hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Երեքշաբթի, Նոյեմբեր 21

Հաջողություն ուժային ձևերում

ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության նախաձեռնությամբ ս/թ նոյեմբերի 6-ից 8-ը Ֆիզիկական կուլտուրայի Հայաստանի պետական ինստիտուտում տեղի ունեցավ հանրապետության բուհերի ուսանողների ուժային եռամարտի անդրանիկ առաջնությունը, որին մասնակցում էին հանրապետության 8 բուհեր՝ 6 տարբեր քաշային կարգերի 130 ուսանողներ: Որոշ թիմերի կազմում մրցումներին մասնակցում էին նաև այս մարզաձևի Եվրոպայի և մի շարք այլ միջազգային մրցաշարերի մասնակից ուսանողներ: Անդրանիկ առաջնությանը Ագրարային համալսարանը մասնակցում էր բոլոր քաշային կարգերում:

82 + կգ քաշային կարգում Անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Սամվել Գրիգորյանը 117,5 կգ արդյունքով նվաճեց բրոնզե մեդալ: Արժանին պետք է հատուցել նաև թիմի մարզիչներ Վ. Ասլանյանին և Ս. Վիրաբյանին, հատկապես իրենց տակտիկական ճիշտ մոտեցումների համար, քանի որ պայքարը ընթանում էր շատ ուժեղ մրցակիցների միջև: Մարզաձևն արդեն ներառվեց ուսանողական խաղերի ծրագրում, ուստի կոչ ենք անում մեր ուսանող մարզիկներին՝ ընդգրկվել համալսարանի հավաքական թիմում, ավելի լուրջ վերաբերվել մարզաձևին, որպեսզի կարողանան հաջորդ տարիներին առավել նշանակալի արդյունքների հասնել:

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություն

Երկարաձգվել է 2016թ. ապրիլին մարտական հերթապահություն իրականացրած ուսանողների ուս. վարձի փոխհատուցման հայտերի ընդունման վերջնաժամկետը

Երկարաձգվել է 2016թ. ապրիլին մարտական հերթապահություն իրականացրած ուսանողների ուս. վարձի փոխհատուցման հայտերի ընդունման վերջնաժամկետը

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) մինչև փետրվարի 28-ը երկարաձգում է 2016թ. ապրիլի 2-6-ը մարտական հերթապահություն իրականացրած, ՀՀ բուհերի բակալավրիատի առկա վճարովի համակարգում ընդգրկված ուսանողների 2017-2018 ուստարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման համար ընդունվող փաստաթղթերի վերջնաժամկետը։

...
Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Փետրվար 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
28 29 30 31 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 1 2 3

Գրանցվեք նորությունների համար

10