hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Շաբաթ, Հոկտեմբեր 07

ՀԱԱՀ-ի գրադարանն ու գրադարանային գործի նվիրյալները

2004թ.-ից ի վեր hոկտեմբերի 7-ը նշվում է որպես Գրադարանավարի օր: Գրադարանն այն օջախն է, որտեղ ամբարված են մարդ-կության հանճարների ստեղծած հոգու և մտքի գանձերը, այս իմաստով ամենահա-րուստ աշխարհը թերևս հենց գրադարանա-վարի աշխարհն է… ՀԱԱՀ-ի գիտական գրադարանը մի հնամյա ամրոց է հիշեցնում՝

գրքի ու գիտելիքի ամրոց, որը չնայած 86-ամյա պատկառելի տարիքին՝ այսօր էլ շարունակում է քայլել ժամանակի պահանջներին համընթաց՝ պահպանելով սերտ կապը երիտասարդ սերնդի հետ: ՀԱԱՀ-ի՝ 1931թ.-ին կազմավորված, ընդամենը երկու պահարան գիրք և 122 ընթերցող գրադարանն այսօր ունի ավելի քան 4423 ընթերցող, որից 2194-ը գրանցված են նաև գրադարանի էլեկտրոնային համակարգում: ՀԱԱՀ-ի գրադարանի գրքային ֆոնդն այսօր կազմում շուրջ 570100 գիրք, որից 423191-ն՝ արդեն գրանցված է էլեկտրոնային գրացուցակում, իսկ ավելի քան 1030-ը հասանելի է նաև էլեկտրոնային տարբերակով:

Բուհի գիտական գրադարանը Հայաստանի Հանրապետության ագրարային ոլորտի միակ գրադարարանն է, ուստի ՀԱԱՀ-ի library.anau.am էլէկետրոնային գրադարանից օգտվում են ոչ միայն բուհի դասախոսներ և ուսանողներ: Էլեկտրոնային գրադարանի այցելուների թիվը տարեկան հասնում է շուրջ 380900-ի: ՀԱԱՀ-ի գրադարանը ՀՀ-ում առաջին բուհական գրադարանն է, որ 2013թ.-ից ի վեր կիրառում է գրադարանային սպասարկման «Կոհա» ծրագիրը և ներկայումս ներդնում է իր հարուստ փորձը հանրապետության բուհական այլ գրադարաններում: 86-ամյա գրադարանի ամենահին գիրքը 150 տարեկան է՝ թվագրված է 1859թ.: Նրա կողքին «ապրում ու մեծանում են» նոր գրքեր, ամսագրեր, թերթեր, օրենսգրքեր ու ատենախոսություններ՝ բոլորը կոկիկ ու խնամքով դասավորված իրենց տեղերում: Հին գրքերի ամենօրյա խնամք ու պահպանում, նոր գրքերի ձեռքբերում, համակարգում, քարտագրում ու տեղավորում, ընթերցողների սպասարկում, գրքային ֆոնդերի համալրում և թվայնացում, էլէկտրոնային գրքերի ու գրացուցակների ստեղծում… Առաջին հայացքից չնկատվող, բայց հսկայածավալ աշխատանք, որն անձնվիրաբար իրականացնում են ՀԱԱՀ գիտական գրադարանի 31 աշխատակիցները:
Աշխատանք, որն այսօր առավել քան արդիական է, քանզի տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց, ցավոք, նվազում է սերն ընթերցանության նկատմամբ, ուստի այսօր առավել կարևորվում է գրադարանավարի գործը՝ հայ ընթերցողի մեջ վառ պահելու սերն առ գիրքն ու գրականությունը, ընթերցողին գրքերի տիեզերական աշխարհում ճիշտ ուղղորդելու պատասխանատվությունը: ՀԱԱՀ-ի գրադարանը հայ գրքի խորհուրդը պահող այն օջախներից է, որն այսօր պատվով է կատարում իր առջև դրված խնդիրները, պահպանում ոչ միայն գրադարանային համակարգի լավագույն ավանդույթները, այլև կիրառում գրադարանային գործի ժամանակակից ձևերն ու տեղեկատվական տեխնոլոգիաները, ցուցաբերում ստեղծագործական մոտեցում աշխատանքի նկատմամբ: Այս առումով բուհի գրադարանը միայն գրքի ամրոց չէ, այլև շատ ուսանողների հետ համագործակցության արդյունքում՝ նաև ժամանցի կազմակերպման կենտրոն, գրադարանավարի, ընթերցողի և հեղինակի միջև երկխոսության միջավայր: Անշուշտ, այս ամենն իրական չէր լինի, եթե ՀԱԱՀ-ի գրադարանի աշխատակիցները չլինեին իրենց գործի իսկական նվիրյալները, և Գրադարանավարի օրը սոսկ առիթ է՝ ևս մեկ անգամ արժևորելու նրանց անխոնջ աշխատանքն ու ասելու շնորհակալություն:

ՀԱԱՀ-ի ուսանողները, պրոֆեսորա-դասախոսական և վարչական անձնակազմը, շնորհավորելով գիտական գրադարանի հարգարժան աշխատակիցներին մասնագիտական տոնի՝ Գրադարանավարի օրվա առթիվ, մաղթում են աշխատանքային անսպառ ուժ ու եռանդ և բազում հաջողություններ վեհ ու շնորհակալ աշխատանքում: Սիրելի՛ գրադարանավարներ, եղե՛ք առողջ ու անհոգ, և թո՛ղ որ ձեր մշտական ուղեկիցները լինեն Հույսը, Հավատը, Սերն ու Նվիրվածությունն՝ առ ձեր վսեմ առաքելությունը:

 
Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Դեկտեմբեր 2017
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
26 27 28 29 30 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31 1 2 3 4 5 6

Գրանցվեք նորությունների համար

10