hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Երկուշաբթի, Նոյեմբեր 27

Միջազգային շաբաթ Պիրեուսի կիրառական գիտությունների համալսարանում

2017թ. հոկտեմբերի 23-ից 27-ը Աթենքում Պիրեուսի կիրառական գիտությունների համալսարանի կողմից կազմակերպվել էր Միջազգային շաբաթ՝ նվիրված ԵՄ կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ ծրագրի հիմնադրման 30-ամյակին:

Միջոցառմանը մասնակցում էին 15 երկրների 23 գործընկեր համալսարաններ: Հայաստանը ներկայացնում էր Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պատվիրակությունը, որի կազմում էին ՀԱԱՀ Արտաքին կապերի դեպարտամենտի դրամաշնորհային ծրագրերի բաժնի վարիչ Ալլա Ալեքսանյանը, կադրերի և հատուկ բաժնի վարիչի տեղակալ Գոհար Հովսեփյանը և աշխատանքի տեղավորման և խորհրդատվության բաժնի վարիչ Լուսինե Մնացականյանը:
Ալլա Ալեքսանյանը հանդես եկավ ՀԱԱՀ-ի մասին ամփոփ զեկույցով՝ շեշտը դնելով համալսարանի ներկայիս միջազգային համագործակցության ծրագրերին և դրանց զարգացման հեռանկարներին ինչպես եվրոպական, այնպես էլ այլ երկրների համալսարանների հետ:
Միջազգային շաբաթի շրջանակներում մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու Պիրեուսի կիրառական գիտությունների համալսարանի կառուցվածքին, ստորաբաժանումներին, լաբորատորիաներին և նորարարական վերջին ձեռքբերումներին: Առավել արդունավետ և կարևոր էին Էրազմուս+ ՀԳ1-ի ընթացակարգերի վերաբերյալ անցկացված աշխատաժողովները: Տարբեր ստորաբաժանումների ղեկավարների հետ անհատական հանդիպումների ընթացքում քննարկվեցին հետագա համագործակցությունների զարգացման ուղղությունները և հեռանկարները, ինչպես նաև պրոֆեսորադասախոսական և վարչական կազմի, ուսանողների փոխանակման գործընթացների կազմակերպման և հնարավորությունների ընդլայնման հիմնահարցերը:
Իհարկե ծրագրում ընդգրկված էր նաև մշակութային հագեցած ծրագիր, որի ժամանակ մասնակիցները հնարավորություն ունեցան այցելելու Աթենքի պատմամշակութային մի շարք հուշարձաններ և տեսարժան վայրեր:

Ալլա Ալեքսանյան
ՀԱԱՀ Արտաքին կապերի դեպարտամենտի
Դրամաշնորհային ծրագրերի բաժնի վարիչ

 
Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Դեկտեմբեր 2017
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
26 27 28 29 30 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31 1 2 3 4 5 6

Գրանցվեք նորությունների համար

10