hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Հինգշաբթի, Դեկտեմբեր 14

ՀԱԱՀ-ում բացվեց ուսանողուհի Մարիա Հարությունյանի առաջին անհատական ցուցահանդեսը

Դեկտեմբերի 13-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պատմության թանգարանում բացվեց Տնտեսագիտական ֆակուլտետի «Ագրոպարենային համակարգի ֆինանսների կառավարում» մասնագիտության չորրորդ կուրսի ուսանողուհի Մարիա Հարությունյանի գեղանկարչական աշխատանքների առաջին անհատական ցուցահանդեսը, որը նախաձեռնել էր ՀԱԱՀ թանգարանի վարիչ, Հայաստանի նկարիչների միության անդամ, արվեստաբան Սյուզաննա Փիլոսյանը:

«Ագրարային համալսարանում իմ աշխատանքային գործունեության երեք տարիների ընթացքում գյուղատնտեսությամբ հետաքրքրված երիտասարդների շրջանում ես անընդհատ փնտրում եմ արվեստասեր և ստեղծագործող ուսանողների և ահա գտա Մարիային, մարդ, ով կարողանում է տեսնել գեղեցիկը և այն յուրովի արտահայտել իր կտավներում: Ուստի որոշեցի անպայման աջակցել նրան՝ կազմակերպելու անդրանիկ ցուցահանդեսը, քանի որ Ագրարային համալսարանը կարևորում է իր շնորհալի ուսանողների բացահայտումն ու ստեղծագործական ունակությունների զարգացումը»,- ցուցահանդեսի բացմանն ասաց Ս. Փիլոսյանը: Ցուցահանդեսին ներկա էին ամբիոնների վարիչներ ու դասախոսներ, ուսանողներ, ինչպես նաև Մարիայի կուրսընկերները, ովքեր իրենց աջակցությունն էին ունեցել ցուցահանդեսի կազմակերպչական աշխատանքներում: Ցուցահանդեսում ներկայացված էին ուսանողուհու գեղանկարչական աշխատանքներից 17-ը՝ նատյուրմորտներ, բնանկարներ և դիմանկարներ:
Երիտասարդ նկարչուհու մասին գովասանքի խոսքեր ասացին Ագրոէկոլոգիայի ամբիոնի վարիչ Մերուժան Գալստյանն ու Ֆինանսներ և վարկ ամբիոնի վարիչ Սաթենիկ Մկրտչյանը՝ ողջունելով իրենց լավագույն ուսանողուհու երախայրիքն ու մաղթելով նրան նորանոր ստեղծագործական ձեռքբերումներ:
Մարիան Արմավիրի մարզի Արգինա համայնքից է, նկարչությամբ զբաղվում է դեռ մանկության տարիներից: Նկարչական որևէ խմբակ չի հաճախել, սակայն ունի նկարելու բնատուր տաղանդ, որը «սնում» ու զարգացնում է իր աշխատասիրությամբ ու արվեստի հանդեպ ունեցած մեծ սիրով: Հիմնականում նկարում է ջրաներկով և յուղաներկով: Նրա բազմաժանր նկարներում գույների համադրությունների ու հակադրությունների շնորհիվ ստեղծվում են արվեստի նրբաճաշակ գործեր, որոնք բացահայտում են երիտասարդ ուսանողուհու ներաշխարհն ու աշխարհընկալումը՝ պարզ, անմիջական և լուսավոր…
ՀԱԱՀ պատմության թանգարանում ուսանողուհու նկարները ներկայացված կլինեն մինչև դեկտեմբերի 20-ը ներառյալ՝ հնարավորություն տալով համալսարանի աշխատակիցներին և ուսանողներին ծանոթանալու Ագրարային համալսարան կոչվող մեծ ընտանիքի անդամներից մեկի՝ Մարիա Հարությունյան ուսանողուհու գեղանկարչական արվեստին:

Նազելի Ավագյան

Նազելի Ավագյան

 

ՀԱԱՀ-ի Լեզվի ուսուցման կենտրոնը կազմակերպում է օտար լեզվի դասընթացներ

ՀԱՐԳԵԼԻ
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

     ՀԱԱՀ-ի Լեզվի ուսուցման կենտրոնը 2019 թ. հունվարի 21-ից կազմակերպում է օտար լեզվի (անգլերեն) դասընթացներ hամալսարանի պրոֆեսորա-դասախոսական և ուսումնա-օժանդակ կազմի համար: Անգլերենի դասընթացները, ըստ լեզվի տիրապետման, նախատեսված են Սկսնակ Ա, Սկսնակ Բ, Նախամիջին, Միջին և Առաջավոր մակարդակների համար: Ուսման մեկ փուլի տևողությունը 2 ամիս է (36 ժամ), իսկ մեկ դասընթացինը` 90 րոպե (10 րոպե ընդմիջմամբ): Պրոֆեսորա-դասախոսական և ուսումնաօժանդակ կազմի համար ուսման մեկ փուլի (2 ամսվա) վճարը կազմում է 7000 դրամ, ևս 7000 դրամ սուբսիդավորում է Համալսարանը: Յուրաքանչյուր փուլից հետո ունկնդիրներն անցնում են ավարտական թեստավորում, որն հաջողությամբ հանձնելու դեպքում փոխադրվում են ուսուցման հաջորդ մակարդակ: Դասընթացներին մասնակցելուց առաջ նախնական թեստավորումն անցնելու նպատակով դիմորդներին խնդրվում է դիմել Լեզվի ուսուցման կենտրոն` 2-րդ մասնաշենք, 219 սենյակ, հեռ.` 010 58-21-43, ներքին՝ 2-92։


...

Ուսանողական գիտական աշխատանքների միջազգային առցանց մրցույթ

Ուսանողական գիտական աշխատանքների միջազգային առցանց մրցույթ

«Սևծովյան գիտություն» ("Black Sea Science") միջազգային ուսանողական մրցույթի կազմակերպչական կոմիտեն հրավիրում է մասնակցելու «Սևծովյան գիտություն 2019» ("Black Sea Science 2019") ուսանողական գիտական աշխատանքների միջազգային առցանց մրցույթին, որը տեղի է ունենալու Օդեսայի սննդի տեխնոլոգիաների ազգային ակադեմիայում (Ուկրաինա) «Սևծովյան համալսարանների ցանց» միջազգային կազմակերպության աջակցությամբ: Գիտական աշխատանքները կարող եք ուղարկել մինչև 2019 թ.-ի հունվարի 15-ը հետևյալ էլ. հասցեին. int_competition@onaft.edu.ua:
Մանրամասների համար այցելեք.
http://isc.onaft.edu.ua/

...

Միջանկյալ հաշվետվության ներկայացում

Միջանկյալ հաշվետվության
ներկայացում

     Ագրարային քաղաքականության և տնտեսագիտության հետազոտական կենտրոնը 2018թ. դեկտեմբերի 6-ին, ժամը 13:30–ին, կներկայացնի «ՀՀ գյուղատնտեսական արտադրանքի իրացման, մրցունակության բարձրացման կառուցակարգերի կատարելագործումը և արտահանման ընդլայնման ուղիները» գիտական ծրագրի միջանկյալ հաշվետվությունը: Ցանկացողները կարող են ներկա լինել ՀԱԱՀ 1-ին մասնաշենքի 245 լսարանում:
Ագրարային քաղաքականության և տնտեսագիտության հետազոտական կենտրոնի տնօրեն Ա. Ե. Ոսկանյան

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Դեկտեմբեր 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
25 26 27 28 29 30 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31 1 2 3 4 5

Գրանցվեք նորությունների համար

10