hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջոցառումների ցանկ

Չորեքշաբթի, Ապրիլ 06

Բրազիլիայի դեսպանի այցը ՀԱԱՀ 

ՀԱԱՀ Արտաքին կապերի դեպարտամենտը շարունակում է ընդլայնել իր աշխարհա-գրությունը: Ապրիլի 5-ին ՀԱԱՀ էր ժամանել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն: Նա հանդիպում ունեցավ ՀԱԱՀ ռեկտոր, պրոֆ. Ա.Թարվերդյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին կրթության, գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հնարավորությունները:

Բրազիլիայի դեսպանը նախ նշեց, որ գյուղատնտեսությունը Բրազիլիայի համար առանցքային նշանակություն ունեցող ճյուղ է, և այդ երկիրն աշխարհին հայտնի էր նախ շաքարեղեգով, ապա սուրճով և հետո մսամթերքներով, սոյայով, նարինջով և այլ մթերքներով: 2003թ. Բրազիլիայի նախագահ (այժմ՝ նախկին) Լուիս Իգնասիու Լուլա դա Սիլվան և արտգործնախարարը ձեռնամուխ եղան Բրազիլիայի կրթական և գիտական ոլորտների արդիականացմանը, որն առաջին հերթին արտահայտվեց շուրջ 55 երկրների հետ ինտենսիվ կրթագիտական կապերի և սեփական տեխնոլոգիաների ու նորարարությունների զարգացմամբ: Հատկապես նոր թափ ստացավ դեռևս 1973թ. երկրում ներդրված «EMBRAPA-Enterprise Brazil Agriculture» պետական ձեռնարկությունը, որի գործունեությունն ամբողջովին ուղղված է գյուղատնտեսական հետազոտությունների զարգացմանը: Այդ ծրագրի շրջանակներում բրազիլացի մասնագետները որակավորումներ անցան ԱՄՆ-ի, Եվրոպայի և Ասիայի առաջատար բուհերում և հետազոտական կենտրոններում և ապա իրենց փորձառությամբ նպաստեցին սեփական երկրի  գյուղատնտեսության զարգացմանը:
ՀԱԱՀ ռեկտոր, Ա.Թարվերդյանը նշեց ՀՀ գյուղատնտեսության ոլորտում ՀԱԱՀ-ի եզակի դերի, ինչպես նաև բուհի կրթական, գիտական ու արտադրական ձեռքբերումների մասին: Առանձնակի ներկայացվեցին ՀԱԱՀ-ում գործող հայ-ամերիկյան Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնը, հայ-գերմանական Ագրարային մենեջմենթ միջազգային մագիստրոսական և ՀԱԱՀ-ի բազմաթիվ այլ միջազգային ծրագրերը (Տեմպուս, Էրասմուս Մունդուս, Էրասմուս+ և այլն): Ընդգծելով դրանց կարևորությունը` խոսեցին նաև ՀԱԱՀ-ի ուսումնա-արտադրական տնտեսությունների և ագրարային կրթական ու գիտական հնարավորությունների առկայության ու զարգացման մասին: «Լոկալ, պարփակված կրթությունը ո´չ անհրաժեշտ է և ո´չ էլ մրցունակ»,-ասաց ՀԱԱՀ ռեկտորը և հավելեց, որ բոլոր այս առումներով համագործակցությունը կենսական անհրաժեշտություն է: Պարոն Դուարտե Մոնտեյրոն նշեց, որ ՀՀ-ի հետ համագործակցության հեռանկար է բացվում: Այժմ նախապատրաստված են երկու երկրների միջև կրթական և տեխնիկական համագործակցության հուշագրերը, որոնք ստորագրելու համար առաջիկայում ՀՀ պետք է այցելի Բրազիլայի արտգործնախարարը: Այդ հուշագրի ստորագրումն ամուր հիմք կստեղծի ՀԱԱՀ-ի և Բրազիալիայի համապատասխան բուհերի միջև համագործակցության ծավալման համար:
ՀԱԱՀ-ն համագործակցության համար արդեն իսկ կապեր է ստեղծել Սան Պաուլոյի համալսարանի հետ: Դեսպանը նշեց, որ այդ հայտնի բուհի փոխնախագահներից մեկը բրազիլահայ է: Ներկայումս ՀՀ-ից Բրազիլիայում պայմանագրով թվով 8 պրոֆեսորներ են աշխատում ֆիզիկայի, քիմիայի, մաթեմատիկայի և այլ բնագավառներում: Ե´վ Բրազիլիայի դեսպանը, և´ ՀԱԱՀ ռեկտորը գոհունակություն հայտնեցին հանդիպաման արդյունքներից և պայմանավորվեցին համագործակցության հետագա քայլերի մասին:

Լուսինե Թովմասյան
Արտաքին կապերի դեպարտամենտ

 

ERASMUS+ մրցույթ ուսանողների համար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Լոնդոնի համալսարանական քոլեջը կազմակերպում է 2016-2017 թթ. Ամառային դպրոց, որին կարող են մասնակցել ուսանողներ ամբողջ աշխարհից:
3-ից 6 շաբաթ տևողությամբ Ամառային դպրոցը կկայանա Լոնդոնի սրտում` հնարավորություն տալով ուսանողներին ձեռք բերել եզակի փորձառություն:
Դիմում-հայտը կարող եք ուղարկել 2016 թ.-ի դեկտեմբերի 1-ից, և մինչև 2017 թ.-ի մարտի 1-ը դիմում-հայտ ներկայացրած մասնակիցները կազատվեն մասնակցության վճարից: Դիմում-հայտերը կարող եք ուղարկել էլ. փոստի հետևյալ հասցեին` summer@ucl.ac.uk

...

Ուշադրություն

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Դեկտեմբեր 2016
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
27 28 29 30 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Գրանցվեք նորությունների համար

10