hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Ուրբաթ, Նոյեմբեր 24

Երկրի տնտեսության առաջնահերթություններին համահունչ

Ագրարայինում հյուրընկալել էին Գերմանիայի Դաշնության Գայզենհայմի համալսարանի նախագահ դոկտոր Հանս Ռեյներ Շուլցին, ինչպես նաեւ խաղողի եւ գինու միջազգային կազմակերպության նախագահ դոկտոր Մոնիկա Քրիստմանին: Հիշյալ բուհերը վերջին տարիներին հաջողությամբ եւ արդյունավետ են համագործակցում գինու տեխնոլոգիայի

մասնագետների պատրաստման, վերապատրաստման ասպարեզներում, չէ որ երկու կողմն էլ կայուն ավանդույթներ եւ փորձ ունեն:

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսումնական հարցերով պրոռեկտոր, պրոֆեսոր Յուրի Մարմարյանը գերմանացի գործընկերներիններկայացրեց ՀՀ ավագագույն կրթական հաստատություններից մեկի անցած ուղին, ներկան, կառուցվածքը, ուսանողների համակազմը. «Մենք ջանում ենք, որ ուսանողներն ունենան պատշաճ մակարդակի գիտելիք»: Իսկ դա նշանակում է նյութատեխնիկական բազայի արդիականացում. արմատապես փոխվել են ուսումնափորձնական տնտեսություններում կատարվող աշխատանքները, ուսումնական գործընթացում շեշտակիորեն ավելացել են գործնական պարապմունքների ժամերը: Այս ամենն իրականացնելիս անուրանալի է արտերկրի գործընկերների, եւ, հատկապես, օրվա հյուրերի դերը:

ՀԱԱՀ տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն-պրոռեկտոր Վաչագան Մելքոնյանը շնորհակալություն հայտնեց գործակցության համար, եւ շեշտեց, որ միջազգային կապերի առումով Հանրապետության բուհերի շարքում առաջատար տեղ զբաղեցնող Ագրարայինի համար շատ կարեւոր են Գայզենհայմի համալսարանի հետ համատեղ իրականացվող ծրագրերը: Նա նշեց, որ ՀՀ-ում գինեգործությունը ճանաչվել է գերակա ուղղություն, վերջին տարիներին ակնհայտ է ոլորտի զարգացումն ու դրա ուղիղ արձագանքն է հենց այն, որ մեծանում է երիտասարդների թիվը, որոնք ընտրում են հեռանկարային «Գինու տեխնոլոգիա» մասնագիտությունը: ՀԱԱՀ-ը Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ Ոսկեհատի ՈՒՓՏ-ում հիմնել է եւ շատ շուտով կգործարկի գինեգործության ուսումնագիտական կենտրոնը, որտեղ կլինեն լսարաններ, լաբորատորիաներ, փոքրիկ հոսքագիծ եւ համտեսի սրահ: Այս ամենն արվում է մեկ նպատակով. «Պատրաստել կադրեր, որոնք արդյունավետ եւ հենց սկզբից վստահ կգործեն արտադրությունում: Վերջնարդյունքը, որին կամենում ենք հասնել՝ բարձրորակ, մրցունակ մասնագետների պատրաստումն է»,-ասաց պարոն Մելքոնյանը: Բնականաբար, Գայզենհայմի համալսարանի բիզնես-նախագծերը էական դեր ունեն:
Դոկտոր Շուլցը շնորհակալություն հայտնեց հյուրընկալելու համար, նշեց, որ գերմանական կողմի համար նույնպես շատ կարեւոր է այս համագործակցությունը, որն ընդլայնվելու միտում ունի. օրինակ՝ այգեպտղաբուծության ոլորտում: Վերջին տարիներին Գերմանիայում զարգացման միտում ունի քաղաքային վայրերում գյուղմթերք ստանալու ծրագիրը, որը միանգամայն նոր ոլորտ է: Համագործակցության նոր մտքեր կարող են ծնվել սննդի անվտանգության եւ թարմ մթերքի լոգիստիկայի, գինու զբոսաշրջության, մենեջմենթի ասպարեզներում: Հրաժեշտից առաջ դոկտոր Շուլցը համոզված շեշտեց. «Վստահ եմ, որ համագործակցությունը տեւական եւ շարունակական կլինի: ՀՀ-ում գինու ապագան, պետք է, որ շատ լավը լինի»: 

 
Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Դեկտեմբեր 2017
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
26 27 28 29 30 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31 1 2 3 4 5 6

Գրանցվեք նորությունների համար

10