hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Շաբաթ, Նոյեմբեր 11

Համաքաղաքային շաբաթօրյակ Ագրարային համալսարանում 

Նոյմբերի 11-ին հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակին ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողներն ու աշխատակիցները: Առաջնորդվելով «Մաքուր Հայաստան, մաքուր Երևան ու մաքուր համալսարան» կարգախոսով,


ագրարայինցիները աշնանային աղբից ու տերևներից մաքրեցին համալսարանի բոլոր մասնաշենքերի շրջակայքը՝ գեղեցիկ ու կոկիկ տեսքի բերելով համալսարանին հարող տարածքները, բակերն ու այգիները, սիզամարգերն ու պուրակները: Քանի որ Ագրարային համալսարանի մասնաշենքերի տարածքները բավականին ընդարձակ են, շաբաթօրյակի մասնակիցները բաժանվել էին մի քանի խմբերի՝ ըստ մասնաշենքերին հարող բակային, կանաչ և փողոցային տարածքների:

Շաբաթօրյակին սկզբից մինչև վերջ մասնակցում էին համալսարանի պրոռեկտորները, ֆակուլտետների դեկանները, ամբիոնների վարիչները, ֆակուլտետային ուսանողական խորհուրդների նախագահները և մեծ թվով ուսանողներ: Առանձնացնել, թե որ ստորաբաժանումը կամ ֆակուլտետն էր ավելի ակտիվ մասնակցում համաքաղաքային շաբաթօրյակին, հիրավի, դժվար էր, քանի որ բոլորն էլ, խանդավառված հարազատ կրթօջախը մաքուր պահելու գաղափարով, ուժ ու եռանդ չխնայեցին միահամուռ ջանքերով ավելի մաքուր և ակնահաճո դարձնել համալսարանի յուրաքանչյուր լսարան ու աշխատասենյակ, բակ ու հարակից կանաչ տարածք:

Նազելի Ավագյան

 

Վերապատրաստվելու հնարավորություն Նիտրայի գյուղատնտեսական համալսարանում

Հովնանյան կրթաթոշակ ուսանողներին. մրցույթը կկայանա նոյեմբերին

Մրցույթ ուսումը Կրակովի Յագելլոնիան համալսարանում շարունակելու նպատակո

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հուլիս 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31 1 2 3 4

Գրանցվեք նորությունների համար

10