hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջոցառումների ցանկ

Հինգշաբթի, Ապրիլ 07

 Իսպանիայի Ալմերիայի համալսարանում ուսումը շարունակելու հնարավորություն

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսա-վորվող Erasmus+ hիմնական գործողություն 1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ Իսպանիայի Ալմերիայի համալսարանում ուսումը 6 ամսով շարունակելու նպատակով: Էրազմուս+ ծրագիրը մեկնարկել է Եվրոպական հանձնաժողովի նախաձեռնությամբ, որի շնորհիվ ֆինանսավորվում է ԵՄ և գործընկեր երկրների միջև շարժունությունը՝

նպատակ ունենալով խթանել սոցիալտնտեսական փոփոխությունները, աջակցել Եվրոպայի 2020 թ ռազմավարության իրականացմանը՝ միտված երկրների զարգացմանը, նոր աշխատատեղերի բացմանը և սոցիալական արդարության հաստատմանը։
Մրցույթին կարող են մասնակցել ՀԱԱՀ-ի բակալավրիատի 1-ին կուրսն ավարտած Ագրոնոմիական, Ագրոբիզնեսի և շուկայաբանության, ինչպես նաև Տնտեսագիտական ֆակուլտետների ուսանողները:
Մրցույթին մասնակցելու համար ուսանողները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

• անձնագրի պատճեն
• ակադեմիական տեղեկանք (անգլերեն լեզվով)
• ապացույց ՀԱԱՀ-ի ուսանող լինելու վերաբերյալ (տեղեկանք դեկանատից, անգլերեն լեզվով)
• ինքնակենսագրություն (CV) (անգլերեն լեզվով)
• մոտիվացիոն նամակ (անգլերեն լեզվով)
• լեզվի սերտիֆիկատ կամ տեղեկանք դասավանդող դասախոսի կողմից օտար լեզվի տիրապետման վերաբերյալ (անգլերեն լեզվով)
• ուսումնառության մասին պայմանագրի նախագիծ (ներբեռնել այստեղից)
Ակադեմիական պլանին ծանոթանալու և ուսումնառության մասին պայմանագրի նախագիծը լրացնելու համար անհրաժեշտ է այցելել այստեղ

Ալմերիայի համալսարանի մասին մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք այցելել հետևյալ հղումով․
www.ual.es կամ այստեղ


Դիմումների ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի ապրիլի 22-ը։
Դիմումների ընդունումից հետո ՀԱԱՀ-ում կձևավորվի հանձնաժողով, կկազմակերպվի հարցազրույց և կկատարվի նախնական ընտրություն։ Այնուհետև բոլոր փաստաթղթերը և նախնական ընտրության արդյունքները կուղարկվեն Ալմերիայի համալսարան, որտեղ ընդունող համալսարանը կկատարի իր վերջնական ընտրությունը։
Ընտրության ժամանակ հաշվի է առնվելու ակադեմիական առաջադիմությունը, լեզվական հմտությունները, մոտիվացիան, ուսանողական ակտիվությունը և այլն։ ՀԱԱՀ-ից միայն 1 ուսանող հնարավորություն կստանա ուսումը 6 ամսով շարունակել Ալմերիայի համալսարանում։ Կրթաթոշակի չափը կազմում է ամսական 800 եվրո։ Ընտրված ուսանողը պետք է հոգա Ալմերիա մեկնելու հետ կապված ծախսերը, իսկ ընդունող համալսարան հասնելուց հետո ճանապարհածախսը կհատուցվի մինչև 820 եվրոյի սահմանում։ Հարկ է իմանալ, որ ծրագիրը չի հոգում վիզայի և ապահովագրության հետ կապված ծախսերը։ Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է վերոնշյալ փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակը PDF ձևաչափով ուղարկել Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար հասցեին, իսկ բնօրինակները՝ հանձնել Արտաքին կապերի դեպարտամենտ։
Հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել Արտաքին կապերի դեպարտամենտ (1-ին մասնաշենք, 144 սենյակ, Զարուհի Մարգարյան):

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Լոնդոնի համալսարանական քոլեջը կազմակերպում է 2016-2017 թթ. Ամառային դպրոց, որին կարող են մասնակցել ուսանողներ ամբողջ աշխարհից:
3-ից 6 շաբաթ տևողությամբ Ամառային դպրոցը կկայանա Լոնդոնի սրտում` հնարավորություն տալով ուսանողներին ձեռք բերել եզակի փորձառություն:
Դիմում-հայտը կարող եք ուղարկել 2016 թ.-ի դեկտեմբերի 1-ից, և մինչև 2017 թ.-ի մարտի 1-ը դիմում-հայտ ներկայացրած մասնակիցները կազատվեն մասնակցության վճարից: Դիմում-հայտերը կարող եք ուղարկել էլ. փոստի հետևյալ հասցեին` summer@ucl.ac.uk

...

Ուշադրություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Լատվիայի գյուղատնտեսական համալսարանը 2017թ. մայիսի 10-12-ը հրավիրում է մասնակցելու BALTIC SURVEYING'17 միջազգային գիտամեթոդական գիտաժողովին:
Գիտաժողովի նպատակն է իրականացնել փորձի փոխանակում հողաշինարարության, հողօգտագործման, կադաստրի, գյուղական զարգացման, գեոդեզիայի, քարտեզագրության և այլ թեմաների շրջանակներում: Աշխատանքային լեզուներն են անգլերենը և ռուսերենը:
Մասնակիցների հոդվածները կտպագրվեն գիտաժողովի ամսագրում: Գիտաժողովը չի հոգում մասնակցության հետ կապված ծախսերը:

...
Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Դեկտեմբեր 2016
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
27 28 29 30 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Գրանցվեք նորությունների համար

10