hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Շաբաթ, Հունվար 20

Արդյունքները՝ գոհացնող, անելիքները՝ հստակ

Հունվարի 19-ին տեղի ունեցավ «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որը վարում էր խորհրդի նախագահ, գործարար, համալսարանի նախկին շրջանավարտ Սամվել Սարգսյանը:


ՀԱԱՀ 2017թ. հաշվետվությունն ըստ գործունեության ոլորտների՝ կրթություն (ուսումնական գործընթացի կազմակերպում, կրթական բարեփոխումներ), գիտական ուսումնասիրություններ, ՏՏ եւ ինովացիոն ծրագրեր, միջազգային համագործակցություն, խորհրդատվություն եւ անմիջական աշխատանք ֆերմերների հետ, մանրակրկիտ ամփոփված ու տպագրված է եւ նիստից անմիջապես հետո կզետեղվի համալսարանի կայքում: Համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանը հակիրճ ներկայացրեց հիմնական ցուցանիշները՝ շեշտը դնելով 2017թ. ֆինանսատնտեսական գործունեության վրա: Ներկայացվեց ու քննարկվեց ընթացիկ տարվա բյուջեի նախահաշիվը, որն արժանացավ հավանության: Հոգաբարձուների խորհուրդը քննարկեց ու հաստատեց ագրարային համալսարանի կառուցվածքն ու հաստիքացուցակը: Խորհրդի անդամների միահամուռ կարծիքով անցյալ տարվա ցուցանիշները գոհացնող են, եւ աշխատանքը գնահատեցին բավարար:
Համալսարանի անցած տարվա գլխավոր, մնայուն ձեռքբերումը միջազգային հավատարմագրում ստացած «Ագրարային մենեջմենթ» մասնագիտության շրջանավարտներին նաև Գերմանիայի Դաշնային Հանրապետության կրկնակի դիպլոմների շնորհումն է, հանգամանք, որն աշխատանքային նոր, ավելի լայն հնարավորություններ է ստեղծում հայ երիտասարդների համար: Անցնող տարվա ընթացքում համալսարանը շարունակել է թարմացնել նյութատեխնիկական բազան, ստեղծվել են ուսումնական, այդ թվում՝ սննդի անվտանգության՝ ժամանակի պահանջներին լավագույնս համապատասխանող լաբորատորիաներ, հիմնվել է գինու ուսումնական փոքրածավալ հոսքագիծ՝ արտադրական բաղադրիչով: Միջազգային ծրագրերն էլ ավելի ընդլայնվել ու նոր հասցեներ են ընդգրկում: Ընդսմին, արտերկրի գործընկերները միշտ շեշտում են, որ երկուստեք կարեւոր են այդ շփումները, իսկ գիտական համատեղ հետազոտությունների արդյունքները՝ անգնահատելի:
Գիտության ոլորտում 2017թ. առանձնահատուկ էր ՀԱԱՀ-ի համար: Կառավարության հանձնարարությամբ գյուղատնտեսության ու կրթության եւ գիտության նախարարություններ են ներկայացվել վերջին հինգ տարվա հետազոտությունների 30-ից ավելի ծրագրեր, որոնցից 14-ի ներդրման գործընթացն արդեն մեկնարկել է: Համալսարանի ուսանողների ուսումնական եւ արտադրական պրակտիկաների որակը բարձրացնելու, գյուղատնտեսության ոլորտի մասնագետների վերապատրաստումն իրականացնելու, քաղաքացիներին եւ կազմակերպություններին համակարգված խորհրդատվություն մատուցելու նպատակով, հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, ՀԱԱՀ գիտական կենտրոնների եւ ուսումնափորձնական տնտեսության հիմքի վրա կստեղծվի նոր ստորաբաժանում՝ ուսումնագիտաարտադրական կենտրոն:
Օրակարգում ընդգրկված էր նաեւ ՀԱԱՀ հիմնադրամի Արցախի Հանրապետության Շուշիի մասնաճյուղի գործունեությունը դադարեցնելու եւ օգտագործման իրավունքով նրանց հանձնված գույքը նվիրատվության կարգով «Շուշիի տեխնոլոգիական համալսարան» հիմնադրամին փոխանցելու հարցը: Հարկ է նշել, որ 1999թ. Ագրարային համալսարանը մեծ աջակցություն է ցուցաբերել սկզբում Արցախի պետական համալսարանի, ապա ՀԱԱՀ Շուշիի մասնաճյուղի աշխատակիցների որակավորման բարձրացման, երիտասարդ գիտնականների հետազոտական գործունեության խթանման, կադրերի պատրաստման գործում: Այսօր նրանք անգնահատելի ավանդ ունեն Արցախի տնտեսության, մասնավորապես նրա անկյունաքարը հանդիսացող ագրարային ոլորտի զարգացման գործում: Տեսանելի ապագայում ՀԱԱՀ-ը եւ Շուշիի տեխնոլոգիական համալսարանը կստորագրեն համագործակցության հուշագիր:

Անի Խուդավերդյան

 

Ուշադրությու´ն

Կյանքի և բիզնես հմտությունների դասընթացներ

Ուսման հնարավորություն Իտալիայի Սալերնոյի համալսարանում

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հոկտեմբեր 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
30 1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31 1 2 3

Գրանցվեք նորությունների համար

10