hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Էստոնիայի բնական գիտությունների համալսարանը հրավիրում է մասնակցելու Համաշխարհային գյուղատնտեսության թվային ապագան խորագրով 6-րդ միջազգային «Բալթիկ ծով» գիտաժողովին: Ագրոֆորումը միտված է միավորելու գյուղատնտեսության նախարարություններին, բարձրաստիճան պաշտոնյաներին, գյուղատնտեսական համալսարանների, Բալթիկ ծովի տարածաշրջանի, Չինաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի, Վրաստանի,

Հայաստանի, Ադրբեջանի և Ղազախստանի գյուղատնտեսական միավորումների ղեկավարներին քաղաքական, վարչական հետազատական և ձեռնարկատիրական ոլորտներում համագործակցության հնարավոր զարգացան համար։
Խոսնակները կլինեն Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունից, Եվրոպական հանձնաժողովից, Տնտեսական համագործակցության և զարգացման հիմնադրամից, ինչպես նաև Չինաստանի գյուղատնտեսության նախարարությունից։ Բուռն քննարկումներ կծավալվեն գյուղատնտեսության ոլորտում նորարարություների, խելամիտ որոշումների կայացման (Smart Solutions) և գյուղատնտեսության թվայնացման վերաբերյալ։
Գիտաժողովի նպատակն է քննարկել ժամանակակից գյուղատնտեսության և դրա հետ կապված հետազոտությունների միջոցով ստեղծված թվային տվյալները, դրանց ընձեռած հնարավորությունները, օգտագործման իրավունքները ու պարտականությունները։
Գիտաժողովը չի սահմանում մասակցության վճար, բայց ճանապարհածախսի և կեցության հետ կապված ծախսերը հոգում է մասնակիցը։
Կազմակերպիչները հոգում են գիտաժողովի ընթացքում սննդի, էստոնիայի տարածքում տեղափոխման և «Մամես 2018» գյուղատնտեսական ցուցահանդեսի մասնակցության հետ կապված ծախսերը։ Խոսնակների ծախսերը կազմակերպիչերը կհոգան ամբողջությամբ։
Մանրամասն տեղեկատվություն ստանալու համար այցելեք հետևյալ հղմամբ http://agroforum.emu.ee, իսկ հարցերի դեպքում գրեք Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար էլեկտրոնային հասցեին։
Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել մինչև ապրիլի 1-ը։

 

Ասպիրանտուրայի ընդունելության հայտարարություն

Հայտարարություն

Մրցույթ Erasmus+ «Միջազգային կրեդիտային շարժունություն» կրթաթոշակային ծրագրի շրջանակներում Գայզենհայմի համալսարանում (Գերմանիա) սովորելու համար:

Ուսման տևողությունը 10 ամիս է: ՀԱԱՀ-ից Գայզենհայմի համալսարանում ուսումը 2018-2019 ուսումնական տարվա ընթացքում շարունակելու հնարավորություն կստանա 4 ուսանող։
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Խմորման արտադրությունների տեխնոլոգիա և գինեգործություն բաժնի 2-րդ կուրսը հաջողութամբ ավարտած, բարձր առաջադիմություն ունեցող և անգլերենին լավ տիրապետող բակալավրիատի ուսանողները:

...

Հայտարարություն

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հունիս 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
27 28 29 30 31 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Գրանցվեք նորությունների համար

10