hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Երեքշաբթի, Հուլիս 19

Ամառային դպրոց Վրաստանում. պատմում են մասնակիցները

Սույն թվականի հունիսի 27-ից հուլիսի 3-ը Վրաստանի ագրարային համալսարանում (Թբիլիսի) տեղի ունեցած «Սեզոնային անտառային դպրոց 2016» կարճաժամկետ վերապատրաստման ծրագրին Հայաստանի ազգային ագրարային համալսարանից մասնակցում էին «Անտառային տնտեսու-թյուն և բնակավայրերի կանաչապատում»

մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Նունե Բաղրամյանը և նույն մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող Արգիշտի Ստեփանյանը:
Ահա թե ինչ են պատմում նրանք.
Նունե Բաղրամյան. Ամառային դպրոցը տևեց մեկ շաբաթ: Մեր ժամանման առաջին իսկ րոպեների ջերմ ընդունելությունից հասկացանք, թե մարդիկ որքան բարեհամբույր են այստեղ: Նախապես մշակված ծրագրի համաձայն` մենք մասնակցեցինք դասախոսությունների, լաբորատոր աշխատանքների և տարբեր էքսկուրսիաների, որոնք անցկացվում էին անտառներում: Այստեղ էլ բազմաթիվ փորձերի հետ մեկտեղ կատարեցինք անտառգնահատման աշխատանքներ, որից ունեինք տեսական բավարար գիտելիքներ, բայց չունեինք անհրաժեշտ փորձ: Փորձի պակասն էլ լրացրինք ժամանակակից սարքավորումների և գործիքների օգնությամբ: Այդ կարճ ժամանակահատվածում հասցրինք շատ բան սովորել և բավականին փորձ ձեռք բերել: Դրան նպաստեցին նաև Եվրոպայի տարբեր երկրներից՝ Լեհաստանից, Իտալիայից, Գերմանիայից ժամանած դասախոսների՝ տեղեկատվությամբ հարուստ դասախոսությունները:
Ամառային դպրոցում ինձ շատ դուր եկավ շփումը տարբեր ազգերի ներկայացուցիչների հետ: Օգտվելով առիթից՝ այցելեցինք նաև Թբիլիսիի տեսարժան վայրեր, ծանոթացանք պատմական հուշարձաններին և վրացական մշակույթին:
Ամառային դպրոցում ձեռք բերեցի կարևոր փորձ և բազում ընկերներ:
Արգիշտի Ստեփանյան. Երևանից շուրջ 4 ժամվա հեռավորության վրա գտնվող և Հայաստանին սահմանակից միակ քրիստոնյա երկրում առաջին անգամ էի լինում, սակայն այնպիսի տպավորություն էր, որ հիրավի հարազատ երկրում եմ: Հետո իհարկե հասկացա, որ այդ զգացողության միակ «մեղավորը» երկու երկրների դարավոր բարեկամությունն ու մշակութային սերտ կապերն են:
Ամառային դպրոցի ամենաերիտասարդ մասնակիցն էի, ուստի շատ բան ունեի սովորելու այդ 1 շաբաթվա ընթացքում։ Եղան հետաքրքիր շատ դասախոսություններ, որոնցից մեկն էլ այն մասին էր, թե ինչ գործիքներ են ժամանակին օգտագործվել՝ գնահատելու անտառային ռեսուրսները և որքանով է դրանց ճշգրտության ցածր մակարդակի պատճառով տուժել գիտությունը: Ցավոք, մեր երկրում էլ դեռ օգտվում ենք հին գործիքներից, քանի որ ժամանակակից սարքերի ձեռքբերումը կապված է մեծ ծախսերի հետ: Բանախոսներից մեկն էլ, խոսելով շրջակա միջավայրի վրա մարդու ունեցած ազդեցության մասին, հետաքրքիր մի միտք արտահայտեց. «Անտառագիտությունը գիտություն չէ ծառերի մասին, այլ գիտություն` մարդու մասին»։
Բացի բովանդակալից և գիտական խորը դասախոսություններից՝ մենք հնարավորություն ունեցանք մեր տեսական գիտելիքները կիրառել նաև պրակտիկայում:
Ամառային դպրոցը, բացի մասնագիտական գիտելիքներից, ինձ տվեց նաև շատ ընկերներ, ինչպես նաև հնարավորություն՝ ավելի մոտիկից ծանոթանալու վրացական մշակույթին: Չեմ կարող չնշել հայերիս նկատմամբ վրացիների առանձնահատուկ վերաբերմունքը. միշտ ուշադիր էին, միշտ պատրաստ օգնելու ցանկացած հարցում:

Լուսինե Թովմասյան
Արտաքին կապերի դեպարտամենտ

 

ՀԱԱՀ-ի Լեզվի ուսուցման կենտրոնը կազմակերպում է օտար լեզվի դասընթացներ

ՀԱՐԳԵԼԻ
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

     ՀԱԱՀ-ի Լեզվի ուսուցման կենտրոնը 2019 թ. հունվարի 21-ից կազմակերպում է օտար լեզվի (անգլերեն) դասընթացներ hամալսարանի պրոֆեսորա-դասախոսական և ուսումնա-օժանդակ կազմի համար: Անգլերենի դասընթացները, ըստ լեզվի տիրապետման, նախատեսված են Սկսնակ Ա, Սկսնակ Բ, Նախամիջին, Միջին և Առաջավոր մակարդակների համար: Ուսման մեկ փուլի տևողությունը 2 ամիս է (36 ժամ), իսկ մեկ դասընթացինը` 90 րոպե (10 րոպե ընդմիջմամբ): Պրոֆեսորա-դասախոսական և ուսումնաօժանդակ կազմի համար ուսման մեկ փուլի (2 ամսվա) վճարը կազմում է 7000 դրամ, ևս 7000 դրամ սուբսիդավորում է Համալսարանը: Յուրաքանչյուր փուլից հետո ունկնդիրներն անցնում են ավարտական թեստավորում, որն հաջողությամբ հանձնելու դեպքում փոխադրվում են ուսուցման հաջորդ մակարդակ: Դասընթացներին մասնակցելուց առաջ նախնական թեստավորումն անցնելու նպատակով դիմորդներին խնդրվում է դիմել Լեզվի ուսուցման կենտրոն` 2-րդ մասնաշենք, 219 սենյակ, հեռ.` 010 58-21-43, ներքին՝ 2-92։


...

Ուսանողական գիտական աշխատանքների միջազգային առցանց մրցույթ

Ուսանողական գիտական աշխատանքների միջազգային առցանց մրցույթ

«Սևծովյան գիտություն» ("Black Sea Science") միջազգային ուսանողական մրցույթի կազմակերպչական կոմիտեն հրավիրում է մասնակցելու «Սևծովյան գիտություն 2019» ("Black Sea Science 2019") ուսանողական գիտական աշխատանքների միջազգային առցանց մրցույթին, որը տեղի է ունենալու Օդեսայի սննդի տեխնոլոգիաների ազգային ակադեմիայում (Ուկրաինա) «Սևծովյան համալսարանների ցանց» միջազգային կազմակերպության աջակցությամբ: Գիտական աշխատանքները կարող եք ուղարկել մինչև 2019 թ.-ի հունվարի 15-ը հետևյալ էլ. հասցեին. int_competition@onaft.edu.ua:
Մանրամասների համար այցելեք.
http://isc.onaft.edu.ua/

...

Միջանկյալ հաշվետվության ներկայացում

Միջանկյալ հաշվետվության
ներկայացում

     Ագրարային քաղաքականության և տնտեսագիտության հետազոտական կենտրոնը 2018թ. դեկտեմբերի 6-ին, ժամը 13:30–ին, կներկայացնի «ՀՀ գյուղատնտեսական արտադրանքի իրացման, մրցունակության բարձրացման կառուցակարգերի կատարելագործումը և արտահանման ընդլայնման ուղիները» գիտական ծրագրի միջանկյալ հաշվետվությունը: Ցանկացողները կարող են ներկա լինել ՀԱԱՀ 1-ին մասնաշենքի 245 լսարանում:
Ագրարային քաղաքականության և տնտեսագիտության հետազոտական կենտրոնի տնօրեն Ա. Ե. Ոսկանյան

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Դեկտեմբեր 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
25 26 27 28 29 30 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31 1 2 3 4 5

Գրանցվեք նորությունների համար

10