hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Ուրբաթ, Հուլիս 22

10 անմոռանալի ամիսներ Ագրարայինում

25.07.16_DԷրազմուս Մունդուս «EFFORT» կրթաթոշակային նախագծի շրջանակներում Էստոնական կենսաբանական գիտությունների համալսարանի ուսանող Դեվիդ Սիդնևը 10 ամիս ժամկետով (2015-2016 ուստարի) ուսանեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնում: «Անունս Դեվիդ Սիդնև է, ես Նարվայից եմ՝ էստոնական փոքր քաղաքից, սովորում եմ

Էստոնական կենսաբանական գիտությունների համալսարանում: Հայաստան եկա Էրազմուս Մունդուս «EFFORT» կրթաթոշակային ծրագրով՝ ուսումս Հայաստանի ազգային ագրարային համալսարանում շարունակելու և շատ ուրախ եմ այս հնարավորության համար: ՀԱԱՀ Արտաքին կապերի դեպարտամենտի աշխատակիցները հենց սկզբից շատ ջերմ էին և օժանդակեցին անհրաժեշտ թղթերը հավաքելու հարցում: Այդ հյուրընկալությունն էր պատճառը, որ հետխորհրդային երկրներից ընտրեցի Հայաստանը: Կար նաև մեկ այլ հանգամանք. իմ հայրենիքում միայն երազել կարող ենք խաղող, ձմերուկ և թութ աճեցնելու մասին, իսկ Հայաստանը հարուստ է արևահամ մրգերով: Հայաստանը նաև հարուստ մշակույթ ունի, քրիստոնեության մեծ օրրան է: Այս բոլոր գործոններն իմ մեջ Հայաստան գալու և այստեղ սովորելու մեծ ցանկություն առաջացրին: Ընտրել եմ «Գյուղատնտեսական ապրանքների արտադրություն և մարքեթինգ» մասնագիտությունը, առավել նեղ՝ բուսաբուծություն, անասնապահություն և մարքեթինգ: Երկու համալսարանների միջազգային կապերի բաժինները սերտորեն համագործակցում են, և կարծում եմ՝ իմ` Հայաստանում սովորելը հնարավոր չէր լինի, եթե նրանք միասին այդքան օպերատիվ չգործեին: ՀԱԱՀ Արտաքին կապերի դեպարտամենտի աշխատակիցներն օգնեցին ինձ ծանոթանալ հայկական մշակույթին, տարբեր ծառայություններով աջակցեցին այստեղ ապրելու ողջ ընթացքում և դժվար պահին օգնության ձեռք մեկնեցին, ինչի համար անչափ շնորհակալ եմ: Նրանց ջանքերի շնորհիվ ոլորտի լավագույն մասնագետները՝ Այգեպտղաբուծության և բույսերի պաշտպանության ամբիոնի վարիչ, դոցենտ Տեր-Գրիգորյանը, Բուսաբուծության և բանջարաբուծության ամբիոնի դոցենտներ Գրիգորյանն ու Թովմասյանն իրենց դասախոսություններով ոչ միայն սովորեցնում էին ինձ, այլև իմ մեջ սովորելու և գյուղատնտեսության նոր ուղղություններ բացահայտելու ձգտում առաջացնում: Ապրուստի և փոխադրամիջոցի արժեքը Հայաստանում գրեթե նույնն է, ինչ Էստոնիայում: Ես ապրում էի հանրակացարանում: Սնունդը որակով ու մատչելի էր, իսկ հայերը ինձ «գին իջեցնել» էին սովորեցրել: Հայաստանը հսկայական հետք է թողել իմ կյանքում: Բնությունը, մարդիկ, խոհանոցը. ամեն ինչ հրաշալի էր: Ես կկարոտեմ Հայաստանը և շուտով կայցելեմ…»

Դեվիդ Սիդնև
Էստոնական կենսաբանական գիտությունների համալսարան

 

ՀԱԱՀ-ի Լեզվի ուսուցման կենտրոնը կազմակերպում է օտար լեզվի դասընթացներ

ՀԱՐԳԵԼԻ
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

     ՀԱԱՀ-ի Լեզվի ուսուցման կենտրոնը 2019 թ. հունվարի 21-ից կազմակերպում է օտար լեզվի (անգլերեն) դասընթացներ hամալսարանի պրոֆեսորա-դասախոսական և ուսումնա-օժանդակ կազմի համար: Անգլերենի դասընթացները, ըստ լեզվի տիրապետման, նախատեսված են Սկսնակ Ա, Սկսնակ Բ, Նախամիջին, Միջին և Առաջավոր մակարդակների համար: Ուսման մեկ փուլի տևողությունը 2 ամիս է (36 ժամ), իսկ մեկ դասընթացինը` 90 րոպե (10 րոպե ընդմիջմամբ): Պրոֆեսորա-դասախոսական և ուսումնաօժանդակ կազմի համար ուսման մեկ փուլի (2 ամսվա) վճարը կազմում է 7000 դրամ, ևս 7000 դրամ սուբսիդավորում է Համալսարանը: Յուրաքանչյուր փուլից հետո ունկնդիրներն անցնում են ավարտական թեստավորում, որն հաջողությամբ հանձնելու դեպքում փոխադրվում են ուսուցման հաջորդ մակարդակ: Դասընթացներին մասնակցելուց առաջ նախնական թեստավորումն անցնելու նպատակով դիմորդներին խնդրվում է դիմել Լեզվի ուսուցման կենտրոն` 2-րդ մասնաշենք, 219 սենյակ, հեռ.` 010 58-21-43, ներքին՝ 2-92։


...

Ուսանողական գիտական աշխատանքների միջազգային առցանց մրցույթ

Ուսանողական գիտական աշխատանքների միջազգային առցանց մրցույթ

«Սևծովյան գիտություն» ("Black Sea Science") միջազգային ուսանողական մրցույթի կազմակերպչական կոմիտեն հրավիրում է մասնակցելու «Սևծովյան գիտություն 2019» ("Black Sea Science 2019") ուսանողական գիտական աշխատանքների միջազգային առցանց մրցույթին, որը տեղի է ունենալու Օդեսայի սննդի տեխնոլոգիաների ազգային ակադեմիայում (Ուկրաինա) «Սևծովյան համալսարանների ցանց» միջազգային կազմակերպության աջակցությամբ: Գիտական աշխատանքները կարող եք ուղարկել մինչև 2019 թ.-ի հունվարի 15-ը հետևյալ էլ. հասցեին. int_competition@onaft.edu.ua:
Մանրամասների համար այցելեք.
http://isc.onaft.edu.ua/

...

Միջանկյալ հաշվետվության ներկայացում

Միջանկյալ հաշվետվության
ներկայացում

     Ագրարային քաղաքականության և տնտեսագիտության հետազոտական կենտրոնը 2018թ. դեկտեմբերի 6-ին, ժամը 13:30–ին, կներկայացնի «ՀՀ գյուղատնտեսական արտադրանքի իրացման, մրցունակության բարձրացման կառուցակարգերի կատարելագործումը և արտահանման ընդլայնման ուղիները» գիտական ծրագրի միջանկյալ հաշվետվությունը: Ցանկացողները կարող են ներկա լինել ՀԱԱՀ 1-ին մասնաշենքի 245 լսարանում:
Ագրարային քաղաքականության և տնտեսագիտության հետազոտական կենտրոնի տնօրեն Ա. Ե. Ոսկանյան

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Դեկտեմբեր 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
25 26 27 28 29 30 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31 1 2 3 4 5

Գրանցվեք նորությունների համար

10