hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ՝ ուսումը Սալերնոյի համալսարանում (Իտալիա) շարունակելու համար: Ուսման տևողությունը 6 ամիս է: ՀԱԱՀ-ից Սալերնոյի համալսարանում ուսումը 2018-2019 ուսումնական տարվա 1-ին կիսամյակում շարունակելու հնարավորություն կստանա 1 ուսանող։ Եվրոպական հանձնաժողովը հոգալու է ուսանողների ճանապարհածախսը` 360 եվրո և ամսական տրամադրելու է 850 եվրո կրթաթոշակ։

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ագրոնոմիական, Պարենամթերքի տեխնոլոգիաների, Հիդրոմելիորացիայի, հողաշինարարության և հողային կադաստրի ֆակուլտետների 1-ին կուրսը հաջողութամբ ավարտած, բարձր առաջադիմություն ունեցող և անգլերենին լավ տիրապետող բակալավրիատի ուսանողները: Ծրագրին չեն կարող դիմել բակալավրիատի ավարտական կուրսի ուսանողները: Դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
• Անձնագրի պատճեն
• Ապացույց ՀԱԱՀ-ի ուսանող լինելու վերաբերյալ (տեղեկանք դեկանատից)
• Ակադեմիական տեղեկանք (անգլերենով)
• Մոտիվացիոն նամակ (անգլերենով)
• Ինքնակենսագրություն/CV`Europass ձևաչափով, անգլերենով)
• Ուսումնառության մասին պայմանագիր (նախնական տարբերակ)
• Անգլերենի կամ իտալերենի իմացությունը հաստատող վկայական (B1 մակարդակ)
• Առարկաների կրեդիտների ճանաչման ձևաթուղթ (հայերեն):
Վերոնշյալ փաստաթղթերի ձևանմուշները կարելի է ներբեռնել հետևյալ հղմամբ
Սալերնոյի համալսարանի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն ստանալու նպատակով այցելեք հետևյալ հղմամբ՝ http://web.unisa.it/en , իսկ առարկայական ցանկին ծանոթանալու համար՝ http://web.unisa.it/en/teaching/internazionalizzazione-didattica/insegnamenti-in-inglese : Վերոնշյալ փաստաթղթերի բնօրինակները մինչև սույն թվականի մայիսի 18-ը անհրաժեշտ է հանձնել Արտաքին կապերի դեպարտամենտ, իսկ էլեկտրոնային տարբերակները (PDF ֆորմատով) ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին` Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար :
Մանրամասն տեղեկատվության համար դիմել Արտաքին կապերի դեպարտամենտ (1-ին մասնաշենք, 127 սենյակ)՝ Սաթիկ Ավագյանին:

 

Շվեյցարական կառավարության ամենամյա «Գերազանցության կրթաթոշակներ» ծրագիր՝ հայ դիմորդների համար

Շվեյցարական կառավարության ամենամյա «Գերազանցության կրթաթոշակներ» ծրագիր՝ հայ դիմորդների համար 

Շվեյցարիայի կառավարությունը ներկայացնում է 2019-2020 թթ. «Գերազանցության կրթաթոշակներ» ծրագիրը, որի շրջանակներում անցկացվող մրցույթի հաղթող հայ ուսանողները, հետազոտողներն ու երիտասարդ գիտնականները հնարավորություն կստանան անվճար սովորելու և հետազոտություններ իրականացնելու Շվեյցարիայի համալսարաններում և գիտակրթական հաստատություններում:

...

Պորտուգալիայի Մինhոյի համալսարանում դասավանդելու կամ վերապատրաստվելու հնարավորություն

Պորտուգալիայի Մինhոյի համալսարանում դասավանդելու կամ վերապատրաստվելու հնարավորություն 

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի ՀԱԱՀ-ի և Մինհոյի համալսարանի միջև գործող միջհամալսարանական պայմանագրի շրջանակներում Մինհոյի համալսարանը հայտարարում է մրցույթ` Պորտուգալիայում 5 օրով դասավանդելու կամ վերապատրաստվելու նպատակով:
Մրցույթին կարող են մասնակցել ՀԱԱՀ-ի այն աշխատակիցները,

...

Կյանքի և բիզնես հմտությունների դասընթացներ

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հոկտեմբեր 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
30 1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31 1 2 3

Գրանցվեք նորությունների համար

10