hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Ջավադյան Հրաչիկ Սարուխանի

Ծնվել է՝ 23.11.1946

E-mail: Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար

Կրթություն և վերապատրաստում
2010թ. մասնակցություն, դասընթացներ, ՀՀ գյուղատնտեսական քոլեջների, միջնակարգ մասնա­գիտական ուսումնական հաստատությունների պետա­կան կրթական չափորոշիչների մշակում
1999թ. վերապատրաստում, Առաջնորդության և ուսուցման կառավարման դրամաշնորհային ծրագրերի և հայտերի ձևակերպում, անգլերեն լեզվի խորացված ուսուցում, Յուտայի, Ֆրեզնոյի, Դենվիսի համալսարաններ, ԱՄՆ
1990թ., 1985թ., 1982թ., վերապատրաստում, Մոսկվայի Տիմիրյազևի գյուղա­տնտեսական ակադեմիա
1979թ. վերապատրաստում, Կիևի գյուղատնտեսական ակա­դեմիա
1975-1978թթ. ասպիրանտուրա, Հայկական գյուղատնտեսական ինստի­տուտ, Գյուղ. էկոնոմիկայի ամբիոն
1965-1970թթ. սովորել և ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի Տնտեսագիտական ֆակուլտետը` «Գիտական-ագրոնոմ տնտեսագետ» մասնագիտությամբ:

Աշխատանքային փորձ
2009 թվից մինչ օրս Ագրոբիզնեսի և շուկայաբանություն ֆակուլտետ, դեկան
2006-2009թթ. Ագրարային քաղաքականության և խորհրդատվության ամբիոն, վարիչ
1995-1998թթ. ՀԳԻ, Գյուղարտադրության կազմակերպման ամբիոն, վարիչի տեղակալ
1991թ. Գյուղարտադրության կազմակերպման ամբիոն, դոցենտ
1987-1991թթ. Գյուղարտադրության կազմակերպման ամբիոն, ավագ դասախոս
1975-1987թթ. Գյուղարտադրության կազմակերպման ամբիոն, ասիստենտ
1973-1975թթ. Գյուղարտադրության կազմակերպման ամբիոն, կաբինետի վարիչ:

Գիտական գործունեություն
1991թ. դոցենտ
1987թ. տնտեսագիտության թեկնածու:

Լեզուների իմացություն
Հայերեն, ռուսերեն, անգլերեն

Հավելյալ տեղեկություն
2015թ. «Գյուղ. կոոպերատիվների մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման հանձնախմբի անդամ
2014թ. ՀՀ Գյուղնախարարություն, փորձագիտական խմբի անդամ
2011-2008թթ. «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիր, կառավարման խորհրդի անդամ
2011թ. Հանրային խորհրդի «Գյուղատնտեսության և բնապահպանության» հանձնաժողովի անդամ
2002 թվից մինչ օրս ՀԱԱՀ, Գիտական խորհրդի անդամ
2002-2009թթ. ԱՄՆ ԳԴ ՄԱԾ-ի կիրառական-հետազոտական ծրա­գրերի համակարգող, հիմնադրամի տնօրեն
1996-2007թթ. ՄԱԿ-ի, GTZ-ի, USDA-ի, Համաշխարհային բանկի փոքր դրամաշնորհային ծրագրեր, կատարող
1996թ. ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի, Սննդի ապահովման ծրագիր, համակարգող
1996թ. Համաշխարհային բանկի ՀՀ համագործակցության զար­գաց­ման ծրագիր, համակարգող (գյուղ. կոոպերացիայի աջակցություն)
1995թ. GTZ-ի կողմից Սյունիքի մարզի Սպարնդարյան ջրանցքի նորոգման տնտեսական հիմնավորման ծրագիր, համակարգող:

Գիտական հրապարակումներ
Հեղինակ է 60 գիտական աշխատությունների և մեթոդական աշխատանքների, որոնցից մեկը օժանդակ ձեռնարկ է: Թեկնածուական ատենախոսությունը պաշտպանելուց հետո տպագրել է 48 աշխատանք, այդ թվում՝ 40 գիտական հոդվածներ և 15 մեթոդական աշխատանքներ: Գիտական հետազոտությունները վերաբերում են գյուղատնտեսության արտադրության արդյունավետության բարձրացման հիմնախնդիրներին և կոոպերացիայի զարգացմանը:

 

Հայտարարություն

Մրցույթ Erasmus+ «Միջազգային կրեդիտային շարժունություն» կրթաթոշակային ծրագրի շրջանակներում Գայզենհայմի համալսարանում (Գերմանիա) սովորելու համար:

Ուսման տևողությունը 10 ամիս է: ՀԱԱՀ-ից Գայզենհայմի համալսարանում ուսումը 2018-2019 ուսումնական տարվա ընթացքում շարունակելու հնարավորություն կստանա 4 ուսանող։
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Խմորման արտադրությունների տեխնոլոգիա և գինեգործություն բաժնի 2-րդ կուրսը հաջողութամբ ավարտած, բարձր առաջադիմություն ունեցող և անգլերենին լավ տիրապետող բակալավրիատի ուսանողները:

...

Հայտարարություն

Մրցույթ Erasmus+ «Միջազգային կրեդիտային շարժունություն» կրթաթոշակային ծրագրի շրջանակներում Սալերնոյի համալսարանում սովորելու համար

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ՝ ուսումը Սալերնոյի համալսարանում (Իտալիա) շարունակելու համար: Ուսման տևողությունը 6 ամիս է: ՀԱԱՀ-ից Սալերնոյի համալսարանում ուսումը 2018-2019 ուսումնական տարվա 1-ին կիսամյակում շարունակելու հնարավորություն կստանա 1 ուսանող։ Եվրոպական հանձնաժողովը հոգալու է ուսանողների ճանապարհածախսը` 360 եվրո և ամսական տրամադրելու է 850 եվրո կրթաթոշակ։

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Մայիս 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
29 30 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 1 2

Գրանցվեք նորությունների համար

10