համալսարանում ուսումը 2018-2019 ուսումնական տարվա 1-ին կիսամյակում շարունակելու հնարավորություն կստանա 1 ուսանող։ Եվրոպական հանձնաժողովը հոգալու է ուսանողների ճանապարհածախսը` 360 եվրո և ամսական տրամադրելու է 850 եվրո կրթաթոշակ։

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Մայիս 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
29 30 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 1 2

Գրանցվեք նորությունների համար

10