hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Ուրբաթ, Դեկտեմբեր 01

Սովորելու և աշխատելու հնարավորություն «Ինգո Արմենիա» ապահովագրական  ՓԲԸ-ում

Նոյեմբերի 30-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի աշխատանքի տեղավորման և խորհրդատվության բաժինը (բաժնի վարիչ Լուսինե Մնացականյան) ուսանողների համար կազմակերպել էր հանդիպում «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության ներկայացուցչի հետ: Հանդիպման նպատակն էր ուսանողներին մոտիկից ծանոթացնել ապահովագրական ընկերության գործունեությանն ու հնարավորություններին՝ նպաստելով ուսանողների աշխատանքի տեղավորմանը, այդ ոլորտում կարիերայի հետագա աճին:


«Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ի Նոր Նորքի ներկայացուցչության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հանդիպմանը ներկա «Ապահովագրական գործ» և «Ագրարային քաղաքականություն, խորհրդատվություն և տեղեկատվություն» մասնագիտությունների չորրորդ և հինգերորդ կուրսերի ուսանողներին հանգամանորեն ներկայացրեց ընկերության գործունեությունը, վերապատրաստման և աշխատանքի հնարավորություններն «Ինգո Արմենիա»-ում, պատասխանեց ուսանողներին հետաքրքրող հարցերին, մասնավորապես՝ ինչպես կարող են ապահովագրական ընկերությունում աշխատանքի անցնել, եթե չունեն աշխատանքային փորձ: Ռուբեն Հակոբյանն անդրադրաձավ նաև «Ինգո Արմենիա» ապահովագրական դպրոցի գործունեությանը, այնտեղ ընդունվելու կարգին, ինչպես նաև ընկերությունում առկա թափուր աշխատատեղերին: ՀԱԱՀ-ի ուսանողներին հնարավորություն ընձեռվեց տեղում լրացնելու «Ինգո Արմենիա» ապահովագրական դպրոց ընդունվելու և այնտեղ որպես մասնագետ վերապատրաստվելու հայտադիմումը: Վերջում պայմանավորվածություն ձեռք բերվեց նման հանդիպումները դարձնել շարունակական՝ ներգրավելով բուհի այլ ուսանողների ևս:

Նազելի Ավագյան

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություն

Երկարաձգվել է 2016թ. ապրիլին մարտական հերթապահություն իրականացրած ուսանողների ուս. վարձի փոխհատուցման հայտերի ընդունման վերջնաժամկետը

Երկարաձգվել է 2016թ. ապրիլին մարտական հերթապահություն իրականացրած ուսանողների ուս. վարձի փոխհատուցման հայտերի ընդունման վերջնաժամկետը

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) մինչև փետրվարի 28-ը երկարաձգում է 2016թ. ապրիլի 2-6-ը մարտական հերթապահություն իրականացրած, ՀՀ բուհերի բակալավրիատի առկա վճարովի համակարգում ընդգրկված ուսանողների 2017-2018 ուստարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման համար ընդունվող փաստաթղթերի վերջնաժամկետը։

...
Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Փետրվար 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
28 29 30 31 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 1 2 3

Գրանցվեք նորությունների համար

10