hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Հինգշաբթի, Նոյեմբեր 09

Դասը վարում էր Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի մասնագետը 

ՀԱԱՀ-ի Ֆինանսներ և վարկ ամբիոնը շարունակում է ուսանողների համար հետաքրքիր ու արդիական բաց դասերի կազմակերպումը: Նախաձեռնությունը ամբիոնի ասիստենտ Անի Գևորգյանինն է՝ համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Յու. Մարմարյանի և ուսումնամեթոդական կենտրոնի պրոռեկտոր Ս. Դավեյանի աջակցությամբ:

Հերթական բաց դասն անցկացվեց նոյեմբերի 8-ին ՀԱԱՀ-ի գիտական նիստերի դահլիճում, որն այս շաբաթ վարում էր Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի մասնագետ, իրավաբան Լիլիթ Գաբրիելյանը: Ներկա էին «Ագրոպարենային համակարգի ֆինանսների կառավարում» մասնագիտության չորրորդ և հինգերորդ կուրսերի ուսանողներ, ինչպես նաև Ֆինանսներ և վարկ ամբիոնի դասախոսներ: Դասընթացավարը ներկայացրեց Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի կառուցվածքն ու գործառույթները, թե որ դեպքում և ինչպես է հարկավոր դիմել ֆինանսական համակարգի հաշտարարին, բողոք-պահանջ ներկայացնելու ընթացակարգը, ժամկետները, պահանջը քննության առնելու գործընթացը, հաշտեցման գործիքները և այլն: Դասախոսությունն ուղեկցվում էր տեսաշարով և կոնկրետ, ուսանելի օրինակներով: Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի ստեղծման օրվանից՝ 2009թ. հունվարի 24-ից, մինչ 2017թ. փետրվարը Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը ստացել է ավելի քան 18000 բողոք, որից քննության է ընդունվել ավելի քան 7000-ը: Նշենք, որ քննության ընդունված բողքների 70%-ը լուծվել է հօգուտ հաճախորդների: Լիլիթ Գաբրիելյանն ուսանողներին բացատրեց, թե ինչ է պետք իմանալ ֆինանսական կազմակերպությունների ծառայություններից օգտվելիս, ինչից պետք է զգուշանալ, ինչպես ընտրել ճիշտ ավանդ և այլն: Նա խորհուրդ տվեց ավելորդ խնդիրներից խուսափելու համար ֆինանսական և առհասարակ ցանկացած պայմանագիր ստորագրելուց առաջ անպայման ուշադիր կարդալ:
«Եթե կարծում եք, որ խախտվել են ձեր իրավունքները բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, գրավատների և այլ ֆինանսական կազմակերպությունների հետ, ապա առանց վարանելու կարող եք դիմել ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ, որի ծառայություններն անվճար են: Ուստի անկախ այն բանից՝ կլուծվի ձեր խնդիրը, թե ոչ, միևնույնն է, ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելիս դուք ոչինչ չեք կորցնում»,-հորդորեց Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի պահանաջները քննող մասնագետը: Նա նաև պատասխանեց ուսանողներին հուզող հարցերին, որոնք բավականին շատ էին, ինչն էլ անշուշտ վկայում է այն մասին, որ դասը պահանջված էր, իսկ թեման՝ արդիական:
Հանդիպման վերջում պայմանավորվածություն ձեռք բերվեց վերոնշյալ կուրսերի բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին ճանաչողական այցով հյուրընկալել Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակում՝ հնարավորություն ընձեռելով նրանց ավելի մոտիկից ծանոթանալու Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի գործունեությանը և հաշտեցման ընթացակարգերին:


Նազելի Ավագյան

 

Վերապատրաստման հնարավորություն Բարսելոնայի ավտոնոմ համալսարանում

Ուսումը Ալմերիայի համալսարանում շարունակելու հնարավորություն

Էստոնիա

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Նոյեմբեր 2017
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
29 30 31 1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 1 2

Գրանցվեք նորությունների համար

10