hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Ուրբաթ, Սեպտեմբեր 29

ՀՀ վաստակավոր լրագրող Գուրգեն Խաժակյանի հետ հանդիպումը հայազգի լեգենդար հետախույզների մասին էր

Սեպտեմբերի 29-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանը բուհի ուսանողների համար կազմակերպել էր հանդիպում ՀՀ վաստակավոր լրագրող, գրող և հրապարակախոս Գուրգեն Խաժակյանի հետ, ով հեղինակել է ԽՍՀՄ հերոս, հետախույզ Գևորգ Վարդանյանին և նրա տիկնոջը՝ Գոհար Վարդանյանին նվիրված

«Հերոս անլեգալ (ծպտյալ) հետախույզներ Գևորգ և Գոհար Վարդանյաններ. «Հպումը լեգենդին» շարունակվում է» գիրքը: Հանդիպման նպատակն էր ուսանողներին մոտիկից ծանոթացնել գրքի հերոսներ տեր և տիկին Վարդանյանների կյանքին ու գործունեությանը, ովքեր 1943թ. Թեհրանում կանխել են 3 խոշոր տերությունների ղեկավարների՝ Իոսիֆ Ստալինի, Ֆրանկլին Ռուզվելտի և Ուինսթոն Չերչիլի դեմ ֆաշիստական Գերմանիայի ծրագրած մահափորձը՝ փոխելով պատմության ընթացքը:
Հանդիպմանը ներկա էին ՀԱԱՀ-ի ուսանողներ, դասախոսներ: Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀԱԱՀ ռեկտոր, ԳԱԱ-ի իսկական անդամ Արշալույս Թարվերդյանը. «Սիրելի՛ ուսանողներ, այսօր մեր բուհում կարևոր հանդիպում է մի մարդու հետ, ով իր գրչով անմահացրել է ԽՍՀՄ լեգենդար հետախույզներ հայազգի Գևորգ և Գոհար Վարդանյանների կյանքի պատմությունը: Դուք անշուշտ դիտել եք «Թեհրան 43» դեդեկտիվ ֆիլմը, որի գլխավոր հերոսների՝ հետախույզ Անդրեյ Բորոդինի և նրա սիրելի Մարի Լունի նախատիպերը հենց Գևորգ և Գոհար Վարդանյաններն են»:
Վաստակավոր լրագրողն ուսանողներին պատմեց լեգենդար հետախույզի հետ իր առաջին հանդիպման մասին, թե ինչպես է 2010թ.-ին Երևանի Տերյան փողոցում պատահաբար հանդիպել նրան և ճանաչելով՝ ծնկի իջել ու համբուրել ձեռքը: Այնուհետև ներկայացրեց դրվագներ ու հուշեր տեր և տիկին Վարդանյանների կյանքից ՝ կարևորելով այն փաստը, որ Գևորգ Վարդանյանը եղել է ԽՍՀՄ միակ հետախույզը, ով կենդանության օրոք արժանացել է ԽՍՀՄ հերոսի կոչման, քանի որ երկար տարիներ տարբեր երկրներում իրականացնելով բազմաթիվ բարդ օպերացիաներ, ոչ մի անգամ չի բացահայտվել:
Ուսանողները դիտեցին նաև Գևորգ Վարդանյանի և նրա կնոջ մասին պատմող փոքրիկ փաստագրական տեսաֆիլմ, այնուհետև իրենց հետաքրքող հարցերն ուղղեցին Գուրգեն Խաժակյանին: Պատասխանելով ուսանողների հարցերին՝ Խաժակյանն ընդգծեց.
«Երբ Գևորգ Վարդանյանին հարցնում էին, թե ի՞նչ է պետք լավ հետախույզ դառնալու համար, նա ասում էր՝ սեր առ հայրենիք: Ուստի ինչպես նրա կինը՝ Գոհար Լևոնին էր ասում. «Գևորգ Վարդանյանի հիշատակը հարգելու լավագույն ձևը սերունդներին հայրենասիրական ոգով դաստաիարակելն է»:
Միջոցառման վերջում ռեկտորը բուհի անունից շնորհակալություն հայտնեց լրագրող Գուրգեն Խաժակյանին՝ հետաքրքիր և բովանդակալից հանդիպման, ինչպես նաև լեգենդար մարդու կերպարը սերունդներին թողնելու համար:

 

Էթիկայի կանոնագրքի քննարկում

Ուսումը Կրակովի Յագիելլոնիան համալսարանում շարունակելու հնարավորություն

Հայտարարություն

ACE Armenia կազմակերպությունը հայտարարում է Work&Travel USA 2018 ծրագրի մեկնարկը, որը տալիս է հնարավորություն ուսանողներին իրենց ամառային արձակուրդներն անցկացնել ԱՄՆ-ում, ձեռքբերել միջմշակութային և աշխատանքային փորձառություն, առաջնորդական հմտություններ և ունենալ անմոռանալի հիշողություններ: Մասնակիցները հնարավորություն ունեն նաև մասնակցելու Վաշինգտոնի համալսարանի «Քաղաքացիական առաջնորդության դասընթացներին» ՝ ստանալով հավաստագիր: Տեղերը սահմանափակ են: Մանրամասներն՝ այստեղ:

...
Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հոկտեմբեր 2017
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31 1 2 3 4

Գրանցվեք նորությունների համար

10