hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Հինգշաբթի, Հոկտեմբեր 05

Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի դասընթացավարը ՀԱԱՀ-ում

ՀԱԱՀ-ի և Գերմանիայի Դաշնային Հանրա-պետության Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի միջև գործող «Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 16-30-ը ՀԱԱՀ-ն հյուրընկալել էր Վայհենշտեֆանի «Ագրարային մենեջմենթ» ծրագրի մագիստրանտ Վիբկե Քալհյոֆերին:

Նա ՀԱԱՀ-ում գործող նշված ծրագրի մագիստրանտների համար անցկացրեց սեմինարներ «Բիզնես մենեջմենթ», «Ագրարային քաղաքականություն» առարկաներից, ինչպես նաև մագիստրանտների հետ միասին էկոնոմիկական հաշվարկներ կատարվեցին բիոգազի համար:
ՎԿԳՀ-ից ժամանած հյուրի` Վիբկե Քալհյոֆերի և «Ագրարային մենեջմենթ» մագիստրոսական ծրագրի մագիստրանտ-ների համար կազմակերպվեցին նաև այցեր «Լուսակերտ» ՍՊԸ, Սպիտակի թռչնաբու-ծական ֆաբրիկա, «Ագրոհոլդինգ Արմենիա» ՍՊԸ և Լեռնանիստ գյուղում գտնվող Դավիթ Համբարձումյանի տնտեսություններ` վեր-ջիններիս գործունեությանը ծանոթանալու և տվյալների հավաքագրման նպատակով: Այցերը բավականին հագեցած էին և ունեին ուսուցողական բնույթ, հետաքրքիր էին և´ հյուրի, և´ մասնագետների համար:
Տնտեսատերերը մեծ պատրաստակամու-թյամբ ներկայացրեցին իրենց տնտեսու-թյունները, տրամադրեցին անհրաժեշտ տեղեկատվություն: Հավաքագրած տվյալների հիման վրա ուսանողների հետ նույնպես կատարվել են էկոնոմիկական հաշվարկներ համապատասխան ճյուղերի համար:

 

Դասավանդման հնարավորություն Ավեիրուի համալսարանում (Պորտուգալիա)

Դասավանդման հնարավորություն Ավեիրուի համալսարանում (Պորտուգալիա)

 Դասավանդման հնարավորություն Ավեիրուի համալսարանում (Պորտուգալիա) 

Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ը հայտարարում է դասախոսական 1 տեղի մրցույթ Ավեիրուի համալսարանում (Պորտուգալիա) 5 օրով դասավանդելու նպատակով։ ՀԱԱՀ-ից մրցույթին կարող են մասնակցել համապատասխան ֆակուլտետների դասախոսներ՝ http://www.ua.pt/page/14578: Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև ներկայացված փաստաթղթերը PDF ձևաչափով ուղարկել tovmasyan_lusine@yahoo.com էլեկտրոնային հասցեին` նամակի դաշտում նշելով Staff outgoing from ANAU to Aveiro, իսկ բնօրինակները հանձնել ՀԱԱՀ-ի Արտաքին կապերի դեպարտամենտ:

...

Պորտուգալիայի Ավեիրուի համալսարանում սովորելու հնարավորություն

Պորտուգալիայի Ավեիրուի համալսարանում սովորելու հնարավորություն

Ուզո՞ւմ եք սովորել Ավեիրուի համալսարանում (Պորտուգալիա)
Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ը հայտարարում է 3 տեղի մրցույթ Ավեիրուի համալսարանում (Պորտուգալիա) ուսումը 1 կիսամյակով շարունակելու նպատակով:
Մրցույթին կարող են մասնակցել ՀԱԱՀ-ի բակալավրիատի ուսանողները (բացի առաջին և ավարտական կուրսերից)՝ հետևյալ մասնագիտությունների գծով.

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Սեպտեմբեր 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
26 27 28 29 30 31 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 1 2 3 4 5 6

Գրանցվեք նորությունների համար

10