hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում Ալմերիայի համալսարանը հայտարարում է մրցույթ ՀԱԱՀ 4 աշխատակիցների համար` Իսպանիայում սույն թվականի ապրիլի 16-20-ը «Միջազգային շաբաթ» միջոցառումների շարքին մասնակցելու և համապատասխան բաժիններում վերապատրաստվելու նպատակով։ 

Մրցույթը նախատեսված է միջազգային աշխատանքներում ընդգրկված աշխատակցիների համար: Հաշվի առնելով Արտաքին կապերի դեպարտամենտի ռազմավարությունը` խթանելու համալսարանի բոլոր ստորաբաժանումների աշխատակիցների միջազգային ծրագրերում մասնակցությունը, մրցույթին կարող են մասնակցել նաև ՀԱԱՀ տարբեր ստորաբաժանումների աշխատակիցները, ովքեր ունեն անգլերեն լեզվի բավարար գիտելիքներ՝ տարբեր թեմաներով աշխատաժողովներին և քննարկումներին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար։ Մրցույթի արդյունքում կընտրվեն այն դիմորդները, ում աշխատանքային պլանները նախապես կհաստատվեն Ալմերիայի համալսարանի կողմից։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ստորև նշված բոլոր փաստաթղթերը PDF ձևաչափով ուղարկել Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար էլեկտրոնային հասցեին, իսկ բնօրինակները հանձնել Արտաքին կապերի դեպարտամենտ.
• Անձնագրի լուսապատճեն
• Ինքնակենսագրություն անգլերենով (CV), Europass ձևաչափով 
• Անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (B2 մակարդակ)
• Մոտիվացիոն նամակ` անգլերենով
• Ապացույց ՀԱԱՀ-ում աշխատակից լինելու վերաբերյալ՝ անգլերենով
• ՀԱԱՀ-ի կողմից հաստատված շարժունության վերաբերյալ պայմանագիր /Աշխատանքային պլան - ներբեռնել այստեղից/
Պահանջված փաստաթղթերը պարտադիր պետք է ներառեն դիմորդի անուն ազգանունը։
Ալմերիայի համալսարանի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն ստանալու համար այցելեք հետևյալ հղմամբ` http://cms.ual.es/UAL/en/ 
Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2018 թվականի փետրվարի 14-ն է։
Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը՝ մինչև 820 եվրոյի սահմանում։ Ընտրված մասնակիցը կստանա նաև 840 եվրո՝ կեցության ծախսերի համար։

Հարցերի դեպքում կարող եք դիմել Արտաքին կապերի դեպարտամենտ (1-ին մասնաշենք, 144 սենյակ, Զարուհի Մարգարյան) կամ գրել Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար էլեկտրոնային փոստի հասցեին:

 

Job announcement

Միջազգային համաժողով

Միջազգային համաժողով

2019թ. հունվարի 29-31-ը ԻԻՀ իսլամական ազատ համալսարանը Թեհրանում նախատեսում է իրականացնել «Իսլամական հեղափոխության կարողությունները, ԻԻՀ վարչակարգի ձեռքբերումները և արդյունավետությունը» խորագրով միջազգային համաժողով: Համաժողովին մասնակցել ցանկացողները կարող են իրենց հոդվածներն ուղարկել համաժողովի քարտուղարությանը:
ԻԻՀ իսլամական ազատ համալսարանը կհոգա այն անձանց կեցության ծախսերը, ում հոդվածները կարժանանան համաժողովի քարտուղարության հավանությանը:
Համաժողովի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ
www.icciri.ir/en կայքէջից:

...

Հայտարարություն

Հայտարարություն

ՀԱԱՀ-ում մեկնարկում է Բարձրագույն կրթության միջազգայնացման Բիո Դատա ծրագիրը, որը ֆինասավորվելու է նորվեգական «Բարձրագույն կրթության որակի բարելավման և միջազգային համագործակցության գործակալության» (DIKU) կողմից:
Ծրագրի գլխավոր գործընկերներն են Նորվեգիայի Օսլոյի համալսարանի Բնության պատմության թանգարանը և Տաջիկստանի Բուսաբանության ինստիտուտի Բույսերի ֆիզիոլոգիայի և գենտիկայի դեպարտամենտը։
Մասնակից գործընկերներն են՝

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Նոյեմբեր 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
28 29 30 31 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 1

Գրանցվեք նորությունների համար

10