hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Ուրբաթ, Դեկտեմբեր 01

Լեհ պրոֆեսորի դասախոսությունները ՀԱԱՀ-ում

Նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 1-ը Կրակովի Յագիելլոնիան համալսարանի (Լեհաստան) հետ «Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրով կնքված միջհամալսարանական պայմանագրի շրջանակներում ՀԱԱՀ էր այցելել վերոհիշյալ համալսարանի Միջազգային հարաբերությունների և քաղաքագիտության ֆակուլտետի դասախոս, դոկտոր Պյոտր Բայորը:


Իր այցի ընթացում հյուրը դասախոսություններ կարդաց ՀԱԱՀ Տնտեսագիտության, Ագրոբիզնեսի և շուկայաբանության ֆակուլտետի ուսանողների, ինչպես նաև հետաքրքրված պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար: Դասախոսությունների ժամանակ ներկայացվեց Լեհաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակը, երկրի ներքին և արտաքին քաղաքականությունը, աշխարհաքաղաքական իրավիճակը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում, երկրի կրած փոփոխությունները ԵՄ-ին և ՆԱՏՈ-ին անդամակցության արդյունքում Լեհաստանի աշխատաշուկայի իրավիճակային վերլուծությունը և այլն: Հնչեցին բազմաթիվ հարցեր, և ակտիվ քննարկումներ ծավալվեցին: Ներկա դասախոսներին տրվեցին մասնակցության հավաստագրեր:
Դոկտոր Բայորը նաև հանդիպեց ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Յու. Մարմարյանի հետ, ում հետ քննարկվեցին երկու համալսարանների միջև համագործակցության ամրապնդման և միջազգայնացման կարևորության հետ կապված մի շարք հարցեր:
ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ ծրագրի շրջանակներում կազմակերպվող աշխատակիցների փոխանակումները հիանալի միջոց են համագործակցող բուհերի լավագույն փորձի փոխանակման համար, ինչի ապացույցն է նաև դոկտոր Բայորի նման պրոֆեսիոնալ դասախոսի այցը ՀԱԱՀ:


Արտաքին կապերի դեպարտամենտ

 

ՀԱԱՀ-ի Լեզվի ուսուցման կենտրոնը կազմակերպում է օտար լեզվի դասընթացներ

ՀԱՐԳԵԼԻ
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

     ՀԱԱՀ-ի Լեզվի ուսուցման կենտրոնը 2019 թ. հունվարի 21-ից կազմակերպում է օտար լեզվի (անգլերեն) դասընթացներ hամալսարանի պրոֆեսորա-դասախոսական և ուսումնա-օժանդակ կազմի համար: Անգլերենի դասընթացները, ըստ լեզվի տիրապետման, նախատեսված են Սկսնակ Ա, Սկսնակ Բ, Նախամիջին, Միջին և Առաջավոր մակարդակների համար: Ուսման մեկ փուլի տևողությունը 2 ամիս է (36 ժամ), իսկ մեկ դասընթացինը` 90 րոպե (10 րոպե ընդմիջմամբ): Պրոֆեսորա-դասախոսական և ուսումնաօժանդակ կազմի համար ուսման մեկ փուլի (2 ամսվա) վճարը կազմում է 7000 դրամ, ևս 7000 դրամ սուբսիդավորում է Համալսարանը: Յուրաքանչյուր փուլից հետո ունկնդիրներն անցնում են ավարտական թեստավորում, որն հաջողությամբ հանձնելու դեպքում փոխադրվում են ուսուցման հաջորդ մակարդակ: Դասընթացներին մասնակցելուց առաջ նախնական թեստավորումն անցնելու նպատակով դիմորդներին խնդրվում է դիմել Լեզվի ուսուցման կենտրոն` 2-րդ մասնաշենք, 219 սենյակ, հեռ.` 010 58-21-43, ներքին՝ 2-92։


...

Ուսանողական գիտական աշխատանքների միջազգային առցանց մրցույթ

Ուսանողական գիտական աշխատանքների միջազգային առցանց մրցույթ

«Սևծովյան գիտություն» ("Black Sea Science") միջազգային ուսանողական մրցույթի կազմակերպչական կոմիտեն հրավիրում է մասնակցելու «Սևծովյան գիտություն 2019» ("Black Sea Science 2019") ուսանողական գիտական աշխատանքների միջազգային առցանց մրցույթին, որը տեղի է ունենալու Օդեսայի սննդի տեխնոլոգիաների ազգային ակադեմիայում (Ուկրաինա) «Սևծովյան համալսարանների ցանց» միջազգային կազմակերպության աջակցությամբ: Գիտական աշխատանքները կարող եք ուղարկել մինչև 2019 թ.-ի հունվարի 15-ը հետևյալ էլ. հասցեին. int_competition@onaft.edu.ua:
Մանրամասների համար այցելեք.
http://isc.onaft.edu.ua/

...

Միջանկյալ հաշվետվության ներկայացում

Միջանկյալ հաշվետվության
ներկայացում

     Ագրարային քաղաքականության և տնտեսագիտության հետազոտական կենտրոնը 2018թ. դեկտեմբերի 6-ին, ժամը 13:30–ին, կներկայացնի «ՀՀ գյուղատնտեսական արտադրանքի իրացման, մրցունակության բարձրացման կառուցակարգերի կատարելագործումը և արտահանման ընդլայնման ուղիները» գիտական ծրագրի միջանկյալ հաշվետվությունը: Ցանկացողները կարող են ներկա լինել ՀԱԱՀ 1-ին մասնաշենքի 245 լսարանում:
Ագրարային քաղաքականության և տնտեսագիտության հետազոտական կենտրոնի տնօրեն Ա. Ե. Ոսկանյան

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Դեկտեմբեր 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
25 26 27 28 29 30 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31 1 2 3 4 5

Գրանցվեք նորությունների համար

10