hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Չորեքշաբթի, Նոյեմբեր 08

Հայագրոֆորում. Ոսկե մեդալներ և շնորհակալագրեր ՀԱԱՀ-ի աշխատակիցներին

Հայ գյուղատնտեսի օրը Երևանի մաթեմա-տիկական մեքենաների գիտահետազոտա-կան ինստիտուտն իր հյուրընկալ հարկի տակ էր համախմբել Հայաստանի ագրոպարենային ոլորտի տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչ-ների ու ոլորտով հետաքրքրված անձանց՝ մասնակցելու «Հայագրոֆորում» ամենամյա համաժողովին:

Ագրոֆորումը մեկնարկեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի ողջույնի խոսքով: Համաժողովի բացմանը ներկա էր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ով, ողջունելով ներկաներին, կարևորեց գյուղատնտեսության դերը՝ որպես Հայաստանի տնտեսության կարևորագույն ճյուղ, և նշեց, որ կառավարության այսօրվա ջանքերն ուղղված են ոլորտում ստեղծելու ամուր նախադրյալներ և նոր հնարավորություններ՝ մրցունակ, շահութաբեր և ինդուստրիալ գյուղատնտեսության զարգացման համար:

«Մենք նպատակ ենք դրել բարձրացնել գյուղատնտեսության արդյունավետությունը Հայաստանում և ունենք դրա համար անհրաժեշտ բոլոր նախադրյալները արդիական տեխնոլոգիաների ներդրման, բարձրարժեք գյուղատնտեսության զարգացման, ներմուծման փոխարինման, արտահանման ծավալների ու աշխարհագրության ընդլայնման և գյուղատնտեսությունում տնտեսվարողների գործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծման միջոցով: Հատուկ ուշադրության կենտրոնում է պարենային անվտանգության մակարդակի բարձրացումը: Օբյեկտիվորեն գնահատելով այսօրվա մեր իրավիճակը՝ պետք է փաստենք, որ գյուղատնտեսության զարգացման ճանապարհին ունենք նաև բազմաթիվ խնդիրներ, որոնք պետք է լուծենք. ոռոգման ջրի կայուն մատակարարում, զոնինգ, չմշակվող հողեր, արտադրողականության, արդյունավետության պակաս և այլն: Խնդիրների
լուծումը յուրաքանչյուրիցս պահանջում է հետևողական աշխատանք»,- նշեց կառավարության ղեկավարը՝ ագրոպարենային համակարգի շղթայի մեջ կարևորելով նաև ագրարային կրթության դերը և ոլորտում ժամանակի պահանջներին համապատասխան կրթական ծրագրերի իրականացումը:

ՀԱԱՀ ռեկտոր, ՀՀ ԳԱԱ իսկական անդամ Արշալույս Թարվերդյանն իր ելույթում անդրադարձավ ագրոպարենային կրթության հիմնախնդիրներին և Ագրարային համալսարանի կողմից մշակված տարբեր կրթական, ներդրումային ծրագրերին, որոնք հավանության են արժանացել թե՛ ՀՀ գյուղատնտեսության, թե՛ կրթության և գիտության նախարարությունների, թե՛ ՀՀ կառավարության կողմից և մեծամասամբ գտնվում են ներդրման փուլում՝ միտված լինելով ագրոոլորտի համար մրցունակ և բանիմաց մասնագետների պատրաստմանը:
«Մենք պատրաստակամ ենք և խոստանում ենք բոլոր գործատուներին, գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուներին, որ այսուհետ ևս շարունակելու ենք պատրաստել բանիմաց, մրցունակ և որակյալ մասնագետներ»,- իր խոսքը եզրափակեց Հայաստանում ագրարային կրթություն իրականացնող միակ բուհի ղեկավարը:
Ֆորումի ընթացքում ներկայացվեցին ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացվող պետական աջակցության ծրագրերը, որոնցից են կարկտապաշտպան ցանցերի ներդրման, նորագույն տեխնոլոգիաներով հագեցած ինտենսիվ այգիների հիմնման, խաղողագործության և գինեգործության ոլորտի զարգացման, գյուղատնտեսական տեխնիկայի կայանների ստեղծման, տեղական պարարտանյութերի և անասնակերի արտադրման, գինու տուրիզմի զարգացման և մի շարք այլ ծրագրեր: 

«Հայագրոֆորումի» ավարտին ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարության ոսկե մեդալներով և շնորհակալագրերով պարգևատրեց ոլորտի մի շարք արժանավորների՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակիցներ, գիտաշխատողներ, ֆերմերներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: 
ՀՀ գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած բեղմնավոր աշխատանքի և բացառիկ ներդրման համար ՀՀ ԳՆ գյուղատնտեսական նվաճումների համար ոսկե մեդալի արժանացան նաև ՀԱԱՀ-ի պրոռեկտոր, ՏՏ և ԻԾ կենտրոնի տնօրեն Վաչագան Մելքոնյանը, Ագրոբիզնեսի և շուկայաբանության ֆակուլտետի դեկան Հրաչիկ Ջավադյանը, Անասնաբուժության ամբիոնի դոցենտ Ջևիկ Ղահրամանյանը: Իսկ ՀԱԱՀ-ի Գյուղատնտեսական կենդանիների մորֆոլոգիայի, ֆիզիոլոգիայի և ախտաբանական անատոմիայի ամբիոնի պրոֆեսոր Ռազմիկ Մխիթարյանը, Աշխատանքի տեղավորման և խորհրդատվության բաժնի վարիչ Լուսինե Մնացականյանը և Հրատարակչական-խմբագրական բաժնի վարիչ Ցողիկ Պողոսյանն արժանացան ՀՀ ԳՆ շնորհակալագրերի: Լավագույն բարեմաղթանքներով շնորհավորում ենք բոլորին և ցանկանում նորանոր ձեռքբերումներ՝ ի շահ Հայաստանի Հանրապետության ագրարային ոլորտի զարգացման:


Նազելի Ավագյան

 

Վերապատրաստման հնարավորություն Բարսելոնայի ավտոնոմ համալսարանում

Ուսումը Ալմերիայի համալսարանում շարունակելու հնարավորություն

Էստոնիա

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Նոյեմբեր 2017
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
29 30 31 1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 1 2

Գրանցվեք նորությունների համար

10