hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Ուրբաթ, Դեկտեմբեր 01

Բուհերի ֆինանսական կառավարմանը նվիրված աշխատաժողով ՀՊՏՀ-ում

2017թ. նոյեմբերի 20-ին ՀԱԱՀ-ի Արտաքին կապերի դեպարտամենտի դրամաշնորհային ծրագրերի բաժնի վարիչ Ալլա Ալեքսանյանը մասնակցեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում կազմակերպված Էրազմուս+ ծրագրի բարձրագույն կրթության բարեփոխումների hայաստանյան

փորձագիտական թիմին տեխնիկական աջակցության առաքելության շրջանակներում Եվրահանձնաժողովի Կրթության, աուդիովիզուալ միջոցների և մշակույթի գործադիր գործակալության աջակցությամբ իրականացվող «Բուհերի ֆինանսական կառավարման և եկամտի աղբյուրների դիվերսիֆիկացման ռազմավարություն» թեմայով աշխատաժողովին:
Աշխատաժողովի ընթացքում եվրոպական փորձագետներ Էնորա Բեննեթոթ Փռուվոթը (Եվրոպական համալսարանների ասոցիա-ցիայի կառավարման, ֆինանսավորման ու հանրային քաղաքականության գծով փոխտնօրեն) և Իան Մաթիուսը (Դուբլինի Թրինիթի քոլեջի ֆինանսական բաժնի դեկավար) ներկայացրեցին բուհերի ֆինանսական անկախության եվրոպական փորձը և ֆինանսավորման միջոցների բաշխման տարբեր մոդելներ, քննարկվեցին մարդկային ռեսուրսների զարգացման և հզորացման մեխանիզմները: Առանձնակի ուշադրություն հատկացվեց բուհերի միջազգայնացմանը, ֆինանսական կայունության, ինչպես նաև միջազգային շարժունության և այլ ծրագրերի կարևորությանը ֆինանսական միջոցների ներգրավման գործում: Աշխատաժողովի բաղադրիչներից էր գործնական աշխատանքը, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն ստացան վերհանելու իրենց բուհում առկա խնդիրներն ու հեռանկարները:

Ալլա Ալեքսանյան
Արտաքին կապերի դեպարտամենտի
դրամաշնորհային ծրագրերի բաժնի վարիչ

 
Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Դեկտեմբեր 2017
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
26 27 28 29 30 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31 1 2 3 4 5 6

Գրանցվեք նորությունների համար

10