hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Հինգշաբթի, Նոյեմբեր 23

«Ծնվեց մահկանացու, թողեց անմահ գործեր»

Հովհաննես Այվազովսկուն նվիրված սեմինար-դասախոսություն ՀԱԱՀ-ում

Նոյեմբերի 22-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում տեղի ունեցավ սեմինար-դասախոսություն՝ նվիրված աշխարհահռչակ հայազգի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-րդ հոբելյանական տարելիցին: Միջոցառումը կազմակերպել էր ՀԱԱՀ պատմության թանգարանի վարիչ 


Սյուզաննա Փիլոսյանը՝ համալսարանի վարչատնտեսական դեպարտամենտի պետ-պրոռեկոտոր Պարույր Էֆենդյանի առաջարկով: Այվազովսկուն նվիրված դասախոսությունը համալսարանի փոքր դահլիճում էր համախմբել Ագրարային համալսարանի արվեստասեր աշխատակիցներին ու ուսանողներին՝ ավելի մոտիկից ծանոթանալու ծովանկարչի կյանքի և գործունեության մանրամասներին: ՀԱԱՀ պատմության թանգարանի վարիչ, արվեստաբան Սյուզաննա Փիլոսյանը ներկայացրեց Հովհաննես Այվազովսկու (Այվազյանի) կենսագրության հետաքրքիր և ուշագրավ դրվագներ՝ համեմված նկարչի խոսքերով, ինքնախոստովանություններով ու նամակներով, անդրադրաձավ նրա հայ լինելու վերաբերյալ անհերքելի փաստերի, պատմեց որոշ կտավների ստեղծման պատմությունն ու դրանց հետագա ճակատագրի մասին, մեջբերեց մեծերի խոսքերը նկարիչ-հանճարի մասին, ով «Ծնվեց մահկանացու, թողեց անմահ գործեր»:
Դասախոսությունն ուղեկցվում էր թեմատիկ տեսաշարով, որը նպաստում էր լսածն առավել տպավորիչ և պատկերավոր հասցնելու լսարանին: Արդյունքում ծովանկարիչ Այվազովսկին ունկնդիրների համար բացահայտվեց նոր կողմերով՝ նաև որպես մարտանկարիչ ու երաժիշտ, որպես բարերար, ով իր կարողությունների սահմաններում մշտապես աջակցել է աղքատներին, որպես հայրենասեր հայ, ով թեև, ըստ փաստացի տվյալների, երբեք չի եղել հայրենիքում, սակայն հոգու աչքերով տեսել ու անմահացրել է Հայաստանն իր կտավներում, տառապել հայրենիքի ցավով, իր բարի համբավն ու հնարավորություններն օգտագործել Ցեղասպանությունից մազապուրծ հայրենակիցներին սատարելու և իր ցասումն ու բողոքի ձայնը կտավների միջոցով աշխարհին լսելի դարձնելու համար:
IՄիջոցառման վերջում պրոռեկտոր Պարույր Էֆենդյանը շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին. «Մենք այսօր որոշ չափով հագեցրինք մեր հոգու սովը»,-նշեց նա՝ հույս հայտնելով, որ ՀԱԱՀ-ում նման միջոցառումները կլինեն շարունակական ու կդառնան ուսանողներին, ինչու չէ, նաև դասախոսներին արվեստի պատմություն ուսանելու յուրահատուկ մեթոդ ու բարի ավանդույթ:


Նազելի Ավագյան

 

Հայտարարություն

Մրցույթ Erasmus+ «Միջազգային կրեդիտային շարժունություն» կրթաթոշակային ծրագրի շրջանակներում Գայզենհայմի համալսարանում (Գերմանիա) սովորելու համար:

Ուսման տևողությունը 10 ամիս է: ՀԱԱՀ-ից Գայզենհայմի համալսարանում ուսումը 2018-2019 ուսումնական տարվա ընթացքում շարունակելու հնարավորություն կստանա 4 ուսանող։
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Խմորման արտադրությունների տեխնոլոգիա և գինեգործություն բաժնի 2-րդ կուրսը հաջողութամբ ավարտած, բարձր առաջադիմություն ունեցող և անգլերենին լավ տիրապետող բակալավրիատի ուսանողները:

...

Հայտարարություն

Մրցույթ Erasmus+ «Միջազգային կրեդիտային շարժունություն» կրթաթոշակային ծրագրի շրջանակներում Սալերնոյի համալսարանում սովորելու համար

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ՝ ուսումը Սալերնոյի համալսարանում (Իտալիա) շարունակելու համար: Ուսման տևողությունը 6 ամիս է: ՀԱԱՀ-ից Սալերնոյի համալսարանում ուսումը 2018-2019 ուսումնական տարվա 1-ին կիսամյակում շարունակելու հնարավորություն կստանա 1 ուսանող։ Եվրոպական հանձնաժողովը հոգալու է ուսանողների ճանապարհածախսը` 360 եվրո և ամսական տրամադրելու է 850 եվրո կրթաթոշակ։

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Մայիս 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
29 30 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 1 2

Գրանցվեք նորությունների համար

10