hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Երեքշաբթի, Նոյեմբեր 21

Ռեկտորի աշխատանքային այցը Գերմանիա

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի (ՎԿԳՀ) միջև գործող «Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագրի շրջանակներում սույն թվականի նոյեմբերի 20-ին Գերմանիայի ՎԿԳՀ-ում ՀԱԱՀ-ի ռեկտոր Արշալույս Թարվերդյանը

հանդիպեց ՎԿԳՀ-ի միջազգային համալսարաների «Ագրարային մենեջմենթ» մագիստրոսական ցանցի համակարգող, գյուղատնտեսության ֆակուլտետի դեկան, ՀԱԱՀ պատվավոր դոկտոր, պրոֆեսոր Ռալֆ Շլաուդերերի հետ: Հանդիպմանը ներկա էին նաև ՎԿԳՀ-ի գյուղատնտեսության ֆակուլտետի միջազգային համագործակցության պատասխանատու, գիտաշխատող Արամ Արիստակեսյանը և ՀԱԱՀ-ի «Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագրի համակարգող Անի Պետրոսյանը:
Հանդիպման շրջանակներում ամփոփվեցին երկու համալսարանների, ինչպես նաև «Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագրի մյուս համագործակցող համալսարանների կողմից ոլորտում կատարած համատեղ աշխատանքների արդյունքները, որտեղ բոլոր համագործակցող երկրների համալսարանների շարքում պրոֆեսոր Շլաուդերերի կողմից առանձնահատուկ բարձր գնահատականի արժանացավ ՀԱԱՀ-ը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև հետագա ծրագրերի հետ կապված տարբեր հարցեր, այդ թվում՝ «Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագրի շրջանավարտներին կրկնակի դիպլոմների տրամադրումը, ԵՄ- "TOPAS" ծրագրի մեկնարկը, համագործակցող երկրներում «Ագրարային մենեջմենթ»-ի տեսական և գործնական ուսուցման միջազգային չափանիշներով կազմակերպումը, գյուղատնտեսական էկոնոմիկայի բնագավառում ուսանողների կուրսային և դիպլոմային աշխատանքների համար տարբեր արտադրական ճյուղերի գծով տնտեսություններից փաստացի տվյալների հավաքագրման կազմակերպումը և ընթացիկ այլ հարցեր:

 
Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Դեկտեմբեր 2017
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
26 27 28 29 30 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31 1 2 3 4 5 6

Գրանցվեք նորությունների համար

10