Մրցույթներ, կրթաթոշակային ծրագրեր - 1 ANAU
hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
04.07.2017

Մրցույթ Erasmus+ «Միջազգային կրեդիտային շարժունություն» կրթաթոշակային ծրագրի շրջանակներում Վառնայի կառավարման համալսարանում սովորելու համար

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ՝ ուսումը Վառնայի կառավարման համալսարանում (Բուլղարիա) շարունակելու համար: Ուսման տևողությունը 3-4 ամիս է: Եվրոպական հանձնաժողովը հոգալու է ուսանողների ճանապարհածախսը՝ ամսական տրամադրելով 750 եվրո կրթաթոշակ։

Ավելին...
14.06.2017

Գերմանիայի Բունդեսթագի «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ» ծրագիր

Գերմանիայի Բունդեսթագը Բեռլինի Ազատ համալսարանի, Հումբոլդտի համալսարանի և Տեխնիկական համալսարանի հետ համատեղ հրավիրում է երիտասարդ, քաղաքականութ-յամբ հետաքրքրվող, բարձրագույն կրթություն ունեցող երիտասարդներին 5 ամսով Բեռլին` մասնակցելու «Միջազգային խորհրդարանա-կան կրթաթոշակ» ծրագրին:

Ավելին...
08.06.2017

Ուսումը Ֆոջայի համալսարանում (Իտալիա) 5 ամսով շարունակելու հնարավորություն

Ֆոջայի համալսարանում (Իտալիա) ուսումը 5 ամսով շարունակելու մրցույթի վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև 2017թ. ՀՈՒՆԻՍԻ 20-ը` կիսամյակային ստուգարքների և քննությունների հետ կապված: MUSA (Mobilità Universitaria Sport e Alimentazione) նախագծի շրջանակներում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Իտալիայի Ֆոջայի համալսարանում ուսումը 5 ամսով շարունակելու նպատակով:

Ավելին...
29.05.2017

Հայտարարություն

Ուրալի գիտահետազոտական անասնաբու-ժական ինստիտուտը և Ուրալի գիտա-հետազոտական գյուղատնտեսական ինստի-տուտը հրավիրում են մասնակցելու «Գյուղա-տնտեսության մեջ բնական պաշարների օգտագործման բնապահպանական և կենսաբանական խնդիրները» երիտասարդ գիտնականների միջազգային գիտագործնա-կան գիտաժողովին, որը տեղի կունենա 2017թ. հունիսի 9-ին Եկատերինբուրգում:

Ավելին...
22.05.2017

Հայտարարություն

Ղազախստանի ազգային ագրարային համալսարանը հրավիրում է մասնակցելու «Մագիստրոսական միջազգային ամառային դպրոց» ծրագրին, որը տեղի կունենա 2017 թ.-ի հունիսի 12-25-ը Ղազախստանում:

Ավելին...
22.05.2017

Ուսումը Ֆոջայի համալսարանում (Իտալիա) 5 ամսով շարունակելու հնարավորություն

MUSA (Mobilità Universitaria Sport e Alimentazione) նախագծի շրջանակներում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Իտալիայի Ֆոջայի համալսարանում ուսումը 5 ամսով շարունակելու նպատակով:
Մրցույթին կարող են մասնակցել ագրոնոմիական, սննդի և շրջակա միջավայրի մասնագիտությունների գծով ՀԱԱՀ-ի բակալավրիատի 1-ին կուրսն ավարտած և մագիստրատուրայի ուսանողները (բացառությամբ` վերջին կուրսում սովորողների):

Ավելին...
18.05.2017

Ի գիտություն ՀԱԱՀ ուսանողների

Վառնայի (Բուլղարիա) մենեջմենտի համալսարանը 2017թ.-ի հունիսից օգոստոսն ընկած ժամանակահատվածում կազմակերպում է «Ամառային համալսարան» ծրագիր՝ բիզնեսի, մենեջմենտի և կառավարման ոլորտներում: Յուրաքանչյուր մոդուլի/դասընթացի համար մասնակցության վճարը կազմում է 690 եվրո, որը մինչև դասընթացի սկսվելը պետք է փոխանցել Վառնայի մենեջմենտի համալսարան: Վառնայի մենեջմենտի համալսարանը իր բոլոր գործընկեր բուհերի ուսանողներին, այդ թվում նաև ՀԱԱՀ-ի ուսանողներին տրամադրելու է նվազագույնը 200 եվրո կրթաթոշակ մասնակցության հետևյալ սկզբունքով`միևնույն բուհից
• 2 ուսանողների մասնակցության դեպքում կտրամադրվի 300 եվրո յուրաքանչյուրին
• 3 ուսանողների մասնակցության դեպքում կտրամադրվի 400 եվրո յուրաքանչյուրին
• 4 ուսանողների մասնակցության դեպքում կտրամադրվի 500 եվրո յուրաքանչյուրին
• 5-ից ավելի ուսանողների մասնակցության դեպքում կտրամադրվի 600 եվրո յուրաքանչյուրին
Մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ կից փաստաթղթում, իսկ հարցերի և գրանցման համար պետք է կապ հաստատել Վառնայի մենեջմենտի համալսարանի թիմի հետ ( Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար , հեռ. +359 58 655 630):



 

Սննդի գիտության և տեխնոլոգիաների սևծովյան ասոցիացիան հրավիրում է մասնակցելու 2-րդ B-FoST համաժողովին

Վերապատրաստվելու հնարավորություն Նիտրայի գյուղատնտեսական համալսարանում

Հովնանյան կրթաթոշակ ուսանողներին. մրցույթը կկայանա նոյեմբերին

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Օգոստոս 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
29 30 31 1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31 1

Գրանցվեք նորությունների համար

10