hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Երկուշաբթի, Դեկտեմբեր 04

Կրկնակի դիպլոմներ՝ ՀԱԱՀ-ի «Ագրարային մենեջմենթ» մագիստրոսական միջազգային ծրագրի շրջանավարտներին 

Հայաստանի ազգային ագրարային և Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանների միջև դեռևս 2000-ին մեկնարկած «Ագրարային մենեջմենթ» միջազգային կրթական ծրագիրը հասել է նոր փուլի: Այսուհետ այս ծրագրի շրջանավարտները կստանան կրկնակի դիպլոմներ:

ՀԱԱՀ ռեկտոր, ՀՀ ԳԱԱ իսկական անդամ Արշալույս Թարվերդյանն այս մասին օրերս պայմանավորվածություն է ձեռք բերել Գերմանիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում`ՎԿԳՀ-ի միջազգային համալսարանների «Ագրարային մենեջմենթ» մագիստրոսական ցանցի համակարգող, պրոֆեսոր Ռալֆ Շլաուդերերի հետ ունեցած հանդիպման ընթացքում: Ամփոփելով հիշյալ, ինչպես նաեւ «Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագրի գործընկեր համալսարանների կատարած համատեղ աշխատանքները՝ պրոֆեսոր Շլաուդերերն առանձնապես բարձր եւ արդյունավետ է գնահատել երկարամյա գործակցությունը՝ նշելով, որ ծրագրի անդամ հետխորհրդային 20 համալսարանների շարքում առաջինը ՀԱԱՀ-ն է բավարարում ներկայացվող պահանջները: 

«Ագրարային մենեջմենթ» ծրագիրն իրականացվում է արդեն 17 տարի, նախ «Գերմանական միջազգային/տեխնիկական համագործակցության» (GIZ/GTZ), իսկ այժմ արդեն «Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության» (DAAD) աջակցությամբ: Այս ժամանակահատվածում ՀՀ-ից շուրջ 60 մագիստրանտ Գերմանիայում ստացել է միջազգային չափանիշներին համապատասխան բարձրորակ կրթություն եւ անցել աշխատանքի՝ հայրենիքում եւ արտերկրի միջազգային, հեղինակավոր կազմակերպություններում: Իսկ ՀԱԱՀ-ի շուրջ 120 մագիստրանտ, Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանում անցնելով գյուղատնտեսական ուսումնաարտադրական պրակտիկա, շարունակել է ուսումը ՀԱԱՀ-ում կամ ՎԿԳՀ-ում: Համագործակցության ընթացքում երկու բուհի ուսանողների եւ աշխատակիցների համար իրականացվել են փորձի փոխանակման եւ ճանաչողական փոխայցելություններ, ՎԿԳՀ-ի բազթմաթիվ պրոֆեսորներ դասախոսություններ են կարդացել ՀԱԱՀ-ում եւ հակառակը: ՀԱԱՀ-ի մագիստրատուրայում «Ագրարային մենեջմենթ» մասնագիտությամբ ծրագրի ուսուցումը մինչև 2011թ. իրականացվում էր հայերեն, ներկայումս դրան զուգահեռ գործում է նաեւ գերմանալեզու կուրսը, որտեղ մրցութային կարգով տարեկան ընդունվում է բակալավրիատի համակարգի 12-15 շրջանավարտ: Ընդսմին, գերմաներենի դասընթացների կազմակերպումը դյուրացնում է լեզվի իմացության մակարդակի բարձրացումը: 2016թ. ծրագրի կարևորագույն ձեռքբերումը միջազգային հավատարմագրումն էր, որից հետո սկսվեցին քնարկումներ՝ շրջանավարտներին կրկնակի դիպլոմներ շնորհելու հարցի շուրջ:

Այժմ Ագրարային համալսարանը ստեղծում է ուսումնագիտաարտադրական կենտրոն, որի համար որպես լավագույն օրինակ դիտարկվել է Վայհենշտեֆան-Թրիսդորֆի համալսարանի  փորձը: Գերմանացի գործընկերներն այս հարցում ևս կաջակցեն խորհրդատվությամբ, կմասնակցեն արտադրության աշխատողների վերապատրաստման, վարպետության բարձրացման կարևոր գործընթացներին:
Այս տարի եվրոպական գործընկեր համալսարանների միջոցով Ագրարայինն առաջին անգամ ունեցավ նաև ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանն ուղղված միանգամից 2 նոր` Էրազմուս+, ՀԳ2 ծրագիր:
Դրանցից առաջինի գլխավոր համակարգողը հենց Վայհենշտեֆան-Թրիսդորֆի համալսարանն է: «Ագրարային ուսուցման ոլորտում տեսական ուղղվածությունից անցում դեպի գործնական կրթության» (TOPAS - From Theoretical-Oriented to Practical education in Agrarian Studies) նախագիծը 36 ամիս տեւողությամբ ծրագիր է (2017-2020 թթ.), որի նպատակն է լրացնել Ուկրաինայի, Հայաստանի եւ Ուզբեկստանի`նախկին ԽՍՀՄ-ից ժառանգած բարձրագույն կրթական համակարգերում գյուղատնտեսական գիտությունների ոլորտում առկա բացը, ներդնել և բարելավել կրթական վերջնարդյունքների վրա հիմնված մասնագիտական կողմնորոշման գործնական ծրագրեր: Կմշակվեն ագրարային կրթության այն գործիքները, որոնք կնպաստեն գործնական հմտությունների ձեռքբերմանն ուսուցման ընթացքում, և տեսության վրա հիմնված կրթությունից անցում կկատարվի գործնականին: Մասնակից երկրներն են՝ Գերմանիան, Ռումինիան, Լեհաստանը, Միացյա Թագավորությունը, Հայաստանը (ՀԱԱՀ եւ ԵՊՀ), Ուկրաինան և Ուզբեկստանը:

 
Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Դեկտեմբեր 2017
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
26 27 28 29 30 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31 1 2 3 4 5 6

Գրանցվեք նորությունների համար

10