hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

 Գարեգին Համբարձումյան 

Ծնվել է՝ 11.02.1977

E-mail: Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար


            

Կրթություն և վերապատրաստում
2011թ. մասնակցություն, դասընթաց, Վերջնաարդյունքների վրա հիմնված դասընթացի մշակում և կառավարում, Ծաղկաձոր
2011թ. մասնակցություն, դասընթաց, Կրթության որակի ապահովում, կրթական բարեփոխումներ և կրեդիտային համակարգի ներդրում, Կասելի և Ֆուլդայի համալսարաններ, Գերմանիա
2010թ. Summer School 2010, Բնապահպանություն և կենսաբազմազանություն, Բելովեժա, Կաթնասունների գիտահետազոտական ինստիտուտ, Լեհաստանի գիտությունների ակադեմիա
2009թ. սեմինար, «Կրթության որակի ապահովում» թեմայով, ԱՀԿՄԿ և ՀՊԱՀ, Ծաղկաձոր
2008թ. վերապատրաստում, Լիսաբոնի տեխնիկական համալսարան
2008թ. Զարգացման համար գյուղատնտեսական հետազոտությունների կարողությունների զարգացման /կառուցման ծրագիր-2008, ICRA Վագենինգեն, Նիդերլանդներ
2007թ. մասնակցություն,դասընթացներ, ՀՊԱՀ ուսումնական նյութերի և պլանների կատարելագործման
2004թ. վերապատրաստում, Երևանի պետական բժշկական համալսարան, Նորմալ ֆիզիոլոգիայի ամբիոն
1999-2002թթ. ասպիրանտուրա, ՀԳԱ, Անասնաբուժական սանիտարիայի, փորձաքննության և զոոհիգիենայի ամբիոն
1994-1999թթ. սովորել և ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի Անասնաբուժական բժշկագիտության ֆակուլտետը:

Աշխատանքային փորձ
2016թ. նոյեմբերից ՀԱԱՀ, Անասնաբուժական սանիտարական փորձաքննության և զոոհիգիենայի ամբիոն, ամբիոնի վարիչ
2016թ. մայիսից ՀԱԱՀ, արտաքին կապերի դեպարտամենտ, պետի պաշտոնակատար
2011 թվականից մինչ օրս ԵՊԲՀ, Ֆիզիոլոգիայի ամբիոն, դոցենտ
2013 թվականից մինչ օրս ՀՀ Որակի ապահովման ազգային կենտրոն, փորձագետ
2011թ. ՀՊԱՀ, Ուսումնամեթոդական կենտրոն, Կրթության բարեփոխումների և կրեդիտային համակարգի ներդրման բաժին, առաջատար մասնագետ
2010-2011թթ. Մասնագիտական կրթության ուսուցման և զարգացման ազգային կենտրոն, փորձագետ
2008-2011թթ. Հայաստանի պետական ագրարային համալսարան, Մորֆոլոգիայի և ֆիզիոլոգիայի ամբիոն, դոցենտ
2007-2008թթ. «2819 Սպառողական ապրանքի որակի փորձաքննություն» (միայն գյուղատնտեսական ոլորտի համար) միջին մասնագիտական կրթության մակարդակի «Պարենամթերքի փորձագետ» որակավորման պետական կրթական չափորոշիչների, մոդուլային ծրագրերի և ուսումնական ձեռնարկի ստեղծման հանձնաժողով, փորձագետ
2004-2008թթ. Հայաստանի պետական ագրարային համալսարան, Կենսաքիմիայի և ֆիզիոլոգիայի, Մորֆոլոգիայի և ֆիզիոլոգիայի ամբիոններ, դասախոս
2005-2006թթ. Երևանի պետական բժշկական համալսարան, Նորմալ ֆիզիոլոգիայի ամբիոն, դասախոս
2004թ. Հայկական գյուղատնտեսական ակադեմիա, Գիտական կենտրոն
2003թ. Հայկական գյուղատնտեսական ակադեմիա, Կենսաքիմիայի և ֆիզիոլոգիայի ամբիոն, ասիստենտ
2003թ. Հայկական գյուղատնտեսական ակադեմիա, Մորֆոլոգիայի և ֆիզիոլոգիայի ամբիոն, ստաժոր- դասախոս:

Գիտական գործունեություն
2008թ. դոցենտ
2002թ. անասնաբուժական գիտությունների թեկնածու:

Լեզուների իմացություն
Տիրապետում է հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներին:

Գիտական հրապարակումներ
Հեղինակ է 30 գիտական հրապարակումների, այդ թվում 2 դասագրքի, 2 ուսումնական ձեռնարկի, 1 մեթոդական ցուցման, 25 գիտական հոդվածների:

 

Հայտարարություն

Մրցույթ Erasmus+ «Միջազգային կրեդիտային շարժունություն» կրթաթոշակային ծրագրի շրջանակներում Գայզենհայմի համալսարանում (Գերմանիա) սովորելու համար:

Ուսման տևողությունը 10 ամիս է: ՀԱԱՀ-ից Գայզենհայմի համալսարանում ուսումը 2018-2019 ուսումնական տարվա ընթացքում շարունակելու հնարավորություն կստանա 4 ուսանող։
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Խմորման արտադրությունների տեխնոլոգիա և գինեգործություն բաժնի 2-րդ կուրսը հաջողութամբ ավարտած, բարձր առաջադիմություն ունեցող և անգլերենին լավ տիրապետող բակալավրիատի ուսանողները:

...

Հայտարարություն

Մրցույթ Erasmus+ «Միջազգային կրեդիտային շարժունություն» կրթաթոշակային ծրագրի շրջանակներում Սալերնոյի համալսարանում սովորելու համար

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ՝ ուսումը Սալերնոյի համալսարանում (Իտալիա) շարունակելու համար: Ուսման տևողությունը 6 ամիս է: ՀԱԱՀ-ից Սալերնոյի համալսարանում ուսումը 2018-2019 ուսումնական տարվա 1-ին կիսամյակում շարունակելու հնարավորություն կստանա 1 ուսանող։ Եվրոպական հանձնաժողովը հոգալու է ուսանողների ճանապարհածախսը` 360 եվրո և ամսական տրամադրելու է 850 եվրո կրթաթոշակ։

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Մայիս 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
29 30 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 1 2

Գրանցվեք նորությունների համար

10