hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Չորեքշաբթի, Սեպտեմբեր 27

ՀԱԱՀ և Ռադբաուդ համալսարանի համագործակցության ևս մեկ արդյունք

Էրազմուս+ ծրագրի շրջանակներում 2017 թվականի օգոստոսի 14-18-ը ՀԱԱՀ երիտա-սարդ աշխատակիցները հնարավորություն ունեցան մասնակցելու Ռադբաուդ համալսարանի (Նայմեգեն, Նիդերլանդներ) կողմից կազմակերպված միջազգային ավելի քան 30 ամառային դպրոցից 2-ին՝

«Բնությունը գերբնակեցված երկրում: Կենսաբազմազանությունը և էկոլոգիան կիսաբնական լանդշաֆտներում» և «Կլիմայի փոփոխության մեղմացում: Հնարավորություններ և քաղաքականություն»: ՀԱԱՀ-ի խմբում էին Ագրոնոմիական ֆակուլտետի Ընդհանուր երկրագործության ամբիոնի դասախոսներ Սասուն Մամաջանյանը և Հովսեփ Գրիգորյանը, Ագրոէկոլոգիայի ամբիոնի ասիստենտ Լուսինե Մաթևոսյանը, Անտառագիտության ամբիոնի ասիստենտ Գայանե Գիշյանը, Անասնաբուծության ամբիոնի ասպիրանտ Ժիրայր Չիթչյանը և Խաղողապտղագինեգործության գիտական կենտրոնի գիտաշխատող Միքայել Սանթրոսյանը:
Դասընթացները հագեցած էին թե մասնագիտական, թե մշակութային ու ժամանցային բազմաթիվ միջոցառումներով: Կազմակերպված դասախոսությունների և գիտական էքսկուրսիաների (այցելություններ բուսանական այգի, համալսարանի հետազոտական լաբորատորիաներ և փորձարարական ջերմոցներ, հյուսիսային ծովափի ավազուտներ, գետային էկոհամակարգեր, ճահճուտներ, անտառներ, ժամանակակից մարդածին տարբեր լանդշաֆտներ) ընթացքում մասնակիցները ծանոթացան Նիդերլանդերի էկոհամակարգերի բազմազանությանը, բնապահպանական խնդիրներին և դրանց լուծման նորարարական ուղիներին, գյուղատնտեսության առավել զարգացած ուղղություններին, կիրառվող տեխնոլոգիաներին, կլիմայի փոփոխության արդի հիմնախնդիրներին: Յուրաքանչյուր օր լի էր նոր բացահայտումներով և հաճելի անակնկալներով: Դասախոսությունները վարում էին ոլորտի առաջատար մասնագետները, ընթանում էին բուռն քննարկումներ ու վերլուծություններ: Ներկայացվում էր բնության և մարդու գործունեության ներդաշնակությունը. լինելով զարգացած երկիր՝ ինչպես կարելի է վարել կայուն և ինտենսիվ գյուղատնտեսություն` առանց կործանարար վնասներ հասցնելու բնությանը, իսկ ծովային երկիր լինելով հանդերձ և ունենալով սահմանափակ ցամաքային տարածքներ, ինչպես ստեղծել լայնամասշտաբ գյուղատնտեսական հողեր, արդյունավետ օգտագործել ու կառավարել բնական ռեսուրսները՝ ձևավորելով համաշխարհային մշակույթ, միաժամանակ լինել առաջատար տեխնոլոգիաներ ստեղծող և կիրառող երկիր:
Շաբաթն ավարտվեց առաջադրանքների և քննարկումների ամփոփմամբ, հետագա համագործակցության հնարավորությունների քննարկմամբ և հավաստագրերի հանձնմամբ: Առանձնակի պետք է նշել ամառային դպրոցների կազմակերպչական բարձր մակարդակը, դասընթացների դեկավարների կիրթ բարյացակամ և պրոֆեսիոնալ մոտեցումը:
Դասընթացներում ձեռք բերված փորձը երիտասարդ մասնագետների կողմից կօգտագործվի իրենց առարկայական ծրագրերի բարելավման համար, ավելի մեծ ուշադրություն կդարձվի գործնական և փորձարարական աշխատանքներին, ինչպես նաև սեմինարի ձևով կկազմակերպվի փորձի փոխանակում գործընկերների համար: Ամառային այդ մեկ շաբաթը բավականին տպավորիչ, պարտավորեցնող և արդյունավետ էր մասնակիցների համար, քանի որ սկիզբ դրեց նոր ծանոթությունների, նոր գիտելիքների և փորձի, բնության դերի և կարևորության վերաարժևորման և, ինչու չէ, նոր երկրի ու նրա մշակույթի հետ առավել ինտենսիվ շփման: Նմանօրինակ ամառային դպրոցների կազմակերպման շարունակական բնույթը կնպաստի գիտական մտքի փոխանակմանն ու զարգացմանը, երիտասարդ մասնագետների վերապատրաստմանն ու առաջընթացին:

 

Էթիկայի կանոնագրքի քննարկում

Ուսումը Կրակովի Յագիելլոնիան համալսարանում շարունակելու հնարավորություն

Հայտարարություն

ACE Armenia կազմակերպությունը հայտարարում է Work&Travel USA 2018 ծրագրի մեկնարկը, որը տալիս է հնարավորություն ուսանողներին իրենց ամառային արձակուրդներն անցկացնել ԱՄՆ-ում, ձեռքբերել միջմշակութային և աշխատանքային փորձառություն, առաջնորդական հմտություններ և ունենալ անմոռանալի հիշողություններ: Մասնակիցները հնարավորություն ունեն նաև մասնակցելու Վաշինգտոնի համալսարանի «Քաղաքացիական առաջնորդության դասընթացներին» ՝ ստանալով հավաստագիր: Տեղերը սահմանափակ են: Մանրամասներն՝ այստեղ:

...
Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հոկտեմբեր 2017
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31 1 2 3 4

Գրանցվեք նորությունների համար

10