hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Երեքշաբթի, Հոկտեմբեր 03

Մեր ուսանողների միջազգային փորձը Պորտուգալիայում

Էրազմուս+ «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում 2017թ. փետրվարի 2-ից մինչև հուլիսի 31-ը հնարավորություն ունեցա որպես մագիստրանտ ուսանելու Պորտուգալիայի Մինհո համալսարանի «Տնտեսագիտության և կառավարման» ֆակուլտետում:

Նախատեսված գիտահետազոտական աշխատանքը՝ «Կրթությունը և մարդկային կապիտալը` որպես աշխատաշուկայի և երկրի զարգացման գործոն» թեմայով իրականացրել եմ ղեկավարիս՝ պրոֆեսոր Միգել Պորտալի հետ: Նա ինձ աջակցում էր բոլոր հարցերում: Հնարավորություն եմ ունեցել մի քանի անգամ մասնակցելու նաև բաց դասախոսությունների: Ինձ հետաքրքրում էին դասավանդման ձևերն ու մեթոդները, որոնք օգնում էին զարգացնել ստեղծագործական մտածողություն և խթանում էին դասընթացին ամբողջվին ներգրավվելուն:
Մինհոյի համալսարանն ուներ բոլոր նախապայմանները, որոնք անհրաժեշտ են ցանկացած ուսանողի՝ հագեցած գրադարան, 24-ժամյա ընթերցասրահ և իհարկե, հաճելի վերաբերմունք: Մինհոյում ստացած գիտելիքներս պատրաստվում եմ կիրառել մեր համալսարանում՝ շատ նորություններ օգտագործելով ատենախոսությանս մեջ: Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին, Էրազմուս+ ծրագրի հայ ուսանողներով կազմակերպեցինք մոմավառություն՝ միաժամանակ ավելի համապարփակ տեղեկություններ հաղորդելով մեր այլազգի ընկերներին: Էրազմուս+ ուսանողական խումբը կազմակերպում էր տարբեր մշակութային միջոցառումներ, մրցույթներ և այլն: Էրազմուս+ ծրագիրը ոչ միայն նպաստեց մասնագիտական հմտությունները զարգացնելուն, այլև հնարավորություն ընձեռեց ծանոթանալու Պորտուգալիայի մշակույթին, բացահայտելու պատմական վայրեր, ձեռք բերելու նոր ընկերներ տարբեր երկրներից: Միջազգային փորձն ունի իր ուրույն դերը յուրաքանչյուրիս կյանքում, և անչափ ուրախ եմ, որ անցնել եմ այս ճանապարհով:

Էմմա Ենգիբարյան
Ագրոբիզնեսի և շուկայաբանության ֆակուլտետի մագիստրոս

 

Հայտարարություն

Ասպիրանտուրայի ընդունելության հայտարարություն

Հայտարարություն

Մրցույթ Erasmus+ «Միջազգային կրեդիտային շարժունություն» կրթաթոշակային ծրագրի շրջանակներում Գայզենհայմի համալսարանում (Գերմանիա) սովորելու համար:

Ուսման տևողությունը 10 ամիս է: ՀԱԱՀ-ից Գայզենհայմի համալսարանում ուսումը 2018-2019 ուսումնական տարվա ընթացքում շարունակելու հնարավորություն կստանա 4 ուսանող։
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Խմորման արտադրությունների տեխնոլոգիա և գինեգործություն բաժնի 2-րդ կուրսը հաջողութամբ ավարտած, բարձր առաջադիմություն ունեցող և անգլերենին լավ տիրապետող բակալավրիատի ուսանողները:

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հունիս 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
27 28 29 30 31 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Գրանցվեք նորությունների համար

10