hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Ուրբաթ, Նոյեմբեր 03

Այգեպտղաբուծության և բույսերի պաշտպանության ամբիոնն իննսուն տարեկան է

«Հայաստանի Հանրապետության գյուղա-տնտեսության զարգացման արդի հիմնա-խնդիրները 2017թ.» միջազգային գիտա-ժողովի Խաղողագործության, պտղաբուծու-թյան, բույսերի պաշտպանության բաժանմունքն իր աշխատանքները սկսեց

Այգեպտղաբուծության և բույսերի պաշտպանության ամբիոնի 90-ամյա հոբելյանի կապակցությամբ կազմակերպված հետաքրքիր միջոցառմամբ: Արձանագրենք, որ Երևանի պետական համալսարանի Ագրոնոմիական (գյուղատնտեսական, կազմավորվել է 1921 թվականին) ֆակուլտետի կազմում խաղողագործության ամբիոնը հիմնադրվել է 1927 թվականին, իսկ 1930 թվականին փոխադրվել նորաստեղծ գյուղատնտեսական ինստիտուտ: Այգեպտղաբուծության և բույսերի պաշտպանության ամբիոնը եղել և մնում է Ագրարային համալսարանի հիմնարար ամբիոններից մեկը, որի շրջանավարտներն անուրանալի ներդրում ունեն հանրապետության գյուղատնտեսության զարգացման գործում: Ամբիոնի կոլեկտիվին ողջունեց և հետագա հաջողություններ մաղթեց ՀԱԱՀ Գիտության դեպարտամենտի պետ-պրոռեկտոր, տեխ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դանիել Պետրոսյանը: Այնուհետև ամբիոնի պատմությունը մանրամասն ու հետաքրքիր ներկայացրեց ամբիոնի վարիչ, գյուղ.գիտ.թեկնածու Արմենակ Տեր-Գրիգորյանը: Մենք հպարտ ենք մեր մեծերով, նրանց հայրենանվեր ու անձնուրաց աշխատանքով և աշխատում ենք արժանի լինել ու շարունակել նրանց գործը. սա էր Ա. Տեր-Գրիգորյանի գնահատականն ուղղված ամբիոնի նախկին վարիչներին ու կոլեկտիվներին: Այսօր էլ ամբիոնում աշխատում են գիտակ ու բանիմաց մասնագետներ (Հովհաննիսյան Արա, Բարսեղյան Յուրա, Ավագյան Գայանե, Օհանյան Արտյոմ, Ղահրամանյան Անահիտ, Սարգսյան Նելլի, Հովհաննիսյան Լյուդմիլա), ովքեր իրենց գիտելիքները, փորձը նվիրաբերում են գյուղատնտեսության համար հիրավի որակյալ կադրերի պատրաստմանը:
Ամբիոնի կոլեկտիվին 90-ամյակի կապակցությամբ շնորհավորեցին ու բարեմաղթեցին Ագրոնոմիական ֆակուլտետի դեկան, դոցենտ Գագիկ Սանթրոսյանը, Բուսաբուծության և բանջարաբուծության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Անդրեաս Մելիքյանը, Անտառագիտության ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Ժիրայր Վարդանյանը, Ընդհանուր երկրագործության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ռուզաննա Մանուկյանը, ՀԱԱՀ ռեկտորի խորհրդական Գերասիմ Դավթյանը, Ագրոէկոլոգիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Մերուժան Գալստյանը:
Այնուհետև խաղողագործության, պտղաբուծության և բույսերի պաշտպանության բաժանմունքն անցավ գիտական աշխատանքների ներկայացմանն ու դրանց քննարկմանը:

 

Վերապատրաստման հնարավորություն Բարսելոնայի ավտոնոմ համալսարանում

Ուսումը Ալմերիայի համալսարանում շարունակելու հնարավորություն

Էստոնիա

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Նոյեմբեր 2017
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
29 30 31 1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 1 2

Գրանցվեք նորությունների համար

10