hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Երկուշաբթի, Նոյեմբեր 06

Համագործակցության շրջանակներում մագիստրանտների այցելություն Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարան 

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Վայհենշտեֆանի կիրա-ռական գիտությունների համալսարանի (ՎԿԳՀ) միջև գործող միջբուհական համա-ձայնագրի շրջանակներում սույն թվականի հոկտեմբերի 22-28-ը ՀԱԱՀ մագիստրա-տուրայի բաժնի վարիչ Գ. Գասպարյանը,

«Ագրարային մենեջմենթ» մագիստրոսական ծրագրի համակարգող Ա. Պետրոսյանը և ծրագրով սովորող 7 մագիստրանտներ այցելեցին Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարան: Այցի նպատակն էր ծանոթանալ ՎԿԳՀ-ի կրթական համակարգին:
Այցի ընթացքում կազմակերպվեցին`

  • Սեմինարներ «Գյուղարտադրության էկոնոմիկա», «Ձեռնարկությունների պլանավորում» առարկաներից
  • Այցելություն Թրիսդորֆի կաթնատու կովերի ուսումնափորձնական տնտեսություն
  • Այցելություն այլ ֆերմերային տնտեսություններ (կաթնատու կովերի, վերականգնվող էներգիայի (բիոգազ), խաղողի արտադրության և վերամշակման)
  • Այցելություն պատմամշակութային կոթողներ՝ Մյունխենի Նյումֆենբուրգ պալատ, Ռոտենբուրգ քաղաք, Վյուրցբուրգի ռեզիդենցիա (եպիսկոպոսի նստավայր) և այլ պատմամշակութային վայրեր:

Ծրագիրը ֆինանսավորվում էր DAAD-ի (գերմանական փորձի փոխանակման ծառայություն) կողմից:
«Գերմանիա մեկնելուն սպասում էինք բոլորս: Սա լինելու էր նոր սկիզբ մեզ համար թե´ մասնագիտական, և թե´ պրակտիկ ոլորտում: Հույզերն ու ապրումները շատ էին սկսած առաջին պահից, երբ արդեն խումբը գերմանական օդանավակայանում էր: Եվ հենց այստեղից սկսեցին մեր հագեցած օրերը և բազմատեսակ այցերը տարբեր վայրեր: Գերմանիայում մենք այցելեցինք Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարան, Բավարիայի տարածաշրջանի մի շարք խոշոր քաղաքներ և իհարկե ագրարային տնտեսություններ: Վերջիններից երկուսը կաթնային կովերի տնտեսություններն էին: Այստեղ մենք ծանոթացանք տնտեսությունների կառուցվացքի, աշխատանքների կազմակերմպման, աշխատողների կազմի, տեխնիկական միջոցների, ինչպես նաև տնտեսություններին կից գտնվող բիոգազի ստացման գործընթացի հետ: Հաջորդ այցելության վայրը գինու տնտեսությունն էր, որտեղ, բացի հոսքագծերին, տնտեսության կառուցվածքին ծանոթանալուց, շրջեցինք նաև խաղողի այգիներում և համտեսեցինք սեփական արտադրության մի քանի գինիներ:
Վայհենշտեֆանի կիրառական գիտություն-ների համալսարանում ունեցանք սեմինարներ, որոնք վարում էին դոկտորներ Շլաուդերերը, Արիստակեսյանը և Շուհը կողմից, ում հետ կատարեցինք ցորենի արտադրության և մեքենաների ծախսերի հաշվարկներ: Ամբողջ ընթացքում մեզ հետ էին նաև Ղազախստանի և Ուկրաինայի ներկայացուցիչները:
Բավարիայի մի շարք քաղաքներ` Վյուրցբուրգ, Ռոտենբուրգ, Մյունխեն, Նյուրենբերգ այցելությունները հնարավորություն տվեցին ծանոթանալ գերմանական հարուստ պատմությանը: Եղանք մի շարք թանգարաններում, մշակութային կառույցներում և քաղաքների հնագույն տարածքներում:
Այցելությունը Գերմանիա հնարավորություն տվեց ստանալ նոր մասնագիտական գիտելիքներ, փորձ և անմոռաց հիշողություններ»,- պատմում են մագիստրանտները:

 

Վերապատրաստման հնարավորություն Բարսելոնայի ավտոնոմ համալսարանում

Ուսումը Ալմերիայի համալսարանում շարունակելու հնարավորություն

Էստոնիա

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Նոյեմբեր 2017
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
29 30 31 1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 1 2

Գրանցվեք նորությունների համար

10