hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Ուրբաթ, Դեկտեմբեր 08

Համակարգչային նոր կաբինետ ՀԱԱՀ-ում

Դեկտեմբերի 8-ին ՀԱԱՀ 5-րդ մասնաշենքում տոնական տրամադրություն էր. Հայոց և ռուսաց լեզուների ամբիոնի վարիչ Նելլի Սարգսյանի նախաձեռնությամբ ամբիոնում բացվեց համակարգչային կաբինետ՝ հագեցած լսարանային նոր գույքով, էլեկտրոնային գրատախտակով, արտացոլիչով և իհարկե նոր համակարգիչներով: Բացման հանդիսավոր արարողությանը

ներկա էին ՀԱԱՀ ուսումնամեթոդական կենտրոնի տնօրեն-պրոռեկտոր Սմբատ Դավեյանը, ֆակուլտետեների դեկանները, ամբիոնների դասախոսներ: Կաբինետի բացման կարմիր ժապավենը կտրեցին Ագրոնոմիական ֆակուլտետի դեկան Գագիկ Սանթրոսյանը և ամբիոնի վարիչ Նելլի Սարգսյանը: Նորագույն տեխնոլոգիաներով ու նոր գույքով հագեցած լսարանի առաջին «ուսանողները» բացմանը ներկա հյուրերն ու դասախոսներն էին, ում համար ուսանողական սեղաններին, որպես հիշարժան օրվա հուշ-նվեր, դրված էին Նոր Կտակարաններ:
Ողջույնի խոսքով հանդես եկավ ամբիոնի վարիչ Նելլի Սարգսյանը՝ կարևորելով նման համակարգչային լսարանի դերը ուսանողների համար հայոց և ռուսաց լեզուների դասընթացներն ավելի հետաքրքիր և ժամանակի պահանջներին համահունչ կազմակերպելու տեսանկյունից: Նա շնորհակալություն հայտնեց բարերար Օհան Մուրադյանին, ում աջակցությամբ էլ հնարավոր է դարձել սույն կաբինետի ստեղծումը: Այնուհետև ներկաները դիտեցին ամբիոնի մասին պատմող տեսաֆիլմ, որում համառոտ ներկայացվում էր լեզուների ամբիոնի ստեղծման պատմությունը, գործունեությունն ու ձեռքբերումները, Ագրարային համալարանում մայրենի լեզվի հանդեպ սերն ու գիտության կանթեղը վառ պահելու գործում ամբիոնի ներդրած ջանքերը:
Միջոցառման ավարտին ներկաները շնորհավորեցին ամբիոնի աշխատակիցներին՝ ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած նման հարմարավետ կաբինետ ունենալու կապակցությամբ, իսկ Գյուղատնտեսական կենդանիների մորֆոլոգիայի, ֆիզիոլոգիայի և ախտաբանական անատոմիայի ամբիոնի դասախոս, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռազմիկ Մխիթարյանն այդ առթիվ ամբիոնին նվիրեց իր հեղինակած բանաստեղծությունը: Եզրափակիչ ելույթում ՀԱԱՀ ուսումնամեթոդական կենտրոնի տնօրեն-պրոռեկտոր Սմբատ Դավեյանը բարձր գնահատեց հայոց և ռուսաց լեզուների՝ որպես համաբուհական ամբիոնի գործունեությունը, լիահույս լինելով, որ նոր կաբինետի շնորհիվ հնագույն հայոց և ռուսաց լեզուների ուսուցումը նորագույն տեխնոլոգիաներով, անշուշտ, կխթանի համալսարանում այդ առարկաների ուսուցման որակի բարձրացմանը:


Նազելի Ավագյան

 

ՀԱԱՀ-ի Լեզվի ուսուցման կենտրոնը կազմակերպում է օտար լեզվի դասընթացներ

ՀԱՐԳԵԼԻ
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

     ՀԱԱՀ-ի Լեզվի ուսուցման կենտրոնը 2019 թ. հունվարի 21-ից կազմակերպում է օտար լեզվի (անգլերեն) դասընթացներ hամալսարանի պրոֆեսորա-դասախոսական և ուսումնա-օժանդակ կազմի համար: Անգլերենի դասընթացները, ըստ լեզվի տիրապետման, նախատեսված են Սկսնակ Ա, Սկսնակ Բ, Նախամիջին, Միջին և Առաջավոր մակարդակների համար: Ուսման մեկ փուլի տևողությունը 2 ամիս է (36 ժամ), իսկ մեկ դասընթացինը` 90 րոպե (10 րոպե ընդմիջմամբ): Պրոֆեսորա-դասախոսական և ուսումնաօժանդակ կազմի համար ուսման մեկ փուլի (2 ամսվա) վճարը կազմում է 7000 դրամ, ևս 7000 դրամ սուբսիդավորում է Համալսարանը: Յուրաքանչյուր փուլից հետո ունկնդիրներն անցնում են ավարտական թեստավորում, որն հաջողությամբ հանձնելու դեպքում փոխադրվում են ուսուցման հաջորդ մակարդակ: Դասընթացներին մասնակցելուց առաջ նախնական թեստավորումն անցնելու նպատակով դիմորդներին խնդրվում է դիմել Լեզվի ուսուցման կենտրոն` 2-րդ մասնաշենք, 219 սենյակ, հեռ.` 010 58-21-43, ներքին՝ 2-92։


...

Ուսանողական գիտական աշխատանքների միջազգային առցանց մրցույթ

Ուսանողական գիտական աշխատանքների միջազգային առցանց մրցույթ

«Սևծովյան գիտություն» ("Black Sea Science") միջազգային ուսանողական մրցույթի կազմակերպչական կոմիտեն հրավիրում է մասնակցելու «Սևծովյան գիտություն 2019» ("Black Sea Science 2019") ուսանողական գիտական աշխատանքների միջազգային առցանց մրցույթին, որը տեղի է ունենալու Օդեսայի սննդի տեխնոլոգիաների ազգային ակադեմիայում (Ուկրաինա) «Սևծովյան համալսարանների ցանց» միջազգային կազմակերպության աջակցությամբ: Գիտական աշխատանքները կարող եք ուղարկել մինչև 2019 թ.-ի հունվարի 15-ը հետևյալ էլ. հասցեին. int_competition@onaft.edu.ua:
Մանրամասների համար այցելեք.
http://isc.onaft.edu.ua/

...

Միջանկյալ հաշվետվության ներկայացում

Միջանկյալ հաշվետվության
ներկայացում

     Ագրարային քաղաքականության և տնտեսագիտության հետազոտական կենտրոնը 2018թ. դեկտեմբերի 6-ին, ժամը 13:30–ին, կներկայացնի «ՀՀ գյուղատնտեսական արտադրանքի իրացման, մրցունակության բարձրացման կառուցակարգերի կատարելագործումը և արտահանման ընդլայնման ուղիները» գիտական ծրագրի միջանկյալ հաշվետվությունը: Ցանկացողները կարող են ներկա լինել ՀԱԱՀ 1-ին մասնաշենքի 245 լսարանում:
Ագրարային քաղաքականության և տնտեսագիտության հետազոտական կենտրոնի տնօրեն Ա. Ե. Ոսկանյան

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Դեկտեմբեր 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
25 26 27 28 29 30 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31 1 2 3 4 5

Գրանցվեք նորությունների համար

10