hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Համագործակցություն Եվրոպական բուհերի և կազմակերպությունների հետ

ՀԱԱՀ-ն ակտիվորեն համագործակցում է Եվրոպական գործընկերների հետ: Դեռևս 2001թ. «Գյուղատնտեսության և տարածքային զարգացման բնագավառում կրթության և վերաորակավորման աջակցում հարավկովկասյան երկրներում» ծրագրի շրջանակներում` ՀԱԱՀ-ի և Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի (Գերմանիա) համագործակցության շնորհիվ շուրջ 64 մագիստրանտներ մասնակցել են Վայհենշտեֆանում կազմակերպվող արտադրական պրակտիկային, որից 46-ը շարունակել են իրենց ուսումը Վայհենշտեֆան համալսարանում:
Նմանատիպ համագործակցություն է սկսվել նաև գերմանական «LOGO» կազմակերպության հետ, որը ՀԱԱՀ-ի մագիստրանտների, ասպիրանտների և շրջա-նավարտների համար 6-12 ամիս ժամկետով արտադրական պրակտիկա է կազմակերպում Գերմանիայում: Ընդ որում` գերմաներեն լեզվին գերազանց տիրապետողները կարող են ուսումը շարունակել գերմանական բուհերում: ՀԱԱՀ-ից «LOGO» ծրագրով Գերմանիայում պրակտիկա են անցել արդեն 28 ուսանող: Այս տարի Գերմանիայում իրենց պրակտիկան են անցկացնում 10 ուսանողներ:

Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ ՀԱԱՀ-ի և Շվեդիայի գյուղատնտեսական գիտությունների համալսարանի (ՇԳԳՀ) համագործակցության արդյունքում 2003թ. ՀՀ բարձրագույն կրթության համակարգում առաջին անգամ հիմնադրվեց անտառագիտության ամբիոն:
2007թ. ՀԱԱՀ-ը համագործակցում է Գերմանիայի բնության պահպանության գործակալության հետ, ինչը հնարավորություն տվեց լանդշաֆտային պլանավորման և օրգանական գյուղատնտեսության զարգացման ասպարեզներում հաղորդակից լինել տարածքային պլանավորման գերմանական առաջատար փորձին և կոնկրետ օրինակով այն կիրառել նաև մեր հանրապետությունում: Օրգանական գյուղատնտեսության գերմանական փորձի ներդրումը ներկայումս ՀԱԱՀ-ի միջազգային համագործակցության հիմնական ուղղություններից մեկն է, որին ներգրավվել են նաև Կասսելի համալսարանը (Գերմանիա) և «Յոհաննես Ֆեհր» ընկերությունը:
2008թ. մայիսին ՀԱԱՀ-ի, Կասսելի համալսարանի, «Եվրոնատուրա» հիմնադրամի և «Յոհաննես Ֆեհր» ընկերության միջև կնքված քառակողմ ռազմավարական համագործակցության պայմանագրի համաձայն` կողմերը մեթոդական և ֆինանսական աջակցություն են տրամադրել ՀԱԱՀ-ի «Բալահովիտ» ուսումնափորձնական տնտեսությունում կաթի վերամշակման արտադրամաս կառուցելու, առաջավոր տեխնոլոգիաներ (արեգակնային էներգիայի և բիոգազի օգտագործում, կոմպոստավորում, կեղտաջրերի կենսաբանական մաքրում և այլն) ներդնելու, համակարգված ուսումնասիրություններ կազմակերպելու և այդ ամենը գիտակրթական նպատակներով օգտագործելու համար:

2013 թվականին ՀԱԱՀ-ն անդամակցեց EURASHE-ին (Բարձրագույն կրթական հաստատությունների Եվրոպական ասոցացիա): Բարձրագույն կրթական հաստատությունների Եվրոպական ասոցիացիան իրականացնում է մասնագիտական ուղղվածություն ունեցող ծրագրեր և ներգրավված է Բոլոնիայի գործընթացում: Ասոցիացայի հիմնականնպատակն է խթանել բարձրագույն կրթության զարգացումը ԵՄ և ԵՄ անդամ երկրերում:

ՀԱԱՀ-ի Եվրոպական գործընկերներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:
 

Երկարաձգվել է 2016թ. ապրիլին մարտական հերթապահություն իրականացրած ուսանողների ուս. վարձի փոխհատուցման հայտերի ընդունման վերջնաժամկետը

Երկարաձգվել է 2016թ. ապրիլին մարտական հերթապահություն իրականացրած ուսանողների ուս. վարձի փոխհատուցման հայտերի ընդունման վերջնաժամկետը

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) մինչև փետրվարի 28-ը երկարաձգում է 2016թ. ապրիլի 2-6-ը մարտական հերթապահություն իրականացրած, ՀՀ բուհերի բակալավրիատի առկա վճարովի համակարգում ընդգրկված ուսանողների 2017-2018 ուստարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման համար ընդունվող փաստաթղթերի վերջնաժամկետը։

...

ՀԵՀ-ը հայտարարում է կրթաթոշակի մրցույթ առաջին կուրսեցիների համար

Միջոցառման հրավեր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Փետրվար 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
28 29 30 31 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 1 2 3

Գրանցվեք նորությունների համար

10