hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Երեքշաբթի, Նոյեմբեր 07

Իգնատի Առաքելյանի բաց դասն  Ի-Վի-Էն գինու ակադեմիայում

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին այցելել է Ի-Վի-Էն գինու ակադեմիա` գործունեությանն ու ընթացիկ ծրագրերին տեղում ծանոթանալու նպատակով: Այցի ընթացքում նախարարին ուղեկցում էին փոխնախարար Ռոբերտ Մակարյանը և Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը, ՀԱԱՀ-ի ռեկտոր Արշալույս Թարվերդյանը:

Նախարար Իգնատի Առաքելյանը շրջել է ակադեմիայի լաբորատորիայում, ծանոթացել առկա հզորություններին, այնուհետև բաց դաս է անցկացրել ուսանողների համար, պատասխանել նրանց հուզող հարցերին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանը: Իր խոսքում նախարար Իգնատի Առաքելյանը, մասնավորապես, կարևորել է խաղողագործության և գինեգործության ոլորտների հետագա զարգացման համար բերքի որակի բարձրացման ուղղությամբ միջոցառումների ձեռնարկումը, կոլեկցիոն այգիների հիմնումը, ինչպես նաև ժամանակակից գիտելիքներով օժտված բարձրակարգ մասնագետների պատրաստումը:Այնուհետև Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի և «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» հիմնադրամի միջև կնքվել է համագործակցության եռամյա հուշագիր: «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» հիմնադրամի և Ի-Վի-Էն գինու ակադեմիայի տնօրեն Վարդան Ուռուտյանը նշել է, որ հուշագրով նախատեսվում է հիմնադրամների միջև համատեղ ծրագրերի իրականացում, հիմնականում` կրթության ոլորտում:
«Հիմնական ջանքներն ուղղելու ենք որակյալ կադրերի պատրաստմանը, գինեգործների վերապատրաստմանը, գինու զբոսաշրջության զարգացմանը և նմանատիպ այլ ծրագրերի», – հավելել է Վարդան Ուռուտյանը:
Անդրադառնալով գինու ակադեմիայի գործունեությանը` Վարդան Ուռուտյանը նշել է, որ ներկայումս այստեղ սովորում է 20 ուսանող, հաջորդ ուսումնական տարում` նրանց թիվը կհասնի 25-ի:
Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանն իր հերթին հույս է հայտնել, որ նման ծրագրերը շարունակական կլինեն.«Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի ոլորտում ունենանք բարձրակարգ, որակյալ մասնագետներ, որոնք մեզ հետագայում կօգնեն իրականացնել մեր ծրագրերը»,-մասնավորապես նշել է Զարուհի Մուրադյանը:
Ի-վի-էն գինու ակադեմիայի դասախոս Արտեմ Պարսեղյանի խոսքով` Հայաստանում խաղողագործության և գինեգործության նկատմամբ հետաքրքրությունը չափազանց մեծ է, ուսանողների հոսքը տարեցտարի ավելանում է, այժմ ակադեմիական դասընթացների համար դիմում են նաև մարդիկ, որոնց սկզբնական կրթությունը գինեգործության հետ չի առնչվում: Արտեմ Պարսեղյանն այստեղ դասավանդում է «Գինու մանրէաբանություն» առարկան: Առաջին մասնագիտությամբ կենսաբան է, գինեգործությունը սովորել է Գերմանիայում և Ֆրանսիայում: Իր խոսքով` փորձում է ուսանողների համար բացահայտել գինումիկրոաշխարհը:
«Իրական գինեգործները մարդիկ չեն, իրական գինեգործները խմորասնկերն են, որոնք խաղողի հյութը վերածում են մեկ այլ ըմպելիքի, որը կոչվում է գինի: Մենք պարզապես փորձում ենք նրանցաշխատանքը կառավարել, որոշ դեպքերում` հետևել և տեսնել, թե դա ինչ արդյունքի կբերի»,- պարզաբանում է Պարսեղյանը:
Ի-Վի-Էն գինու ակադեմիան ստեղծվել է 2014 թվականին «Սեմինա Քոնսալթինգ» ընկերության հետ համատեղ: Ակադեմիան առաջարկում է ինչպես «Գինեգործություն և գինու բիզնես» 18-ամսյա մասնագիտական հավաստագրային ծրագիր, այնպես էլ 2-3-օրյա դասընթաց գինու սիրահարների և էնտուզիաստների համար, որի ընթացքում ներկայացվում են աշխարհի գինիները, հատուկ դասընթաց ունեն հայկական գինիների մասին, սովորեցնում են տիրապետել գինու համտեսման արվեստին, ինչպես նաև տարբերակել գինիների տեսակներն ու որակը: ԱՀԿՄԿ/ICARE հիմնադրամը հավաստագրային ծրագիրն իրականացնում է Գերմանիայի Գայզենհայմի համալսարանի հետ համատեղ: ԱՂԲՅՈՒՐԸ՝ minagro.am

 
                 ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Վերապատրաստման հնարավորություն Բարսելոնայի ավտոնոմ համալսարանում

Ուսումը Ալմերիայի համալսարանում շարունակելու հնարավորություն

Էստոնիա

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Նոյեմբեր 2017
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
29 30 31 1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 1 2

Գրանցվեք նորությունների համար

10