hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Չորեքշաբթի, Հունվար 17

Ներդրումային ծրագրեր՝ ուղղված գյուղատնտեսության զարգացմանը

2017 թվականը, կարելի է ասել, բարեհաջող տարի էր գյուղատնտեսության համար: Ինչպես անցած տարվա նոյեմբերին կայացած ամենամյա «Հայագրոֆորում» համաժողովում նշեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, կառավարության ջանքերն ուղղված են ոլորտում ստեղծելու ամուր

նախադրյալներ և նոր հնարավորություններ՝ մրցունակ, շահութաբեր և արդյունաբերական գյուղատնտեսության զարգացման համար: Ահա այստեղ է, որ կարևորվում է ոչ միայն գյուղատնտեսական կրթության զարգացումը, այլ նաև գյուղատնտեսական գիտական ներուժի կողմից իրատեսական ներդրումային ծրագրերի մշակումը, մատուցումը և դրանց իրագործումը: ՀԱԱՀ գիտնականների մշակած տարբեր կրթական, ներդրումային ծրագրեր 2017 թվականին հավանության արժանացան հանրապետության գյուղատնտեսության ու կրթության և գիտության նախարարությունների, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից, և այսօր դրանք ներդրումային փուլում են:
Այսպես, ՀԱԱՀ Ընդհանուր երկրագործության ամբիոնի դոցենտ Սերգեյ Երիցյանի ներկայացրած «Անջրդի և չորային երկրագործության պայմաններում հացահատիկային մշակաբույսերի (աշնանացան ցորեն, գարնանացան գարի) մշակության արդյունավետ տեխնոլոգիայի ներդրման» ծրագիր-առաջարկն ապահովելու է 90.000-350.000 դրամի տարեկան եկամուտ: Ծրագրի նպատակն է անջրդի և չորային երկրագործության պայմանների համար առաջարկել աշնանացան ցորենի և գարնանացան գարու բերքատվության բարձրացման նոր տեխնոլոգիա, որի դեպքում բույսերը վեգետացիայի ընթացքում ավելի արդյունավետ են օգտագործում տեղումներից առաջացած խոնավությունը, ինչի արդյունքում բարձրանում է սերմերի, ապա նաև բույսերի կենսունակությունը, նվազում է միավոր բերք ստանալու համար ծախսվող ջրի քանակը:
ՀԱԱՀ Հողաշինարարության և հողային կադաստրի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Գուրգեն Եղիազարյանի ներդրումային ծրագրի թեման է «Հանրապետության գյուղատնտեսության կայուն զարգացմանն աջակցող ռեսուրսաապահովվածության գույքագրում երկրատեղեկատվական (GIS) հեռահար զոնդավորման (RS) տեխնոլոգիաների կիրառմամբ Վայոց ձորի մարզի օրինակով»: Ծրագրի իրականացումը կնպաստի Վայոց ձորի մարզի գյուղատնտեսության ոլորտի, մասնավորապես անասնաբուծության, հզորությունների և կարողությունների զարգացմանը և ուժեղացմանը՝ պայմաններ ստեղծելով նվազեցնելու գյուղատնտեսության ոլորտի խոցելիության ռիսկերը՝ կախված բնական, տնտեսական և մարդկային գործունեության տարբեր ազդեցություններից: Ծրագիրը հնարավորություն է տալու մշակելու կոնկրետ միջոցառումներ, որոնք նպատակամղված կլինեն աջակցելու ինչպես գյուղատնտեսական արտադրության, այնպես էլ գյուղատնտեսության ոլորտում պետական և ներդրումային տարբեր ծրագրերի արդյունավետության կայուն բարձրացմանը:
Տարեկան միջինը 64 տոկոս եկամտաբերություն կապահովի Բուսաբուծության և բանջարաբուծության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Անդրեաս Մելիքյանի «ՀԱԱՀ Բույսերի գենոֆոնդի և սելեկցիայի լաբորատորիայում ստացված գարու, ցորենաշորայի, սոխի և սխտորի նոր սելեկցիոն սորտանմուշների ներդրումը մշակության մեջ» ներդրումային ծրագիրը:
Հետաքրքիր և հանրապետության գյուղատնտեսության ոլորտի համար էական արդյունքներ ապահովող ներդրումային ծրագրերի շարքում են նաև ՀԱԱՀ Գյուղտեխնիկայի շահագործման ամբիոնի պրոֆեսոր, Գյուղմեքենայացման, էլեկտրիֆիկացման և ավտոմոբիլային փոխադրումների գիտահետազոտական ինստիտուտի բաժնի վարիչ Ստյոպա Մարգարյանի «Գոմաղբի անաերոբ մշակման կենսագազային տեղակայանքի և հիդրոպոնիկ ջերմոցի համատեղ գործող համակարգի» և «Կաթնապրանքային ֆերմաների համար լիառացիոն կերախառնուրդների արտադրամասերի նոր տեխնոլոգիաների» մշակման ներդրումային ծրագրերը:
Իսկ ահա Բուսաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր, Պարենամթերքի տեխնոլոգիաների, սննդի անվտանգության և կենսատեխնոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի բաժնի վարիչ Վարդան Յավրույանի «Գինեգործության մնացորդ խաղողի մամլվածքի վերամշակման տեխնոլոգիայի կատարելագործում զանգվածից սերմերի անջատման և բուսական յուղի ստացման նապատակով» ներդրումային ծրագիրը կապահովի տարեկան միջինը 5 միլիոն դրամի եկամուտ: Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի, Լոռու, Վայոց ձորի, Տավուշի մարզերում և հանրապետության խաղողագործական շրջաններում կիրականացվեն ՀԱԱՀ պրոֆեսոր, Գյուղատնտեսության մեքենայացման, էլեկտրիֆիկացման և ավտոմոբիլային փոխադրումների գիտահետազոտական ինստիտուտի բաժնի վարիչ Շավարշ Գրիգորյանի «Պտղատու այգիների միջբնային-մերձբնային տարածությունների մշակման մեքենայի արտադրության կազմակերպում» և «Խաղողի այգիների միջվազային տարածությունների մշակման մեքենայի արտադրության կազմակերպում» ներդրումային երկու ծրագրերը:

Նազելի Ավագյան

 

Ուշադրությու´ն

Կյանքի և բիզնես հմտությունների դասընթացներ

Ուսման հնարավորություն Իտալիայի Սալերնոյի համալսարանում

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հոկտեմբեր 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
30 1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31 1 2 3

Գրանցվեք նորությունների համար

10